Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-685-12.12.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով հետեւյալ խմբագրությամբ`

«ե) Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի օդային ուղեւորները:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանում ներգնա զբոսաշրջային եւ միջազգային ժամանումների թիվը հաստատուն աճ է գրանցել վերջին տարիների ընթացքում: Մասնավորապես, ներգնա եւ արտագնա զբոսաշրջությունը 2008-2012 թթ. ժամանակահատվածում աճել է շուրջ 8-9 տոկոսով:

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկաներում դիրքավորվում է որպես պատմամշակութային, հոգեւոր, էկոտուրիզմի, հանգստի եւ ժամանցի զբոսաշրջային հանգրվան: Վերջինիս նպաստել են ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ, ինչպիսիք են ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ ոլորտի պատշաճ խթանման քաղաքականության իրականացումը, մասնակցությունը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, փառատոնների եւ տոնակատարությունների իրականացումը:

Մասնավորապես, ՀՀ Կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունվեց Հայաստանում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը եւ ծրագրի իրականացման միջոցառումները, որով Հայաստանը հռչակեց ավիացիայի ոլորտում ազատականացման եւ «բաց երկնքի» քաղաքականության որդեգրման մասին: Ցամաքային կապուղիների առկա սահմանափակումների պայմաններում արտաքին աշխարհի հետ կապակցվածության դյուրինացումը ավիափոխադրումների միջոցով Հայաստանի տնտեսական աճի համար լրացուցիչ խթաններ է ստեղծում:

ՀՀ Կառավարության կողմից որդեգրված «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում 2014 թվականի 1-ին կիսամյակում արդեն իսկ արձանագրվել է դրական եւ կայուն աճ ուղեւորափոխադրումների, զբոսաշրջիկների,  ինքնաթիռների թվի, օդային փոխադրումների սպասարկման աշխարհագրության ընդլայնման, ավիափոխադրումների սակագների նվազման եւ երկրի ճանաչելիության աճի տեսանկյունից:

ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ զբոսաշրջության զարգացման բարձր տեմպերի ապահովմանն ուղղված ոլորտային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործումը պետական-մասնավոր գործընկերության գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ Հայաստան մուտք գործելու եւ ելքի տրանսպորտային բարձր ծախսերի կրճատմանն ուղղված  քաղաքականությունը:

Ծրագիրը նախատեսում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավվմամբ եւ Երեւանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծման եւ արդիականացման, ինչպես նաեւ միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավվման խրախուսումը:

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներգնա զբոսաշրջության զարգացման, բյուջետային ավիաընկերությունների ներգրավվման եւ Գյումրիի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանի համաչափ զարգացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ միջազգային օդանավակայանը:

Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերը կազմում են 3220x45մ: Միջազգային չափանիշներին համաձայն` աերոդրոմը համապատասխանում է «4D» դասին: Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն համակարգն ապահովում է 60x550մ վայրէջքի օդերեւութաբանական նվազագույն պայմանները, ինչը համապատասխանում է «ԻԿԱՕ CAT I» կարգախմբին:

ՀՀ օրենսդրության եւ միջագային ստանդարտներին համաձայն` «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացված է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը հանդիսանում է համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ: Աերոդրոմի շահագործողատեխնիկական ցուցանիշերը թույլ են տալիս շահագործել Բոինգ 757, Էյրբաս 319(320), ԻԼ-76, ՏՈւ-154 եւ ցածր դասի օդանավեր: «Շիրակ» օդանավակայանը կարող է օգտագործվել որպես պահուստային «Զվարթնոց» օդանավակայանի համար:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ընդհանուր ուղեւորափոխադրումների ծավալը եւ պետական տուրքի չափը ներկայացված է ստորեւ.

Ուղեւորափոխադրումների Ծավալը եւ Պետական Տուրքը

 
Մեկնում
Ժամանում
Ընդհանուր Ծավալ

Պետական Տուրք

 
2009
11,551
10,294
21,845
115,510,000
2010
27,267
25,148
52,415
272,670,000
2011
38,116
35,462
73,578
381,160,000
2012
38,955
32,613
71,568
389,550,000
2013
36,076
30,458
66,534
360,760,000

45866,534360,760,000Ներկայումս պետական տուրքից ազատվում են մինչեւ 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղեւորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները եւ նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները եւ Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգեւատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչեւ 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք:Հայաստանի Հանրապետության ներգնա զբոսաշրջության զարգացման, բյուջետային ավիաընկերությունների ներգրավվման եւ Գյումրիի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանի համաչափ զարգացման նպատակով անհրաժեշտ է կատարել լրացում՝ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղեւորներին:Կարգավորման նպատակը եւ  ակնկալվող արդյունքը ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ  Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղեւորները կազատվեն պետական տուրքի վճարումից, եւ առավել արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների եւ միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաեւ տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը եւ իականացումը:Ակնկալվում է նաեւ, որ բարեփոխման արդյունքում կխրախուսվի արտահանման ծախսերի նվազումը եւ արտահանման խթանումը: Տարածաշրջանում նման բարեփոխման լավագույն օրինակն է հանդիսանում Քութաիսի միջազգային օդանավակայանը Վրաստանում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  «Պետական տուրքի մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի  նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը  կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղեւորները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ելք իրականացնող ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի վճարումից, ինչը հնարավորություն կտա խթանել Հայասատանի Հանրապետության ներգնա զբոսաշրջության զարգացումը, ներգրավել ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների եւ միջազգային հյուրանոցային օպերատորների, որն էլ իր հերթին կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը եւ զբոսաշրջության զարգացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղեւորները ազատվում են ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար պետական տուրքի վճարումից:

Նախագծին կից ներկայացված տեղեկատվության համաձայն, վերջին երեք տարվա ընթացքում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից մեկնած ուղեւորների կողմից վճարված տարեկան պետական տուրքը միջինում կազմել է 377 մլն. դրամ: Ուստի գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն, իսկ ազդեցության չափը կկազմի նվազագույնը 377 մլն. դրամ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ընդունման պարագայում «Զվարթնոց» օդանավակայանից օգտվող ֆիզիկական անձանց մի մասը կօգտվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից` դրանով իսկ ազատվելով պետական տուրքի վճարումից, ապա պետական բյուջեի բացասական ազդեցությունը կարող է լինել ավելի մեծ:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: