Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-679-10.12.2014,16.12.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի «`օրենքով սահմանված այլ եղանակներով» բառերը փոխարինել «հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածում՝

1) լրացնել 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`

ա. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է  երկու հարյուր հազար դրամը,

 բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը»:

2) 2-րդ մասի 3-րդ նախադասությունում «հարկային» բառը հանել,

3) լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

 «2.1 Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները»:

4) 4-րդ մասում՝

«վարչական  ակտը» բառերից հետո լրացնել «, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելը եւ անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները» բառերը,

5) 5-րդ մասում «հետաձգել» եւ «հետաձգելու» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ տարաժամկետել» եւ «կամ տարաժամկետելու» բառերը։

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,  129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում վճարելու (վճարված լինելու) դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մախջֆ» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու  պարտականությունից:

2. Վարչական իրավախախտում կատարած անձիք ազատվում են մինչեւ 2012 թվականի հունվարի մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,  129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու  պարտականությունից:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտի`  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկը կասեցվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեց ամիս ժամկետով։

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջի վրա:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: