Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով խոշոր համարվող կազմակերպությունների համար հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների հետ աուդիտորական եզրակացության պահանջի վերացման անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով առաջարկվում է բացառություն կատարել նույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով խոշոր համարվող կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների հարցերի կարգավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով խոշոր համարվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության: