Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 4-րդ կետ.
«4) լիազոր մարմին՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:»:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանության մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 15.1-ին մասում «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.
2) 17-րդ մասում «պետի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ մաս.
«18. Սույն օրենքով սահմանված անձնագրից բացի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող է տրամադրվել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր: Սույն մասով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «պետի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում