Armenian ARMSCII Armenian
Կ-3623-23.08.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության  բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի  ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին եւ 3-րդ հոդվածներում «իրավաբանական անձինք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա»  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) աշխատանքներ իրականացնող՝ քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ, որն ունի համապատասխան գործունեության լիցենզիա եւ ներդիր կամ հավաստագիր.»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածները «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով.

2) 3-րդ մասի «իրավաբանական անձը» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում «իրավաբանական անձի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը «տեղակալը» բառից հետո լրացնել «, որի մասին հնգօրյա ժամկետում տեղեկություն է տրամադրում լիցենզավորող մարմնին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տեղեկություններ՝ խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն).»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ եւ 20-րդ հոդվածներում «իրավաբանական անձի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները

1. Պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, տալու բացատրություններ եւ ներկայացնելու ապացույցներ:

2. Խախտման մասին գործը քննվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասնակցությամբ: Պատշաճ ծանուցված  վարչական վարույթի մասնակիցների չներկայանալու դեպքում գործը կարող է քննվել եւ որոշում կայացվել նրանց բացակայությամբ:»:

Հոդված  10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ  պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերով.

2) «իրավաբանական անձի լիցենզիայի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, ներդիրի, իսկ պատասխանատու մասնագետի դեպքում հավաստագրի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 23-րդ  հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Նշանակված տուգանքները քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չվճարվելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է դատական կարգով:»:

Հոդված 13. 25-րդ հոդվածում՝

1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին» բառերով.

3) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո: