Armenian ARMSCII Armenian
Կ-658-13.11.2014-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գյուղատնտեսական մթերքներ» բառերը փոխարինել «գյուղատնտեսության արտադրանք, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերք եւ գյուղատնտեսական հումք» բառերով, իսկ «գյուղատնտեսական մթերքների» բառերը՝ «գյուղատնտեսության արտադրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքի եւ գյուղատնտեսական հումքի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: