Armenian ARMSCII Armenian
Կ-36113-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 19.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 19.1. Ավագանու անդամի շահերի բախումը

1. Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը:

2. Ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: