Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի(ը)՝
1) 5-րդ մասը «քարտուղարը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի)» բառերով,
2) 6-րդ մասը «անձնագիրը» բառից հետո լրացնել «բացառությամբ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող պաշտոնի անձնագրերի:» բառերով,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.
«6.1. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո՝ ի գիտություն:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «համաձայնությամբ» եւ «հետո» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: