Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը «առանց աշխատանքի թույլտվության» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետը «բնագավառում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին նախադասության «աշխատողին տրված» բառերը փոխարինել «աշխատողի համար տրամադրված» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը` «Լիազորված մարմինը» բառերով.
2) 3-րդ մասի «զբաղվածության հանրապետական ծառայությունների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով, իսկ «դեպքում» բառը` «, ինչպես նաեւ առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում» բառերով.
3) 4-րդ մասի «գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում» բառերը փոխարինել «լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողի համար գործատուին տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» եւ «ժե» կետերով.
«ժդ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.
ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին նախադասության «Օտարերկրացուն» բառը փոխարինել «Օտարերկրացու համար» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Օտարերկրյա քաղաքացուն» բառերը` «Օտարերկրացու համար» բառերով.
2) 4-րդ մասից հանել «, ինչպես նաեւ պահանջվող թույլտվությունների ժամկետների երկարաձգման» բառերը:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «օտարերկրացուն» բառը փոխարինել «գործատուին» բառով.
2) 2-րդ մասի «Օտարերկրացին» բառը փոխարինել «Գործատուն» բառով:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո «աշխատանքային» բառը հանել.
2) 2-րդ մասից հանել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա կրկնօրինակը ներկայացնում է լիազորված մարմին՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար: Աշխատանքային պայմանագրի եւ դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:»:
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. «ա» կետի «օտարերկրացին» բառը փոխարինել «գործատուն» բառով,
բ. «բ» կետի «օտարերկրացին» բառը փոխարինել «գործատուն» բառով,
գ. «բ» կետից «, կամ այլ աշխատանքի է անցել առանց թույլտվության» բառերը հանել.
2) 2-րդ մասից հանել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը.
3) 3-րդ մասի «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով հոգում է նրա, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը, ինչպես նաեւ վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:
2. Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է անվճար օգնություն եւ ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Լիազորված մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան նրա՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի եւ նրա միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.
«Հոդված 29.1. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը եւ վերահսկողությունը
1. Սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողության եւ վերահսկողության արդյունքում հայտնաբերված՝ գործատուների կողմից առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաեւ ցանկացած այնպիսի կասկածի դեպքում, որ օտարերկրացին հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, այդ մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:»:
Հոդված 12. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները աշխատանքի թույլտվության տրամադրման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերի (ծառայությունների մատուցման պայմանագրերի) կրկնօրինակները ներկայացնում են լիազորված մարմին՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագրեր) կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա: