Հոդված 1. «Հարկերի մասին» ՀՀ. 1997 թ-ի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 29.1 հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 29.2 հոդվածը ճանաչել ուժը կորցրած
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել 1եւ 2-րդ պարբերությունները հետեւյալ բովանդակությամբ:
1) «Հարկային պարտավորությունների գծով» գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար»
2) «Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողի անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն»:
Հոդված 4. Օրենքի 30.2 հոդվածում`
1) Երկրորդ պարբերությունից հանել. «, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա» բառերը.
2) Երկրորդ պարբերության «Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը» բառերը փոխարինել «Գույքի արգելանքը» բառերով.
3) Հինգերորդ պարբերությունից հանել «չկատարված պարտավորության չափը, » բառերը:
4) 13-րդ պարբերությունում պարտավորության դադարման, բառերից հետո ավելացնել «արգելանք դնելուց 1 ամսյա ժամկետում,» բառերը «Վարչական ակտն անբողոքակելի դառնալուց հետո ՀՀ. արդարադատության նախարարության դատական ակտերի հարկային կատարման ծառայության» բառերը փոխարինել «դատարան հայց» բառերով եւ ավելացնել «կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոցով կիրառելու միջնորդությունը» բառերը
5) 13-րդ պարբերությունից հանել արգելանք կիրառած անձինք եւ մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորագիրը կամ 29.1 հոդվածով սահմանված կարգով կնքված պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:» բառերը.
6) 14-րդ պարբերության 1եւ 2 նախադասությունները ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հոջորդող 10-րդ օրը:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերականգնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»: 2013թ-ի դեկտեմբերին օրենքի նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել Հարկային եւ ՏԻՄ մարմիններին առանց դատարանի որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, ավելին ԴԱՀԿ-ը կոչված է դատարանի որոշումները, այն է դատական ակտերը հարկադրաբար կատարելու, բռնագանձում իրականացնելու, այլ ոչ թե մյուս պատկան մարմինների որոշումները:Այսինքն` ստացվում է այնպես, որ դատական ակտերը հարկադիր կիրառելու փոխարեն ԴԱՀԿ-ը բռնագանձում կարող է իրականացնել հարկային եւ ՏԻՄ մարմինների կողմից ընդունված ակտերով:
Ներկայացված օրենքի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է: