Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4251-08.11.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածում լրացնել նոր՝ 8-րդ մաս.

«8. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների գործունեության սահմանափակումների, կանոնադրության, կառավարման մարմինների իրավասությունների, գույքի ձեւավորման եւ կառավարման, ֆինանսական գործունեության աուդիտի, հաշվետվությունների ներկայացման եւ լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով այլ բան սահմանված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝

Սիսակ Գաբրիելյան (031)

Գեւորգ Պապոյան (021)