Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-598-12.09.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի N ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  15-րդ կետով

«15) ֆինանսական երաշխիք՝ երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր ժդ) կետ հետեւյալ բովանդակությամբ.

«ժդ) Ապահովում է 200 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է  շահումային ֆոնդի խաղարկությունների ողջ ընթացքը եւ ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ֆինանսական երաշխիքը կարող է օգտագործվել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան վիճակաղախի շահող մասնակիցների հանդեպ պարտավորությունների կատարման նպատակով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ մասում  ե) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «ե) հայտին կից ներկայացված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձեւավորման պայմաններով եւ կարգով ֆինանսական երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» կամ «ժ» կետերով» բառերը փոխարինել « 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», «ժ» կամ «ժդ» կետերով» բառերով.

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի կողմից տրամադրված վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձեւավորման պայմաններով եւ կարգով ֆինանսական երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչեւ խախտումը վերացնելը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը  
 
Սույն նածագիծը մշակվել է բազմակարծություններից խուսափելու եւ վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում նպատակով :

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի (Այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն 2-րդ մասի «ե» կետի համաձյան «վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզավորման հայտը մերժվում է, եթե հայտատուն բանկում չունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «թ» համաձյան հայտին կից ներկայացվում է տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին: Սույն որոշման մեջ նշված երաշխիքային ավանդը նախատեսված է եղել որպես երաշխիք շահումները վճարելու համար, սակայն օրենսդրությամբ հստակեցված չէ «երաշխիքային ավանդ» հասկացության նշանակությունը, ինչպես նաեւ նրա պահպանման եւ տնօրինման մեխանիզմերը:  Սույն նածագիծը մշակվել է բազմակարծություններից խուսափելու եւ վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում նպատակով :

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Օրենքում սահմանել  «ֆինանսական երաշխիքի» հասկացությունը,  միաժամանակ սահմանվում է Կազմակերպչի համար պարտավորություն՝ ապահովել 200 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ  ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է  շահումային ֆոնդի խաղարկությունների ողջ ընթացքը եւ ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը, իսկ այդ պարտավորությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը լիցենզիայի կասեցումն է: Սույն նածագիծը մշակվել է բազմակարծություններից խուսափելու եւ վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում նպատակով :

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Վիճակախաղի մասնակիցների շահերի պաշտպանություն եւ վիճակախաղերի կազմակերպման բնագավառի բնականոն գործունեության ապահովում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2 Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունման դեպքում

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված  կոռուպցիոն գործոն է պարունակում: Այսպես՝ նախագծի 2-րդ հոդվածում բացակայում են համաձայնեցման ընթացակարգին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ սահմանված չեն մերժման հիմքերը, համաձայնեցման ժամկետները, որի հետեւանքով նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված  կոռուպցիոն գործոն է պարունակում, մասնավորապես՝ հիշյալ որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը թվարկում է նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում բացահայտման ենթակա կոռուպցիոն հիմնական գործոնները, որի 6-րդ ենթակետը սահմանում է որպես կոռուպցիոն գործոն «վարչական ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը: Վարչական ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը հիմնականում արտահայտվում է նյութական նորմերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային նորմերի, այսինքն՝ որոշումների ընդունման, գործողությունների իրականացման հստակ կարգի եւ ժամկետների բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորմամբ:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նախագծի 2-րդ հոդվածը լրամշակել՝ սահմանելով համաձայնեցման ընթացակարգերին վերաբերյալ դրույթներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են «երաշխիքային ավանդ» հասկացությունը, ինչպես նաեւ դրա պահպանման եւ տնօրինման մեխանիզմները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ու խաղացողների շահերի պաշտպանությանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մախջֆ» ՀՀ օրենքի նախագիծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է սահմանել «ֆինանսական երաշխիքի» հասկացությունը, ինչպես նաեւ սահմանել, որ վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է ապահովել 200 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի առկայություն:

Միաժամանակ, սահմանվում է, որ լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար հիմք է հանդիսանում վերոնշյալ պարտավորությունը խախտելը:

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: