Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետում «շինարարության թույլտվությամբ» բառերը փոխարինել «շինարարության կամ քանդման թույլտվությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.
«27) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների եւ շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը