Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 81 գլխով.
«ԳԼՈՒԽ 81 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 1062 . Վտանգավոր ոչ պարենային արտադրանքի շուկայահանումը
1. Ոչ պարենային արտադրանքը շուկայահանող կամ որպես այդպիսին դիտարկվող անձի կողմից վտանգավոր ոչ պարենային արտադրանքի շուկայահանումը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի ութ հարյուրապատիկի չափով.
Հոդված 1063. Սահմանված պահանջներին չհամապատասխանող ոչ պարենային արտադրանք շուկայահանելը
1. Ոչ պարենային արտադրանքը շուկայահանող կամ որպես այդպիսին դիտարկվող անձի կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող ոչ պարենային արտադրանք շուկայահանելը (բացառությամբ սույն օրենքի 1062-րդ հոդվածով նախատեսված դեպքերի), այդ թվում տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ոչ պարենային արտադրանքին ազգային համապատասխանության նշանի կցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով:
Հոդված 1064 . Առանց ազգային համապատասխանության նշանի ոչ պարենային արտադրանքի տեղակայումը շուկայում
1. Դիստրիբյուտորի կողմից շուկայում առանց ազգային համապատասխանության ազգային նշանի ոչ պարենային արտադրանք տեղակայելը, եթե դրա առկայությունը համապատասխան ոչ պարենային արտադրանքի վրա պարտադիր է տեխնիկական կանոնարագերի համաձայն`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով:
Հոդված 1065 . Ոչ պարենային արտադրանքի մատակարարումը` ազգային համապատասխանության նշանի օրենսդրության պահանջների խախտմամբ կիրառմամբ
1. Դիստրիբյուտորի կողմից շուկայում օրենսդրության պահանջների խախտմամբ ազգային համապատասխանության նշանի կիրառմամբ ոչ պարենային արտադրանքի տեղակայումը (բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ ազգային համապատասխանության նշանի կիրառման դեպքերի)`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:
Հոդված 1066 . Առանց համապատասխանության հայտարարագրի ոչ պարենային արտադրանքի տեղակայումը շուկայում
1. Դիստրիբյուտորի կողմից շուկայում առանց համապատասխանության հայտարարագրի ոչ պարենային արտադրանքի տեղակայումը, եթե տեխնիկական կանոնակարգի համաձայն այդ հայտարարգիրը պետք է կցվի ոչ պարենային արտադրանքի մատակարաման ժամանակ`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
Հոդված 1067 . Շուկայում տեղակայվող ոչ պարենային արտադրանքի պահպանման պայմանների խախտումը
1. Դիստրիբյուտորի կողմից շուկայում տեղակայվող ոչ պարենային արտադրանքի պահպանման պայմանների խախտումը, եթե դրա արդյունքում ոչ պարենային արտադրանքը վտանգավոր է եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով:
Հոդված 1068 . Շուկայի վերահսկողության մարմնի որոշումները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայի վերահսկողության մարմնի` «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների ձեռնարկման մասին որոշումը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի ութ հարյուրապատիկի:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայի վերահսկողության մարմնի` «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների ձեռնարկման մասին որոշումը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով:
3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից տոնավաճառներում, ցուցհանդեսներում, ցուցադրություններում եւ նման այլ միջոցառումներում սահմանված պահանջներին չհամապատասխանող ոչ պարենային արտադրանքը ներկայացնելու պահանջների խախտումներն անհապաղ վերացնելու մասին շուկայի վերահսկողության մարմնի հրամանի չկատարումը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի երրորդ պարբերության մեջ «ապրանքներ» բառը փոխարինել «սննդամթերք» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածը «953 հոդվածով» բառերից հետո լրացնել «81 գլխով,» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
1. Անհրաժեշտությունը
«Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի» կատարման ապահովումն է, համաձայն որի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում:
Շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք հստակ կարգավորում են ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկաղության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:
Միեւնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայում արտադրանքի վերահսկողության ոլորտը կարգավորվում է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով, որը սակայն համակողմանի չի կարգավորում արտադրանքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Արտադրանքի անվտանգության ապահովումը եւ շուկայի վերահսկողությունը իրավական կարգովրման կարիք ունեն, որի նպատակն է սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության ապահովման միջոցով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հանգում է շուկայի վերահսկողության միջոցառումների պատշաճ կերպով իրականացմանը եւ ներքին շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանվածությանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ որ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի սահմանումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագծերի մշակմանը ներգրավված են եղել Տեսչական բարեփոխումների քարտուղարությունը եւ ՎԶԵԲ-ը:
6. Ակնկալվող արդյունքը
Եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների առկայություն, որոնք հիմք կստեղծեն շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանելու եւ վերջինիս վերահսկողության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման համար:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան: