Հոդված 1.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
| 2936 | Պրովիտամիններ, վիտամիններ | Վիտամին |
| 3002 20 000 | Պատվաստանյութ՝ մարդու համար | Պատվաստանյութ |
| 3002 30 000 | Պատվաստանյութ՝ կենդանիների համար | Պատվաստանյութ |
| 3003 | Դեղամիջոց՝ թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առեւտրի համար չփաթեթավորված | Դեղ |
| 3004 | Դեղամիջոց՝ թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առեւտրի համար | Դեղ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝
դրոշմապիտակներով չդրոշմավորված պատվաստանյութերի եւ դեղերի իրացումը թույլատրվում է մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 1-ը ձեռք բերված` դրոշմապիտակներով չդրոշմավորված պատվաստանյութերի եւ դեղերի իրացումը թույլատրվում է մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ: