Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի.
1. առաջին պարբերությունում «բացառությամբ հողերի» բառերը փոխարինել «այդ թվում՝ հողերի» բառերով.
2. 5-րդ պարբերությունում «հետ համաձայնեցված» բառերը փոխարինել «որոշմամբ հավանության արժանացած» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: