Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-503-25.04.2014,29.04.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներն ապահովելու նպատակով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)87-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենքի76-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ից»:

Հոդված 2. Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հոդված 3. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայիս օրենսդրական կարգավորմամբօրենքով սահմանված ժամկետումպարտադիրկենսաթոշակային վճարչկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ` յուրաքանչյուր օրվա համար 0,15 %, ինչպես նաեւ հարկային մարմինը պարտավոր է դիմել դատարան՝ անձին սնանկ ճանաչելու պահանջով:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման դեպքում, մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, միաժամանակ, անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից: