Armenian ARMSCII Armenian
Պ-7268-27.11.2023-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-284-Ն օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Սույն օրենքով նախատեսված արտաքին գնահատման պահանջը կիրառելի չէ Հաշվեքննիչ պալատի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների եւ հաշվեքննողների նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: