Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-679-10.12.2014,16.12.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի «`օրենքով սահմանված այլ եղանակներով» բառերը փոխարինել «հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածում՝

1) լրացնել 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`

ա. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է  երկու հարյուր հազար դրամը,

 բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը»:

2) 2-րդ մասի 3-րդ նախադասությունում «հարկային» բառը հանել,

3) լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

 «2.1 Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները»:

4) 4-րդ մասում՝

«վարչական  ակտը» բառերից հետո լրացնել «, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելը եւ անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները» բառերը,

5) 5-րդ մասում «հետաձգել» եւ «հետաձգելու» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ տարաժամկետել» եւ «կամ տարաժամկետելու» բառերը։

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,  129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում վճարելու (վճարված լինելու) դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մախջֆ» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու  պարտականությունից:

2. Վարչական իրավախախտում կատարած անձիք ազատվում են մինչեւ 2012 թվականի հունվարի մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,  129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու  պարտականությունից:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտի`  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկը կասեցվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեց ամիս ժամկետով։

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջի վրա:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները:

Ներկայումս համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Թեեւ տվյալ կարգավորումը լիովին իրավաչափ է, այնուամենայնիվ, առավել նպատակահարմար կարող է լինել որոշակի դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար դատական ընթացակարգի նախատեսումը:

Մասնավորապես, այդպիսի դեպքեր կարող են լինել, երբ, օրինակ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից, քանի որ նշված դեպքում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետեւանքների, ուստի այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում ապահովել անձի իրավունքների պաշտպանության առավելագույն երաշխիքներ, իսկ այդպիսիք կարող են ապահովվել հատկապես դատական կարգով իրականացվող ընթացակարգում: Ուստի, կոնկրետ դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը դատական կարգով կարող է արդարացված լինել:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու հանրային իրավական դրամական պահանջների կատարման առանձնահատկությունները: Այսպես, ներկայիս կարգավորմամբ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման միայն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Մինչդեռ նախագծով սահմանվել են որոշ հիմքեր, որոնց առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Խոսքը գնում է մասնավորապես այն դեպքերի մասին, երբ

ա. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր է ապահովել  միայն նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Նախագծով սահմանվել է նաեւ վարչական մարմնի պարտականությունը դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս կցել ոչ միայն վարչական ակտը, այլեւ այն հասցեատիրոջ կողմից ստանալը հավաստող, վարչական ակտի ուժի մեջ մտնելը եւ անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դատական կարգով կատարման ենթակա վարչական տուգանքի նվազագույն շեմը որոշվել է հաշվի առնելով ՀՀ բնակչության նվազագույն կենսամակարդակը, այն, որ  «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50.000 դրամ: Կարծում ենք, նվազագույն աշխատավարձի քառապատիկը էականորեն ազդում է անձի ֆինանսական դրության վրա եւ տուգանքի նման մեծ չափ նախատեսող ակտերը ենթակա են կատարման դատական կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են նաեւ անբողոքարկելի վարչական ակտերը, սակայն դրանց կատարման եւ կատարողական վարույթի ավարտի եւ կարճման հետ կապված անհրաժեշտ է նոր դրույթներ ավելացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը հնարավորություն է տալիս հետագայում կատարողական վարույթը վերսկսել, իսկ կատարողական վարույթի կարճման որոշումը՝ ոչ, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ այդ հոդվածներում: Այսպես, այն դեպքում, երբ ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները կամ դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը, կատարողական վարույթը ավարտվում է: Իսկ վերոհիշյալ այն երեք դեպքերում, երբ գործը ենթակա է դատական կարգով քննության, անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը, կամ անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը, ինչպես նաեւ վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ  մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը, կատարողական վարույթը կարճվում է:

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ նախագծով սահմանվել է, որ վերոհիշյալ կարճման հիմքերի դեպքում տվյալ վարույթներով կատարողական գործողությունների կատարման ծախսերը գանձվելու են վարչական մարմնից:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում:

Միաժամանակ համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում՝ լրացնելով նոր գլուխ, որը կարգավորում է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գործերի առանձնահատկությունները:

Բացի այդ, ներկայումս ՀՀ մաքսային օրենսգրքի 225-րդ հոդվածում շարունակում է գործել դրույթ, որով հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար նախատեսված է դատական ընթացակարգ: Այս հանգամանքը առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում հակահամակարգային է, ուստի նշված դրույթը ենթակա է խմբագրման:

Լրացում կատարելու անհրաժեշտություն առաջանում է նաեւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն օրենքով անվճարունակությունը կապված է  նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների կետանցի առկայության հետ:

Կարծում ենք, որ պետք է հնարավորություն ստեղծվի պարտապանի համար սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմումի հիման վրա) սնանկ ճանաչվելու նաեւ այն դեպքերում, երբ hանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ  դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն):

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ընդունել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնցով կսահմանվեն հանրային իրավական դրամական պահանջներով վարչական ակտերի կատարման դեպքերը դատական կարգով որոշակի դեպքերում, կհստակեցվեն վարչական ակտի կատարման պայմանները, այն է՝ միայն եթե վարչական ակտը պատշաճ կարգով հանձնվել է հասցեատիրոջը եւ այլն:

Միաժամանակ սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,  129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձին ազատել վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից: Այս դրույթը նպատակ է հետապնդում, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին, եւ տուգանքը ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը:

Սահմանվել է նաեւ անցումային դրույթ  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծում, որի համաձայն՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 4-րդ հոդվածի 14-րդ կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա:

Նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է նաեւ համապատասխան փոփոխություններ անել հարակից օրենքներում, մասնավորապես՝ հստակեցնել գանձման ենթակա հանրային իրավական դրամական պահանջով վարչական ակտի հարկադիր կատարման՝ վարույթն ավարտելու կամ կարճելու, նշված վարույթներով կատարողական գործողությունների կատարման ծախսերի հետ կապված առանձնահատկությունները, դատական կարգով քննվող գործերի առանձնահատկությունները նախատեսել վարչական դատավարության օրենսգրքում՝ լրացնել նոր գլուխ, որը կարգավորում է հանրային իրավական դրամական պահանջով գործերի առանձնահատկությունները:

Միաժամանակ առաջարկվում է վարչական ակտերի կատարման ընդհանուր սկզբունքին համահունչ ՀՀ մաքսային օրենսգրքի 225-րդ հոդվածը խմբագրել այնպես, որ մաքսային մարմինների կողմից ընդունված վարչական ակտերը նույնպես անբողոքարկելի դառնալուց հետո ենթակա լինեն կատարման:

Առաջարկվում է նաեւ լրացում կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում՝ այդպիսով ապահովելով կամավոր սնանկության վարույթի շրջանակներում ապահովել հանրային դրամական պահանջների կատարումը:

Ակնկալվող արդյունքը:

Արդյունքում ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով  ընդհանուր արտադատական կարգը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի ընդունման դեպքում

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքների  նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքների  նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքների  նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանական պահպանելով  ընդհանուր արտադատական կարգը, ինչպես նաեւ հստակեցվում են գանձման ենթակա հանրային իրավական դրամական պահանջով վարչական ակտի հարկադիր կատարման վարույթն ավարտելու կամ կարճելու, նշված վարույթներով կատարողական գործողությունների կատարման ծախսերի առանձնահատկությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ, մասնավորապես, այն դեպքում, երբ  տնտեսվարող սուբյեկտից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է հաշվետու տարվա ընթացքում վճարած կամ վճարման ենթակա  պետական հարկերի բոլոր հարկատեսակների հանրագումարը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չեն հանգեցնում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի վերաբերյալ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքներն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն: