Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1.Սույն օրենքը կարգավորում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:
Հոդված 2. Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության մասին օրենսդրություն
1.Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.Նորաստեղծ ընտանիք - նորաստեղծ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը ստեղծված ընտանիքը:
2.Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն- նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընտանիքներին տրամադրվող միանվագ դրամական օգնությունն է:
Գլուխ l l
Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն իրավունքը
Հոդված 4. Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության իրավունքը
1. Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության իրավունքը տարածվում է այն նորաստեղծ ընտանիքների վրա,որոնք առաջին անգամ իրենց ամուսնությունը գրանցել են ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,եւ որոնց անդամներից գոնե մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Հոդված 5. Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելու կարգը եւ չափը
1.Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելու կարգը եւ չափը սահմանում է ՀՀ կառավարությունը
2. Նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը:
Գլուխ l l l
Պատասխատվությունը սույն օրենքի խախտման դեպքում
Հոդված 6. Քաղաքացիների պատասխանատվությունը
1.Նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության կարգը սահմանող փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում արդեն վճարված գումարը ենթակա է վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը.
1.Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Գլուխ IV
Եզրափակիչ դրույթ
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից եւ գործում է դրանից հետո ծագած իրավահարաբերությունների համար:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցածր մակարդակը, որը պայմանավորված է նաեւ ամուսնությունների թվի ցածր ցուցանիշով, ինչպես նաեւ ելնելով Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական անվտանգության ապահովման խնդիրներից, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ ՀՀ-ում խրախուսել ամուսնությունները եւ աջակցել նորաստեղծ ընտանիքներին:
Սույն օրենքը սահմանում է նորաստեղծ ընտանիք հասկացությունը եւ նախատեսում է օրենքով սահմանված կարգով ամուսնությունը գրանցելուց հետո վերը նշված ընտանիքներին 300.000(երեք հարյուր հազար) ՀՀ դրամից ոչ պակաս միանվագ դրամական օգնության տրամադրում:
Օրենքը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին լուծել առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրության եւ ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը: