Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4901-10.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի հետ կապված հարաբերությունները՝ վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող ոչ պարենային արտադրանքից ներքին շուկայի, եւ սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ամբողջ արտադրանքի նկատմամբ շուկայի վերահսկողության հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտադրանքի:

3. Եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում նաեւ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են ոչ պարենային արտադրանքի կոնկրետ տեսակների շուկայի վերահսկողության իրականացման հատուկ կանոններ նույն նպատակով, ինչ սահամանվում է սույն օրենքի դրույթներով, ապա սույն օրենքի դրույթները կիրառվում են շուկայի վերահսկողության հետ կապված միայն այն հարաբերությունների նկատմամբ, որոնք չեն կարգավորվում նշված հատուկ կանոններով:

4. Սույն օրենքի դրույթները տարածվում են արտադրողի կողմից իր սեփական կարիքների համար ձեռք բերված կամ արտադրված ոչ պարենային արտադրանքի վրա այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքները եւ տեխնիկական կանոնակարգերը սահմանում են պահանջներ նման ոչ պարենային արտադրանքի եւ շուկայում դրա շրջանառության վերաբերյալ:

5. Սույն օրենքը չի տարածվում`

1) ծառայությունների եւ աշխատանքների.

2) սննդամթերքի, սննդային հավելումների, համային հավելումների, դիետիկ հավելումների եւ սննդամթերքի վերամշակման համար օժանդակ նյութերի.

3) կենդանական ծագման մթերքի.

4) անասնակերերի, դրանց հավելումների եւ խառնուրդների.

5) բույսերի, բուսական արտադրանքի, սերմանյութի եւ տնկանյութի եւ կենդանիների.

6) մարդկային, բուսական եւ կենդանական ծագման արտադրանքի, որոնք օգտագործվում են որպես վերարտադրողական նյութ.

7) ծխախոտի

8) դեղամիջոցների եւ անասնաբուժական դեղամիջոցների.

9) թմրանյութերի, հոգեմետ միջոցների, դրանց անալոգների եւ պրեկուրսորների.

10) միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի.

11) ռազմական նշանակության արտադրանքի.

12) քաղաքաշինության օբյեկտների.

13) օդանավերի եւ նրանցում տեղադրված սարքավորումների.

14) էներգետիկական տեղակայանքների (էներգատեղակայանքների) վրա:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմանական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները շուկայի վերահսկողության մասին օրենսդրության շրջանակներում ունեն հետեւյալ իմաստը.

սահմանված պահանջներ - տեխնիկական կանոնակարգերով սահմանված ոչ պարենային արտադրանքի (այսուհետ` արտադրանք) եւ Հայաստանի Հանրապետության շուկայում դրա շրջանառությանն վերաբերյալ պահանջներ.

տնտեսավարող սուբյեկտ - ցանկացած արտադրող կամ դիստրիբյուտոր,

համապատասխանության ազգային նշան - նշան, որը հավաստում է դրանով նշվող արտադրանքի համապատասխանությունը այդ արտադրանքին վերաբերող Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին:

համապատասխանության ազգային նշանի ոչ պատշաճ կիրառում - տեխնիկական կանոնակարգերով սահմանված մակնշման կանոնների խախտում.

արտադրանքի ֆիզիկական զննում - արտադրանքի նմուշների տեսողական եւ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ զննություն` սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը որոշելու նպատակով.

շուկայի վերահսկողության պետական լիազոր մարմին - Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որն իրականացնում է շուկայի վերահսկողություն սույն օրենքով սահմանված իր իրավասության շրաջանակներում (այսուհետ` շուկայի վերահսկողության մարմին):

շուկայի վերահսկողություն - շուկայի վերահսկողության մարմնի կողմից իրականացվող գործունեություն, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումներ, որոնք իրականացվում են օրենքներին եւ սահմանված պահանջներին արտադրանքիը համապատասխանումթյունն ապահովելու եւ հանրության առողջության, անվտանգության կամ հանրային շահերի պաշտպանության այլ բաղադրիչների վտանգումը կանխելու համար:

Հոդված 3. Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը

1. Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, ոլորտի հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերից, ներառյալ տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Շուկայի վերահսկողության նպատակը

Շուկայի վերահսկողության նպատակը արտադրանքի անվտանգության ապահովումն է` այն արտադրանքի նկատմամբ սահմանափակող (ուղղիչ) միջոցառումներ կիրառելու եւ այդ մասին հանրությանը պատշաճ կերպով իրազեկելու միջոցով, որն ըստ իր ուղղակի նպատակային նշանակության կամ բավարար կանխատեսելի պայմաններում օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանը եւ անվտանգությանը, կամ որը չի համապատասխանում սահմանված պահանջներին:

Հոդված 5. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները

Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են.

1) շուկայի վերահսկողության մարմնի կողմից կիրառված շուկայի վերահսկողության միջոցառումների համաչափությունը հանրային շահերին սպառնացող վտանգի աստիճանին.

2) շուկայի վերահսկողության մարմնի օբյեկտիվությունը, անկողմնակալությունը եւ արհեստավարժությունը շուկայի վերահսկողության իրականացման ընթացքում.

3) շուկայի վերահսկողության իրականացման թափանցիկությունը, այդ ոլորտի տեղեկատվության հասանելիությունը եւ բաց լինելը.

4) շուկայի վերահսկողության մարմնի եւ այլ պետական մարմինների գործողությունների համակարգումը եւ համագործակցությունը նրանց միջեւ.

5) շուկայի վերահսկողության եւ համապատասխանության գնահատման մարմինների իրավասությունների համատեղման անթույլատրելիությունը.

6) պետական մարմինների` արտադրանքի հսկողությանը եւ վերահսկողությանն առնչվող գործառույթների եւ իրավասությունների կրկնորդման անթույլատրելիությունը.

7) շուկայի վերահսկողության իրականացման ընթացքում տնտեսավարող սուբյեկտների եւ սպառողների իրավունքների պահպանությունը եւ պաշտպանությունը.

8) շուկայի թափանցիկությանը նպաստելը եւ սպառողների ու գործընկերների առջեւ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացումը.

9) տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ խտրականության եւ անառողջ մրցակցության անթույլատրելիությունը.

10) շուկայի վերահսկողության միջոցառումների հավասարությունը` անկախ արտադրանքի ծագման երկրից.

11) շուկայի վերահսկողության միջոցառումների պլանավորումը եւ համակարգված բնույթը, դրանց պարբերաբար կատարելագործումը` հիմնված պարբերաբար իրականացվող գնահատումների եւ վերլուծությունների վրա.

12) սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով սահմանված իրավական հիմքերի առկայությունը շուկայի վերահսկողության միջոցներ կիրառելիս.

13) շահերի բախման կանխումը շուկայի վերահսկողության ընթացքում արտադրանքի նմուշների փորձաքննություն իրականացնելիս.

14) համագործակցության ապահովումը շուկայի վերահսկողության մարմնի, մաքսային մարմինների եւ տնտեսավարող սուբյեկտների միջեւ.

15) տնտեսավարող սուբյեկտների գործունեությանն աջակցումը` տնտեսավարողի կողմից սեփական նախաձեռնությամբ, մասնավորապես նրա կողմից շուկայում տեղակայված արտադրանքի անվտանգության ուսումնասիրության միջոցով սահմանված պահանջներին եւ արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջներին արտադրանքի համապատսախանության հսկողությունն իրականցնելու նպատակով.

16) սույն օրենքի, «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ սահմանված պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության արդյունավետությունը եւ համաչափությունը, դրանց նպատակաուղղումը դեպի տնտեսավարող սուբյկետների կողմից իրավախախտումների կատարման կանխումը, ինչպես նաեւ տուգանքների մեծացումը, եթե տնտեսավարող սուբյեկտի կողմից նախկինում կատարվել են նույն իրավախախտումները.

17) շուկայի վերահսկողության մարմնի եւ շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց պատասխանատվությունը տնտեսավարող սուբյեկտին շուկայի վերահսկողության ընթացքում ոչ համաչափ կամ անօրինական միջոցներ կիրառելու արդյունքում հասցված վնասի համար:

Հոդված 6. Տեղեկատվության գաղտնիությունը

1. Շուկայի վերահսկողության մարմինը եւ նրա պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքով պաշտպանվող եւ առեւտրային կամ այլ գաղտնիք համարվող տվյալները եւ տեղեկատվությունը, որը նրանց հայտնի է դարձել իրենց պարտականությունների կատարման ընթացքում: Նման տվյալները եւ տեղեկատվությունը ենթակա չեն օգտագործման շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց անձնական նպատակներով, կամ հրապարակման` առանց այն տրամադրող անձանց կամ մարմինների թույլտվության, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

2. Սույն օրենքի նպատակներից ելնելով` տնտեսավարող սուբյեկտի անձնական տվյալ կամ առեւտրային գաղտնիք չի համարվում հետեւյալ տվյալներից որեւէ մեկը.

1) տվյալ, որը կարող է նույնականացնել արտադրանքը եւ այն արտադրողին կամ դիստրիբյուտորին.

2) տվյալներ արտադրանքի անվտանգության հատկությունների վերաբերյալ, ներառյալ արտադրանքի օգագործման հետ կապված հնարավոր ռիսկերի բնույթի, ինչպես նաեւ այդ ռիսկերը կանխելուն ուղղված` սպառողների կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին.

3) տվյալներ արտադրանքից առաջացած ռիսկերի կանխմանն ուղղված միջոցների ձեռնարկման մասին, այդ թվում տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց սեփական նախաձեռնությամբ, ներառյալ այդ միջոցների բնույթը եւ տեւողությունը.

4) տվյալներ, որոնք ներառված են արտադրանքի համապատասխանության հայտարարագրերում.

5) տվյալներ, որոնք չեն կարող դասակարգվել սահմանափակ հասանելիության տվյալների թվին.

6) տվյալներ, որոնք օրենսդրությանը համաձայն, անհատական տվյալներ չեն համարվում:

3. Տնտեսավարող սուբյեկտների օրենքով պաշտպանվող անհատական տվյալների, առեւտրային եւ այլ գաղտնիքների պաշտպանությունը չպետք է խոչընդոտի շուկայի վերահսկողության մարմնին շուկայի վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքման եւ մաքսային եւ այլ մարմինների միջեւ դրա փոխանակման գործընթացում: Մաքսային եւ այլ պետական մարմինները պարտավոր են ապահովել տնտեսավարող սուբյեկտների օրենքով պաշտպանվող անհատական տվյալների, առեւտրային եւ այլ գաղտնիքների պահպանությունը` կապված շուկայի վերահսկողության մարմնից այդ տեղեկատվության ստացման հետ:

4. Սույն հոդվածի դրույնթերը տարածվում են նաեւ լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման համակարգում եւ շուկայի վերահսկողության ազգային համակարգում զետեղված տվյալների վրա:

5. Իրավական ակտերով, ներառյալ տեխնիկական կանոնակարգերով, կարող են սահմանվել լրացուցիչ կարգավորումներ շուկայի վերահսկողության ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ:


Գլուխ 2. Տնտեսավարող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները

Հոդված 7. Տնտեսավարող սուբյեկտների իրավունքները

1. Շուկայի վերահսկողություն իրականացնելու ընթացքում տնտեսավարող սուբյեկտներն ունեն սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով (ներառյալ` տեխնիկական կանոնակարգերը) սահմանված իրավունքներ:

2. Շուկայի վերահսկողության իրականացման ընթացքում տնտեսավարող սուբյեկտներն իրավունք ունեն նաեւ սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել միջոցներ` իրենց կողմից շուկայահանված արտադրանքից առաջացած ռիսկերը կանխելու եւ դրանցից խուսափելու համար, ինչպես նաեւ տվյալ արտադրանքի` սույն օրենքով եւ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը եւ խախտումների վերացումն ապահովելու համար:

3. Տնտեսվարող սուբյեկտը սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունների իրականացման դեպքում օրենքով սահմանված կարգով այս մասին տեղեկացնում է շուկայի վերահսկողության մարմնին:

Հոդված 8. Տնտեսավարող սուբյեկտների պարտականությունները

1. Շուկայի վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտների պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով:

2. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են իրենց առեւտրային գործունեության շրջանակներում միմյանց հետ արդյունավետ համագործակցել՝ սույն օրենքով նախատեսված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները ձեռնարկելու նպատակով` անկախ հայտնաբերված վտանգավոր արտադրանքի մատակարարման շղթայում վերջիններիս գտնվելու հանգամանքից:

3. Տնտեսավարող սուբյեկտները շուկայի վերահսկողության մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել իրենց տրամադրության տակ գտնվող այն փաստաթղթերը, որոնք հնարավորություն կտան նույնականացնել.

1) ցանկացած տնտեսավարող սուբյեկտի, որը նրան մատակարարել է արտադրանք.

2) ցանկացած տնտեսավարող սուբյեկտի, որին նա մատակարարել է արտադրանք:

4. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են պահպանել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը այն ժամանակահատվածի համար, որը սահմանված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով, իսկ եթե տեխնիկական կանոնակարգով նման ժամկետ սահմանված չէ, ապա.

1) արտադրողի համար` 5 տարի, սկսած այն օրվանից, երբ նա շուկայահանել է արտադրանքը.

2) դիստրիբյուտորի համար` 5 տարի, սկսած այն օրվանից, երբ նրան մատակարարվել է այդ արտադրանքը.

5. Եթե շուկայի վերահսկողության մարմինը տրամադրված փաստաթղթերի հիման վրա կամ դրանց բացակայության պատճառով չի կարող նույնականացնել արտադրանքն արտադրողին, համապատասխան արտադրանքի մատակարարման շղթայի յուրաքանչյուր դիստրիբյուտոր, սույն օրենքի նպատակներից ելնելով, դիտարկվում է որպես տնտեսավարող սուբյեկտ, որը շուկայահանել է տվյալ արտադրանքը, քանի դեռ շուկայի վերահսկողության մարմնի հետ համաձայնեցված ժամկետներում նա չի ապահովում այն փաստաթղթերը, որոնք հնարավորություն են տալիս նույնականեցնել այն արտադրողին կամ անձին, որը մատակարարել է տնտեսավարող սուբյեկտին տվյալ արտադրանքը:


Գլուխ 3. Շուկայի վերահսկողության կազմակերպումը

Հոդված 9. Շուկայի վերահսկողության ոլորտում քաղաքականություն մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները

Շուկայի վերահսկողության ոլորտում քաղաքականություն մշակող` Հայաստանի Հանրապետության կառավարութան լիազորած մարմինը.

1) ապահովում է պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը շուկայի վերահսկողության ոլորտում.

2)

2) իրականացնում է այլ լիազորություններ նշված բնագավառում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 10. Շուկայի վերահսկողության մարմինը

1. Շուկայի վերահսկողությունն իրականացվում է շուկայի վերահսկողության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից իր իրավասության շրջանակում:

2. Շուկայի վերահսկողության ոլորտում Շուկայի վերահսկողության մարմնի իրավասության շրջանակը ոչ պարենային արտադրանքն է, որի նկատմամբ իրականացվում է շուկայի վերահսկողություն:

Շուկայի վերահսկողության մարմնի իրավասության շրջանակն ընդգրկում է տեխնիկական կանոնակարգերով նախատեսված արտադրանքի տեսակները եւ կարող է ընդգրկել դրանցով չնախատեսված արտադրանքի տեսակներ:

3. Շուկայի վերահսկողության մարմինը համագործակցում եւ տեղեկատվություն է փոխանակում մաքսային մարմինների եւ պետական այլ մարմինների, իրավապահ մարմինների, սպառողների միությունների եւ գործարար միությունների հետ:

4. Շուկայի վերահսկողության մարմնի իրավասությունը եւ գործունեության կարգը, շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

5. Շուկայի վերահսկողության մարմինն իր իրավասության շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը, իր փոստային հասցեն, էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը տեղադրում է իր տարածքում պաշտոնական հայտարարությունների համար նախատեսված վայրում, ինչպես նաեւ իր պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 11. Շուկայի վերահսկողության մարմնի լիազորությունները

1. Շուկայի վերահսկողություն իրականացնելու նպատակով` շուկայի վերահսկողության մարմինը`

1) շուկայի վերահսկողության միջոցառումներ իրականցնելու միջոցով մասնակցում է շուկայի վերահսկողության ոլորտում պետական քաղաքականության իրականացմանը.

2) կազմակերպում է շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրերի մշակումը, հաստատում է շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրերը, իրականացնում է այդ ծրագրերի կատարման մոնիթորինգը, վերլուծում է ծրագրի չկատարման պատճառները եւ օրենքով սահմանված կարգով վերանայում է դրանք.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով իրականացնում է սպառողների` արտադրանքի անվտանգության հետ կապված իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքների քանակի եւ հիմքերի ուսումնասիրություն, ինչպես նաեւ արտադրանքի օգտագործման արդյունքում առաջացած դժբախտ դեպքերի եւ առողջությանը հասցված վնասների դեպքերի քանակի ուսումնասիրություն:

4) իրականացնում է արտադրանքի հատկանիշների ստուգում, այդ թվում նաեւ արտադրանքի նմուշառման եւ փորձաքննության (փորձարկման) անցկացման միջոցով.

5) ստուգում է առեւտրային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, ցուցադրություններում եւ նման այլ միջոցառումներում սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ներկայացման կանոնների պահպանումը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նման արտադրանքի ներկայացման կանոնների խախտումների անհապաղ վերացման մասին տալիս է հանձնարարականներ, ստուգում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանությունը հանձնարարականներին.

6) սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է ընդունում սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների ձեռնարկման մասին, ինչպես նաեւ հսկում է տնտեսավարող սուբյեկտի կողմից այդ որոշման պահանջների կատարումը.

7) արտադրանքը շուկայից դուրս բերելու կամ հետկանչելու մասին որոշում ընդունելու դեպքում հետեւում է տնտեսավարող սուբյեկտի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին.

8) սույն օրենքով նախատեսված դեպքերում որոշում է ընդունում արտադրանքը ոչնչացնելու կամ այլ կերպ այն չեզոքացնելու (օգտահանելու) մասին.

9) համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր կողմից հայտնաբերված` արտադրանքի օգտագործման հետ կապված վտանգի մասին սպառողներին ժամանակին իրազեկելու ուղղությամբ.

10) միջոցներ է ձեռնարկում տնտեսավարող սուբյեկտների կողմից շուկայահանված արտադրանքի ռիսկերի կանխման կամ նվազեցման նպատակով վերջիններիս հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ.

11) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում սույն օրենքի եւ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.

12) փոխանցում է ստուգումների նյութերը իրավապահ մարմիններին` քրեական պատասխանատվություն առաջացնող արարքներ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու նպատակով.

13) ընդհանրացնում է շուկայի վերահսկողության ոլորտում օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում եւ սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում գործող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

14) ընդհանրացնում է շուկայի վերահսկողության արդյունքները, վերլուծում է բացահայտված իրավախախտումների պատճառները, մշակում եւ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկներ սահմանված պահանջների վերանայման վերաբերյալ, եթե դրանց կատարումը չի ապահովում հանրային շահերի պատշաճ պաշտպանություն.

15) կազմակերպում է պարբերական դասընթացներ եւ վերապատրաստումներ` շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց որակավորման բարձրացման նպատակով.

16) մշակում եւ իրականացնում է միջոցառումներ` ուղղված շուկայի վերահսկողության իր գործունեության արդյունավետության բարձրացմանը.

17) տեղեկացնում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ հասարակությանը շուկայի վերահսկողության արդյունքների մասին.

18) իրականացնում է սույն օրենքով, “Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին”, «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ.

Հոդված 12. Շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքները

1. Շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն.

1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրականացնել արտադրանքի նմուշների փաստաթղթային ստուգում, ֆիզիկական զննություն, կատարել արտադրանքի նմուշառում եւ կազմակերպել դրանց լաբորատոր փորձարկումը կամ փորձաքննությունը.

2) առանց խոչընդոտների, ներկայացնելով պաշտոնական վկայականը եւ ստուգում անցկացնելու մասին հրամանը (հանձնարարագիրը), տնտեսավարող սուբյեկտի աշխատանքային ժամերի ընթացքում այցելել հետեւյալ տարածքները.

ա) տնտեսավարող սուբյեկտների առեւտրային եւ պահեստային տարածքներ եւ սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում նշված վայրեր` արտադրանքի հատկանիշների ստուգում իրականացնելու, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումների կատարման ստուգում իրականացնելու համար.

բ) 16-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում նշված վայրեր` սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ներկայացման կանոններին համապատասխանության ստուգում, արտադրանքի հատկանիշների ստուգում եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքին համապատասխան ընդունված հրամանների եւ որոշումների կատարման ստուգում իրականացնելու համար` սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.

3) իրականացնել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման» մասին ՀՀ օրենքով սահանված այլ իրավունքներ:

Հոդված 13. Շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են.

1) պահպանել սույն օրենքի, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման» մասին ՀՀ օրենքի, «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի պահանջները.

2) պահպանել օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնները` տնտեսավարող սուբյեկտների եւ հայտատուների հետ համագործակցելիս.

3) չխոչընդոտել առեւտրային գործունեության իրականացմանը շուկայի վերահսկողության միջոցնառումներ ձեռնարկելիս.

4) սույն օրենքին համապատասխան, ապահովել շուկայի վերահսկողություն իրականացնելու ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը.

5) ներկայացնել պաշտոնական վկայականներ, ինչպես նաեւ ստուգում անցկացնելու մասին հրամաններ (հանձնարարագրեր).

6) կատարել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման» մասին ՀՀ օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 14. Շուկայի վերահսկողության գործունեության պլանավորումը

1. Շուկայի վերահսկողությունն իրականացվում է շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրին համապատասխան, որը յուրաքանչյուր տարի հաստատվում է շուկայի վերահսկողության մարմնի կողմից: Շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրում ընդգրկվում են շուկայի վերահսկողության մարմնի իրավասության շրջանակներում ներառված արտադրանքի տեսակները` հաշվի առնելով դրանց ռիսկայնության մակարդակը:

2. Արտադրանքի տեսակների ռիսկայնության խմբերը եւ դրանց համապատասխան ռիսկային խմբին դասելու չափանիշները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրի եւ դրա փոփոխությունների նախագծերը, դրանց հիմնավորումների հետ մեկտեղ քննարկվում են` շահագրգիռ պետական մարմինների, գործարար միությունների եւ սպառողների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունների հետ:

4. Շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրերի եւ դրանց փոփոխությունների նախագծերի վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների, գործարար միությունների եւ սպառողների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման եւ ամփոփման շուկայի վերահսկողության մարմնի կողմից:

5. Շուկայի վերահսկողության ոլորտային ծրագիրը հաստատվում է շուկայի վերահսկողության մարմնի կողմից ոչ ուշ քան մինչեւ ծրագրով նախատեսված տարվան նախորդող տարվա դեկտեմբերի մեկը:

6. Շուկայի վերահսկողության տարեկան ծրագիրը եւ դրա փոփոխությունները դրա հաստատումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ շուկայի վերահսկողության մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում եւ, անհրաժեշտության դեպքում, այլ միջոցներով:

7. Շուկայի վերահսկողության մարմինը պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում իր կողմից հաստատված շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրի կատարման նկատմամբ: Մոնիթորինգի արդյունքները կազմում են շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրի վերաբերյալ հաշվետվության մասը:

8. Շուկայի վերահսկողության մարմինը կազմում է տարեկան հաշվետվություն նախորդ տարվա շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրի կատարման վերաբերյալ եւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ից ոչ ուշ հրապարակում այն զանգվածային լրատվության միջոցներով եւ իր պաշտոնական ինտերնետային կայքում:

12. Շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրի եւ դրա կատարման հաշվետվության օրինակելի ձեւը, ոլորտային ծրագրի մշակման եւ փոփոխման, ինչպես նաեւ դրա կատարման մոնիթորինգի եւ հաշվետվության կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:


Գլուխ 4. ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 15. Շուկայի վերահսկողության միջոցառումները

1. Շուկայի վերահսկողության միջոցառումներն են.

1) արտադրանքի հատկանիշների ստուգումը, այդ թվում արտադրանքի նմուշառումը եւ նմուշները փորձաքննության (փորձարկման) ներկայացնելը.

2) սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները, որոնք ներառում են.

ա) արտադրանքի շուկայահանման սահմանափակումները.

բ) արտադրանքի շուկայահանման արգելքը.

գ) շուկայից արտադրանքի դուրս բերումը.

դ) արտադրանքի հետկանչումը.

3) սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների իրականացման մասին հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողությունը.

4) շուկայի վերահսկողության մարմինների կողմից արտադրանքի վերաբերյալ բացահայտված վտանգների մասին սպառողներին իրազեկումը:

2. Սույն օրենքով եւ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում շուկայի վերահսկողության միջոցառումներն իրականցվում են այն արտադրանքի նկատմամբ, որը.

1) արդեն շուկայահանվել է, ներառյալ շուկայահանված արտադրանքի այն միավորները կամ խմբաքանակները, որոնք պահվում են արտադրողի մոտ.

2) ներկայացված է առեւտրային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, ցուցադրություններում կամ նման այլ միջոցառումներում:

3. Սպառողների կողմից ձեռք բերված արտադրանքը սույն օրենքով եւ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է շուկայի վերահսկողության հետեւյալ միջոցառումներին.

1) արտադրանքը շուկայահանելու նկատմամբ սահմանափակումներին` սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան.

2) արտադրանքի հետկանչմանը:

Հոդված 16. Արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգը

1. Արտադրանքի հատկանիշների ստուգումների ժամանակ կարող են իրականացվել արտադրանքի փաստաթղթային ստուգումներ, իսկ անհրաժեշտության դեպքում արտադրանքի նմուշների ֆիզիկական զննումներ: Եթե առկա են հիմքեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ արտադրանքը վտանգավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա կատարվում է նաեւ արտադրանքի նմուշառում եւ նմուշների փորձաքննության ներկայացում:

2. Արտադրանքի հատկանիշների ստուգումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ստուգաթերթերով: Արտադրանքի հատկանիշների ստուգման ժամանակ շուկայի վերահսկողության մարմինը հաշվի է առնում արտադրանքից առաջացող հնարավոր ռիսկի մակարդակը, սպառողների կողմից իրենց անվտանգության իրավունքի պաշտպանության նպատակով ներկայացված բողոքներում ներառված, ինչպես նաեւ արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ:

3. Նման ստուգումների ժամանակ ստուգվում են արտադրանքի միայն տվյալ ստուգման շրջանակներում ստուգման ենթակա հատկանիշները:

4. Արտադրանքի հատկանիշների ստուգումն անցկացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա:

5. Ստուգումներն անցկացվում են.

1) տնտեսավարող սուբյեկտների առեւտրային եւ պահեստային տարածքներում.

2) մոնտաժման, տեղադրման եւ/կամ շահագործման հանձնման ժամանակ արտադրանքի օգտագործման վայրերում, եթե արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին հնարավոր է գնահատել միայն այդ գործողությունների ընթացքում.

3) առեւտրային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, ցուցադրություններում եւ նման այլ միջոցառումներում:

6. Ստուգումը սկսելուց առաջ շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ծանոթացնում է շուկայի վերահսկողության մարմնի եւ նրա պաշտոնատար անձանց որոշումների, հրամանների, գործողությունների եւ անգործության բողոքարկման կարգն այն տնտեսավարող սուբյեկտին, որի արտադրանքը ստուգվում է:

7. Եթե արտադրանքի հատկանիշների ստուգման արդյունքում պարզվում է, որ արտադրանքը վտանգավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա շուկայի վերահսկողության մարմինը, հիմնվելով տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված այն փաստաթղթերի վրա, որոնք թույլ են տալիս պարզել տվյալ արտադրանքի ծագումը եւ հետագա շրջանառությունը (մասնավորապես` պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը եւ այլն), բացահայտում է տվյալ արտադրանքը տնտեսավարող սուբյեկտին մատակարարած անձին եւ բոլոր այն անձանց, ում տնտեսավարող սուբյեկտը մատակարարել է տվյալ արտադրանքը:

8. Եթե տնտեսավարող սուբյեկտը ներկայացնում է փորձագիտական եզրակացություններ, ստուգումների արդյունքներ կամ համապատասխանության սերտիֆիկատներ` տրված համապատասխանության գնահատման նշանակված կամ հավատարմագրված մարմինների կողմից, ապա արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում շուկայի վերահսկողության մարմինը հաշվի է առնում նշված փաստաթղթերը:

9. Շուկայի վերահսկողության մարմինն իրավասու է հարցում կատարելու համապատասխանության գնահատման մարմիններին տվյալ արտադրանքի առնչությամբ կիրառված ընթացակարգերի, տրված համապատասխանության սերտիֆիկատների եւ համապատասխանության սերտիֆիկատ ստանալու հայտերի մերժման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Համապատասխանության գնահատման մարմինները նշված հարցմանը պատասխանում են այն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

10. Եթե արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում ի հայտ են գալիս արտադրանքի կեղծման, մտավոր սեփականության իրավունքների խախտման կամ այլ խախտումների դեպքեր, որոնք դուրս են շուկայի վերահսկողութան մարմնի իրավասությունների շրջանակից, ապա վերջինս այդ մասին տեղեկացնում է իրավասու պետական մարմիններին:

11.Եթե արտադրանքի հատկանիշների ստուգումն իրականացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով, ապա շուկայի վերահսկողության մարմինը ստուգման արդյունքների մասին տեղեկացնում է այն անձանց եւ մարմիններին, որոնցից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ստուգումը:

12. Արտադրանքի հատկանիշների ստուգման արդյունքում շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգման արդյունքներն ամփոփում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 17. Դիստրիբյուտորի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման անցկացման առանձնահատկությունները

1. Շուկայի վերահսկողության մարմինը դիստրիբյուտորի տարածքում իրականացնում է արտադրանքի հատկանիշների.

1) շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրով նախատեսված ստուգումներ

2) ստուգումներ`

ա) համապատասխան արտադրանքի վերաբերյալ սպառողներից, ինչպես նաեւ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված բողոքների կամ տեղեկատվության հիման վրա, որոնք պարունակում են տեղեկություններ հանրային շահերին վնաս հասցրած կամ նման վնաս պատճառելու հավանականություն ունեցող արտադրանքի իրացման մասին: Բողոքը կամ տեղեկատվությունը պետք է հնարավորություն տա բացահայտել այն դիստրիբյուտորին, որից գնվել է արտադրանքը.

բ) եթե արտադրողի մոտ արտադրանքի հատկանիշների ստուգման ժամանակ տվյալ արտադրանքն արտադրող տնտեսավարող սուբյեկտն ապացուցում է, որ.

չի շուկայահանել այն արտադրանքը, որը վտանգավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին.

արտադրանքը վտանգավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին արտադրանքի դիստրիբյուտորի գործողությունների կամ թերացումների պատճառով:

Սույն մասի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում արտադրանքի մատակարարման շղթայի շրջանակներում պետք է բացահայտվի արտադրանքը շուկայահանած անձը եւ այն անձը, որի գործողությունների կամ թերացումների արդյունքում արտադրանքը դարձել է վտանգավոր, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հիմքերով դիստրիբյուտորի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում պարտադիր պարզվում է.

1) արտադրանքի վրա համապատասխանության ազգային նշանի (այդ թվում համապատասխանության գնահատման լիազոր մարմնի նույնականացման կոդի) առկայությունը, եթե այն պահանջվում է տվյալ արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաեւ համապատասխանության ազգային նշանի կիրառման եւ փակցման կանոնների հետ համապատասխանությունը.

2) տվյալ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերի (այդ թվում արտադրանքի օգտագործման ուղեցույցի), մակնշման, մակնշմանն առնչվող այլ նշանների առկայությունը, եթե դրանք պահանջվում են օրենսդրությամբ (այդ թվում տեխնիկական կանոնակարգերով), ինչպես նաեւ սահմանված պահանջների հետ դրանց համապատասխանությունը.

3) համապատասխանության հայտարարագրի առկայությունը, եթե տվյալ արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի համաձայն պահանջվում է, որ արտադրանքի շուկայահանումն ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով.

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հիմքերով դիստրիբյուտորի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում կարող է իրականացվել.

ա) տվյալ արտադրանքի նմուշների ֆիզիկական զննում.

բ) արտադրանքի նմուշառում եւ նմուշների փորձաքննության ներկայացում, եթե առկա են հիմքեր եզրակացնելու, որ արտադրանքը վտանգավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հիմքերով դիստրիբյուտորի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում իրականացվում է փաստաթղթերի ստուգում, որոնք թույլ կտան պարզել վտանգավոր, լուրջ ռիսկ պարունակող եւ/կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ծագումը եւ նրա հետագա շրջանառությունը (պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր եւ այլն): Եթե շուկայի վերահսկողության մարմնի հետ համաձայնեցված ժամկետում դիստրիբյուտորը չի տրամադրում նշված փաստաթղթերը, ապա համարվում է, որ արտադրանքը շուկայահանվել է տվյալ դիստրիբյուտորի կողմից: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի 3-րդ մասում նշված հիմքերով արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում շուկայի վերահսկողություն իրականացնող մարմինը ստուգում է նաեւ տվյալ արտադրանքի պահպանման պայմանները:

4. Դիստրիբյուտորի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման տեւողությունը չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը: Ստուգման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում ստուգման տեւողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով։

Հոդված 18. Արտադրողի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման անցկացման առանձնահատկությունները

1. Շուկայի վերահսկողության մարմինը արտադրողի տարածքում անցկացնում է արտադրանքի հատկանիշների ստուգումներ.

1) եթե դիստրիբյուտորի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման արդյունքում ի հայտ են եկել հիմքեր, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ արտադրանքը արտադրողի գործողությունների կամ թերացումների արդյունքում դարձել է վտանգավոր, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին.

2) համապատասխան արտադրանքի սպառողներից, ինչպես նաեւ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ մարմիններից, սպառողների միություններից ստացված բողոքների կամ տեղեկատվության հիման վրա, որոնք պարունակում են տեղեկություններ հանրային շահերին վնաս հասցված կամ նման վնաս պատճառելու հավանականություն ունեցող արտադրանքի իրացման մասին (ներառյալ արտադրանքը շուկայահանած անձի մասին տեղեկությունները, նման վնասը հիմնավորող փաստաթղթերը, համապատասխան թերության նկարագրությունը եւ այլն) եւ որոնց միջոցով հնարավոր է բացահայտել տվյալ արտադրանքի արտադրողին.

3) երբ լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի մասին տեղեկությունները ստացվել են այլ երկրների իրավասու մարմիններից` լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի մասին տեղեկատվության արագ փոխանակման համակարգի միջոցով կամ որեւէ այլ եղանակով, եթե արտադրանքի արտադրողը հայտնի է եւ հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում.

2. Արտադրողի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում պարզվում է.

1) արտադրանքի վրա համապատասխանության ազգային նշանի (այդ թվում համապատասխանության գնահատման լիազոր մարմնի նույնականացման կոդի) առկայությունը, եթե դրա առկայությունը պահանջվում է տվյալ արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաեւ համապատասխանության ազգային նշանի կիրառման եւ փակցման կանոնների հետ համապատասխանությունը.

2) տվյալ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերի (այդ թվում արտադրանքի օգտագործման ուղեցույցի), մակնշման, մակնշման այլ նշանների առկայությունը, եթե դրանք պահանջվում են օրենսդրությամբ (այդ թվում տեխնիկական կանոնակարգերով), ինչպես նաեւ սահմանված պահանջների հետ դրանց համապատասխանությունը.

3) համապատասխանության հայտարարագրի առկայությունը, եթե տվյալ արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի համաձայն պահանջվում է նման հայտարարագրի ներկայացում, ինչպես նաեւ այդ հայտարարագրի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

4) արտադրանքի ընդհանուր նկարագիրը եւ սխեմատիկ պատկերը.

3. Արտադրողի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում կարող է իրականացվել.

1) համապատասխան արտադրանքի նմուշների ֆիզիկական զննում.

2) եթե առկա են հիմքեր ենթադրելու, որ արտադրանքը վտանագավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա.

Իրականացվում է տվյալ արտադրանքի տեխնիկական բոլոր փաստաթղթերի ստուգում, որակի կառավարման համակարգի վերաբերյալ փաստաթղթերի ստուգում, եթե վերոնշյալ համակարգի առկայությունը պահանջվում է արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով:

Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքերով արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացքում իրականացվում է արտադրանքի նմուշառում եւ նմուշների փորձաքննության ներկայացում:

4. Եթե արտադրողի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգման արդյունքում պարզվել է, որ տվյալ արտադրանքը վտանգավոր է, պարունակում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա շուկայի վերահսկողության մարմինն իրավունք ունի.

1) դիմել համապատասխանության գնահատման մարմիններին` քննության առնել տվյալ արտադրանքի առնչությամբ իրենց կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի կասեցման կամ չեղյալ ճանաչման հարցը.

2) եթե առկա են նյութեր կամ տեղեկություններ, որոնք վկայում են տվյալ արտադրանքի համար համապատասխանության սերտիֆիկատներ տրամադրած համապատասխանության գնահատման մարմինների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկացնել վերջիններիս նշանակած կամ հավատարմագրած պետական մարմիններին: Վերջիններս քննության են առնում այդ մարմինների գործունեությունը եւ թույլ տրված խախտումների վերաբերյալ հիմքերը հաստատվելու դեպքում կասեցնում կամ չեղյալ են հայտարարում (դադարեցնում) տվյալ համապատասխանության գնահատման մարմինների նշանակման կամ հավատարմագրման մասին որոշումը:

Հոդված 19. Առեւտրային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, ցուցադրություններում կամ նման այլ միջոցառումներում արտադրանքի հատկանիշների ստուգումների իրականցման առանձնահատկությունները

1. Եթե արտադրանքի կամ արտադրանքի շուկայահանման պահանջներ սահմանող օրենքներով կամ դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով (այդ թվում տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված է, որ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքը կարող է ներկայացվել առեւտրային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, ցուցադրություններում կամ նման այլ միջոցառումներում այն դեպքում, երբ պահպանվում են նման արտադրանքի ներկայացման համար տվյալ իրավական ակտով նախատեսված պահանջները, ապա շուկայի վերահսկողության մարմինը կարող է ստուգել նման արտադրանքի ներկայացման համապատասխանությունը սահմանված պահանջներին:

2. Եթե առկա են հիմքեր ենթադրելու, որ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանք է ներկայացված առեւտրային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, ցուցադրություններում կամ նման այլ միջոցառումներում` չպահպանելով դրանց ներկայացման համար օրենսդրությամբ նախատեսված պահանջները, ապա շուկայի վերահսկողության մարմինը սույն օրենքով սահմանված կարգով անց է կացնում արտադրանքի հատկանիշների ստուգում այն վայրում, որտեղ ներկայացված է տվյալ արտադրանքը:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն անցկացված արտադրանքի հատկանիշների ստուգման արդյունքում բացահայտվում է, որ արտադրանքը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը համապատասխան տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ներկայացման վերաբերյալ պահանջների խախտման անհապաղ վերացման մասին հանձնարարական:

4. Եթե շուկայի վերահսկողության մարմնի կողմից սահմանված ժամկետում տնտեսավարող սուբյեկտը չի կատարում սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանձնարարականի պահանջները, ապա շուկայի վերահսկողության մարմինը որոշում է ընդունում համապատասխան առեւտրային տոնավաճառում, ցուցահանդեսում, ցուցադրությունում կամ նման այլ միջոցառմանը արտադրանքի ներկայացումն անհապաղ կասեցնելու մասին:

5. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված հանձնարարականի եւ/կամ որոշման պահանջների կատարումը ստուգվում է շուկայի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համապատասխան առեւտրային տոնավաճառի, ցուցահանդեսի, ցուցադրության կամ նման այլ միջոցառման անցկացման ողջ ընթացքում:

6. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված հանձնարարականի եւ/կամ որոշման օրինակները տրվում են առեւտրային տոնավաճառի, ցուցահանդեսի, ցուցադրության կամ նման այլ միջոցառման կազմակերպման համար պատասխանատու անձին:

Հոդված 20. Մաքսային մարմինների գործողությունները շուկայի վերահսկողության շրջանակներում

1. Մաքսային մարմինները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմով արտադրանքի ներմուծման դեպքում, հետեւում են սույն օրենքի 31-րդ եւ 32-րդ հոդվածներով նախատեսված լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի մասին տեղեկատվության արագ փոխանակման եւ շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվությանը:

2. Տեղեկատվության արագ փոխանակման կամ շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգերում առկա` սույն օրենքի 31-րդ եւ 32-րդ հոդվածներով նախատեսված` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմինները տրամադրում են շուկայի վերահսկողության մարմնին` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Հոդված 21. Արտադրանքի նմուշառումը եւ նմուշները փորձաքննության ներկայացնելը

1. Արտադրանքի նմուշառումն իրականացվում է արտադրանքի սեփականատիրոջը նմուշների արժեքի ամբողջական փոխհատուցման հիմքով:

2. Արտադրանքի նմուշառումը եւ նմուշները փորձաքննության ներկայացնելն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հիմնվելով շուկայի վերահսկողության մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր հիմնավորված որոշման վրա:

3. Արտադրանքի նմուշները փորձաքննության են ներկայացվում նշանակված կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ շուկայի վերահսկողության մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետությունում համապատասխան արտադրանքի նմուշների փորձաքննության հետ կապված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նշանակված կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների բացակայության դեպքում տվյալ արտադրանքի նմուշները կարող են ներկայացվել փորձաքննության անհրաժեշտ տեխնիկական կարողություններով օժտված այլ փորձարկման լաբորատորիաներ:

4. Արգելվում է արտադրանքի նմուշների փորձաքննության անցկացումը տվյալ արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներին մասնակցած կամ տվյալ արտադրանքի արտադրողներին կամ դիստրիբյուտորներին պատկանող փորձարկման լաբորատորիաներում:

5. Շուկայի վերահսկողության մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է հանձնարարել արտադրանքի նմուշների փորձաքննության անցկացումը օտարերկրյա այն պետությունում հավատարմագրված փորձարկման լաբորատորիային, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է համապատասխանության գնահատման մարմինների փոխադարձ ճանաչման մասին միջազգային համաձայնագիր, եթե.

1) Հայաստանի Հանրապետությունում բացակայում են տվյալ արտադրանքի նմուշների փորձաքննության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ.

2) տվյալ արտադրանքի նմուշների փորձաքննության աշխատանքների կատարման համար հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում, մասնակցել են տվյալ արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներին կամ պատկանում են տվյալ արտադրանքի արտադրողներին կամ դիստրիբյուտորներին:

6. Ժամանակավորապես արգելվում է շուկայահանել այն արտադրանքը, որը նմուշառվել է փորձաքննության ներկայացնելու նպատակով: Արգելքը գործում է փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ ժամկետով: Արտադրանքի շուկայահաումն արգելելու մասին որոշումը գործում է մինչեւ շուկայի վերահսկողության մարմնի կողմից, հիմնվելով փորձաքննության արդյունքների վրա, արտադրանքը շուկայահանելու արգելքի մասին կամ սահմանափակող գործողությունների մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշում ընդունելը:

7. Արտադրանքի նմուշների փորձաքննության տեւողությունը չպետք է գերազանցի նշված փորձաքննության անցկացման մասին որոշման ընդունման ամսաթվին հաջորդող 10 աշխատանքային օրը, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ արտադրանքի նմուշների փորձաքննության իրականացման մեթոդաբանությամբ նախատեսված է ավելի երկար ժամկետ կամ եթե սույն հոդվածի 5-րդ մասին հանապատասխան փորձաքննությունը հանձնարարվել է մեկ այլ երկրում հավատարմագրված փորձարկող լաբորատորիային:

8. Արտադրանքի նմուշառման, նմուշների փոխադրման եւ փորձաքննության իրականացման հետ կապված ծախսերը, այդ թվում արտադրանքի նմուշների արժեքի փոխհատուցումը կատարվում է շուկայի վերահսկողության մարմնի կողմից:

Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ արտադրանքը վտանգավոր է, ռիսկային եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա համապատասխան տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցում է սույն մասով նախատեսված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով:

9. Փորձաքննության ընթացքում օգտագործված արտադրանքի նմուշները, որոնց մնացորդային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն շեմը (բացառությամբ վտանգավոր, ռիսկային եւ/կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի) իրացվում են բաց աճուրդի միջոցով:

10. Փորձաքննության ընթացքում օգտագործված արտադրանքի նմուշները, որոնց մնացորդային արժեքը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն շեմը, ինչպես նաեւ որոնք փորձաքննության արդյունքում գնահատվել են որպես վտանգավոր, ռիսկային եւ/կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող ենթակա են ոչնչացման:

11. Փորձաքննության ընթացքում օգտագործվող նմուշների վաճառքի, ինչպես նաեւ դրանց ոչնչացման կարգերը, վերջինիս մնացորդային արժեքի որոշման մեթոդաբանությունը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

Հոդված 22. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները վտանգավոր արտադրանքի նկատմամբ

1. Եթե լաբորատոր փորձարկման կամ փորձաքննության արդյունքում պարզվում է, որ արտադրանքը վտանգավոր է, ապա շուկայի վերահսկողության մարմինը անհապաղ պահանջում է համապատասխան տնտեսավարող սուբյեկտից շուկայից դուրս բերել եւ/կամ հետկանչել արտադրանքը կամ արգելում է արտադրանքի շուկայահանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

2. Ավելի բարձր մակարդակի անվտանգության ապահովման հնարավորությունը կամ ավելի ցածր ռիսկ պարունակող արտադրանքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ ենթադրելու, որ արտադրանքը վտանգավոր է:

3. Շուկայի վերահսկողության մարմինը տեղեկացնում է համապատասխան արտադրանքի համապատասխանության գնահատում կատարած մարմիններին այն մասին, որ արտադրանքը վտանգավոր է` միաժամանակ նշելով դրա նկատմամբ ձեռնարկված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները:

4. Կոնկրետ տեսակի արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների իրականացման այլ առանձնահատկություններ:

Հոդված 23. Սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի, այդ թվում համապատասխանության ազգային նշանի կիրառման եւ փակցման, համապատասխանության հայտարարագրի կազմման եւ տեխնիկական փաստաթղթերի առկայության ապահովման պահանջների խախտման նկատմամբ ձեռնարկվող սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները

1. Եթե պարզվում է, որ արտադրանքը չի համապատասխանում սահմանված պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, ապա շուկայի վերահսկողության մարմինը անհապաղ պահանջում է համապատասխան տնտեսավարող սուբյեկտից` որոշակի ժամկետում միջոցներ ձեռնարկել սահմանված պահանջների հետ արտադրանքի համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

2. Եթե լաբորատոր փորձարկման կամ փորձաքննության արդյունքում պարզվում է, որ արտադրանքը չի համապատասխանում սահմանված պահանջներին եւ միաժամանակ վտանգավոր է, ապա շուկայի վերահսկողության մարմինը նախաձեռնում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները:

3. Եթե պարզվում է, որ համապատասխանության ազգային նշանը կիրառվել է ՀՀ օրենսդրության խախտմամբ, չի փակցվել այն դեպքում, երբ դա պահանջվում է որոշակի տեսակի արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, համապատասխանության հայտարարագիրը չի կազմվել այն դեպքում, երբ դա պահանջվում է որոշակի տեսակի արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, կամ համապատասխանության հայտարարագիրը կազմվել է սահմանված պահանջների խախտմամբ կամ շուկայի վերահսկողության մարմնին չեն տրամադրվել տեխնիկական փաստաթղթերը կամ տեխնիկական կանոնակարգի համաձայն տրամադրված տեխնիկական փաստաթղթերը թերի են, ապա շուկայի վերահսկողության մարմինը անհապաղ պահանջում է համապատասխան տնտեսավարող սուբյեկտից որոշակի ժամկետում միջոցներ ձեռնարկել սահմանված պահանջների հետ արտադրանքի համապատասխանության ապահովման ուղղությամբ:

4. Եթե սահմանված պահանջների հետ անհամապատասխանության վերացման մասին որոշման պահանջների կատարման մասին համապատասխան տնտեսավարող սուբյեկտից ստացված ծանուցումը վերլուծելուց եւ/կամ տնտեսավարող սուբյեկտի կողմից վերոնշյալ որոշման պահանջների կատարումը սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ստուգելուց հետո պարզվում է, որ սահմանված պահանջների հետ արտադրանքի անհամապատասխանությունը չի վերացվել կամ վերացվել է մասամբ, շուկայի վերահսկողության մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների իրականացման կարգին համապատասխան ձեռնարկում է արտադրանքը շուկայահանելու նկատմամբ սահմանափակումների, արգելքի, արտադրանքի շուկայից դուրս բերման, արտադրանքի հետկանչման սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները:

5. Շուկայի վերահսկողության մարմինը տեղեկացնում է համապատասխան արտադրանքի համապատասխանության գնահատում կատարած մարմիններին այն մասին, որ արտադրանքը չի համապատասխանում սահմանված պահանջներին` միաժամանակ նշելով դրա նկատմամբ ձեռնարկված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները:

6. Կոնկրետ տեսակի արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների իրականացման այլ առանձնահատկություններ:

Հոդված 24. Արտադրանքը շուկայահանելու նկատմամբ սահմանափակումները

1. Արտադրանքը շուկայահանելու նկատմամբ կիրառվում են հետեւյալ սահմանափակումները.

1) արտադրանքի համապատասխանեցում սահմանված պահանջներին` սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի համաձայն.

2) արտադրանքը շուկայահանելու ժամանակավոր արգելք:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված` արտադրանքը շուկայահանելու սահմանափակումները կիրառվում են շուկայի վերահսկողության մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում, եթե հնարավոր է արտադրանքը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Նշված սահմանափակումները կարող են կիրառվել շուկայահանված, այդ թվում արտադրողների գործունեության տարածքում պահվող արտադրանքի եւ/կամ սպառողների կողմից ձեռք բերված արտադրանքի նկատմամբ:

3. Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանեցմանն ուղղված գործողությունները իրականացվում են սպառողների բնակության (գտնվելու) վայրում կամ դիստրիբյուտորների, արտադրողների կամ արտադրանքի տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում, ինչպես նաեւ այլ վայրերում, որտեղ կարող են ձեռնարկվել համապատասխանեցմանն ուղղված գործողություններ: Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով տվյալ արտադրանքի մատակարարման շղթայում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են համագործակցել միմյանց հետ:

4. Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանեցումը պետք է իրականացվի այն տնտեսավարող սուբյեկտի հաշվին, որի գործողությունների կամ թերացումների արդյունքում խախտվել է արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին:

5. Արտադրանքը շուկայահանելու ժամանակավոր արգելքը կիրառվում է շուկայի վերահսկողության մարմնի կողմից այն դեպքում, երբ նշված մարմինը որոշում է ընդունում`

1) փորձաքննության ներկայացնելու նպատակով արտադրանքի նմուշառում կատարելու մասին` այն ժամկետով, որն անհրաժեշտ է փորձաքննությունն իրականացնելու համար.

2) սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանեցման մասին` համապատասխան սահմանափակման տեւողության ժամկետով:

Արտադրանքը շուկայահանելու ժամանակավոր արգելքը կիրառվում է սույն կետում նշված որոշումների ընդունմանը զուգընթաց:

6. «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում շուկայի վերահսկողության մարմինը կարող է նաեւ կիրառել սահմանափակումներ արտադրանքի շուկայահանման կամ դրա իրացման նկատմամբ:

Հոդված 25. Արտադրանքը շուկայահանելու արգելքը

1. Արտադրանքը շուկայահանելու (իրացնելու) արգելքը կիրառվում է շուկայի վերահսկողության մարմնի կողմից սույն օրենքով եւ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

2. Արտադրանքը շուկայահանելու արգելքը չպետք է խոչընդոտի շուկայից համապատասխան արտադրանքը դիստրիբյուտորին կամ արտադրողին վերադարձնելուն ուղղված միջոցառումներին` արտադրանքը շուկայից դուրս բերելու, արտադրանքի ոչնչացման կամ օգտահանման նպատակով հետկանչման կամ վերադարձման հետ կապված այլ գործողություններին:

Հոդված 26. Շուկայից արտադրանքի դուրս բերումը եւ դրա հետկանչումը

1. Շուկայից արտադրանքի դուրս բերումը կամ հետկանչումը կիրառվում է սույն oրենքով եւ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում այն արտադրանքի նկատմամբ, որը շրջանառվում է շուկայում կամ արդեն հասանելի է դարձել սպառողներին:

2. Շուկայից արտադրանքի դուրս բերումը ենթադրում է դիստրիբյուտորների կողմից իրենց տրամադրության տակ գտնվող արտադրանքի բոլոր միավորների վերադարձը արտադրողին, ինչպես նաեւ սպառողներին տվյալ արտադրանքի ցանկացած տեսակի ներկայացման կամ վաճառքի դադարեցումը:

3. Արտադրանքի հետկանչումը ենթադրում է սպառողներին արդեն հասանելի դարձած արտադրանքի միավորների վերադարձը արտադրողին:

4. Շուկայից արտադրանքի դուրս բերումը, արտադրանքի հետկանչումը իրականացվում է արտադրողի նախաձեռնությամբ կամ շուկայի վերահսկողություն իրականացնող մարմնի որոշման համաձայն այն դեպքերում, երբ.

1) ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չէ կանխել կամ խուսափել արտադրանքին ներհատուկ ռիսկերից կամ համապատասխանեցնել արտադրանքը սահմանված պահանջներին.

2) որեւէ այլ միջոցառումների իրականացումը չի կարող ապահովել արտադրանքին ներհատուկ ռիսկերից խուսափումը կամ դրանց կանխումը կամ համապատասխանեցնել արտադրանքը սահմանված պահանջներին:

5. Արտադրանքի հետկանչումը կիրառվում է որպես ծայրահեղ միջոց:

6. Արտադրողի նախաձեռնությամբ շուկայից դուրս բերված կամ հետկանչված արտադրանքը վերջինիս կողմից պետք է համապատասխանեցվի սահմանված պահանջներին կամ բերվի այնպիսի վիճակի, որ դրա օգտագործումն այլեւս ռիսկ չներկայացնի, կամ ոչնչացվի կամ օգտահանվի:

Եթե շուկայի վերահսկողության մարմինը որոշում է ընդունում շուկայից արտադրանքի դուրս բերման կամ հետկանչման մասին, ապա վերջինս պետք է արտադրողին առաջարկի ձեռնարկել սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված միջոցառումներից որեւէ մեկը: Եթե շուկայի վերահսկողության մարմնի կողմից սահմանված եւ արտադրողի հետ համաձայնեցված ժամկետում արտադրողը չի ձեռնարկում սահմանված միջոցառումները, ապա շուկայի վերահսկողության մարմինը որոշում է ընդունում արտադրանքը ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

7. Շուկայից արտադրանքի դուրս բերման եւ/կամ հետ կանչման մասին որոշման հետ մեկտեղ շուկայի վերահսկողության մարմինը կարող է որոշում ընդունել արտադրանքը շուկայահանելու գործողության ժամանակավոր արգելքի մասին: Սահմանափակող գործողությունների (արգելքի կամ ժամանակավոր արգելքի) մասին որոշում ընդունելիս հաշվի է առնվում արտադրանքին ներհատուկ ռիսկի մակարդակը եւ/կամ սահմանված պահանջների հետ անհամապատասխանությունը, ինչպես նաեւ սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանեցման ու ռիսկի վերացման հնարավորությունը:

8. Շուկայից արտադրանքի դուրս բերման եւ/կամ հետկանչման մասին որոշման մեջ նշվում է, որ արտադրողը եւ/կամ դիստրիբյուտորը պարտավոր են տեղեկացնել սպառողներին եւ արտադրանքի այլ դիստրիբյուտորներին արտադրանքը շուկայից դուրս բերելու կամ հետկանչելու պատճառների մասին:

9. Արտադրանքը ոչնչացնելու կամ այլ կերպ այն չեզոքացնելու նպատակով հետկանչող արտադրողը պարտավոր է սպառողին փոխհատուցել հետկանչված արտադրանքի ողջ արժեքը (բացառությամբ այն դեպքերի, երբ արտադրանքը սպառողին է տրամադրվել անվճար) կամ փոխարինել այն նույն կամ համանման այլ արտադրանքով` ելնելով սպառողի հետ ձեռք բերված համաձայնությունից: Հետկանչված արտադրանքի արժեքի փոխհատուցման եւ արտադրանքի փոխարինման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

10. Շուկայից արտադրանքի դուրս բերման եւ/կամ հետ կանչման մասին որոշման կատարման ժամկետի ընթացքում շուկայի վերահսկողության մարմինը հետեւում է շուկայից համապատասխան արտադրանքի դուրս բերման եւ/կամ հետկանչման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքին, մասնավորապես.

1) ծրագրված միջոցառումների համապատասխանությանը շուկայից արտադրանքի դուրս բերման եւ/կամ հետ կանչման նպատակին.

2) արտադրանքի մատակարարման շղթայում արտադրողի եւ դիստրիբյուտորների միջեւ կապին.

3) մանրածախ առեւտրի ցանցից, իսկ արտադրանքի հետկանչման դեպքում` նաեւ սպառողներից արտադրանքի վերադարձման ուղղությամբ արտադրողի ձեռնարկած միջոցառումների արդյունավետությանը:

Հոդված 27. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների ձեռնարկման մասին որոշումների ընդունման կարգը

1. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումներն իրականացվում են շուկայի վերահսկողության մարմնի համապատասխան որոշումների հիման վրա, բացառությամբ արտադրողի նախաձեռնությամբ արտադրանքի հետկանչման դեպքերի:

Որոշումները կարող են ընդունվել կարգադրագրի ձեւով, որի օրինակելի ձեւը հաստատում է շուկայի վերահսկողության մարմնի ղեկավարը:

2. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումները կարող են ընդունվել.

1) շուկայի վերահսկողության մարմնի կողմից իրականացված արտադրանքի հատկանիշների ստուգումների արդյունքում (բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված ստուգումների).

2) արտադրանքը շուկայահանելու արգելքի կիրառման արդյունավետության մոնիթորինգի արդյունքում, որն իրականացվում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն.

3) «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող այն ծանուցումների հիման վրա, որոնցում նշվում է արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին կոնկրետ արտադրանքի անհամապատասխանության մասին:

Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների վերաբերյալ որոշում կայացնելուց հետո ստուգող մարմինը տվյալ որոշումը տարածելու նպատակով բացահայտում է տվյալ արտադրանքը սպառողին մատակարարող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին:

3. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումները կարող են փոփոխվել կամ չեղյալ ճանաչվել շուկայի վերահսկողության մարմնի կողմից` հիմնվելով սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումների պահանջների կատարման մասին տնտեսավարող սուբյեկտներից ստացված ծանուցումների վերլուծության եւ/կամ տնտեսավարող սուբյեկտների կողմից նշված որոշումների պահանջների կատարման ընթացքի ստուգման արդյունքների վրա, որոնք անցկավում են սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն: Շուկայի վերահսկողության մարմինը կարող է փոփոխություններ կատարել նշված որոշումներում նաեւ սույն հոդվածի 10-15-րդ մասերի համաձայն տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված միջնորդագրերի, բացատրությունների, առարկությունների եւ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքների հիման վրա:

4. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումներն ընդունվում, փոփոխվում կամ չեղյալ են ճանաչվում շուկայի վերահսկողության մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից` օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Արտադրանքը շուկայահանելու սահմանափակման կամ արգելքի, շուկայից արտադրանքի դուրս բերման կամ հետկանչման հետ կապված սույն օրենքի կամ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրականացված ցանկացած միջոցառում պետք է համաչափ լինի հանրության շահերին տվյալ արտադրանքի ներկայացրած վտանգի աստիճանին: Արտադրանքը շուկայահանելու սահմանափակման կամ արգելքի, շուկայից արտադրանքի դուրս բերման կամ հետկանչման մասին որոշման մեջ պետք է նշվեն որոշման ընդունման հիմքերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների իրականացման կարգը ու դեպքերը:

7. Արտադրանքը շուկայահանելու արգելքի կամ սահմանափակման, շուկայից արտադրանքը դուրս բերելու կամ հետ կանչելու մասին շուկայի վերահսկողության մարմնի որոշումը ներառում է.

1) որոշման ընդունման հիմնավորումը.

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացման ենթակա կոնկրետ սահմանափակող (ուղղիչ) միջոցառումները եւ գործողությունները.

3) արտադրանքի կոնկրետ ապրանքանիշի (մակնիշի, ձեւափոխության) ողջ ծավալի կամ դրա առանձին խմբաքանակների նկատմամբ սահմանափակող (ուղղիչ) միջոցառումներ կիրառելու անհրաժետությունը.

4) որոշման պահանջների կատարման ժամկետը.

5) Իրավական պաշտպանության միջոցները (համապատասխան տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ որոշման բողոքարկման եղանակները, ընթացակարգն ու ժամկետները).

6) համապատասխան տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայի վերահսկողություն իրականացնող մարմնին տվյալ որոշման պահանջների կատարման մասին ծանուցման ներկայացման ժամկետը:

8. Անհրաժեշտության դեպքում սահմանափակող (ուղղիչ) միջոցառումներ կարող են կիրառվել արտադրանքի կոնկրետ ապրանքանիշի (մակնիշի, ձեւափոխության) ողջ ծավալի կամ դրա առանձին խմբաքանակների նկատմամբ:

9. Շուկայից արտադրանքի դուրս բերման կամ հետ կանչման մասին որոշում ընդունելիս հաշվի է առնվում այդ միջոցառումներում արտադրանքի դիստրիբյուտորների, սպառողների ներգրավման անհրաժեշտությունը:

10. Որոշման պահանջների կատարման ժամկետը հիմնավորվում եւ սահմանվում է` հաշվի առնելով ռիսկի եւ/կամ սահմանված պահանջների հետ անհամապատասխանության բնույթը, սահմանված պահանջների հետ համապատասխանեցման, շուկայից դուրս բերման կամ հետկանչման ենթակա արտադրանքի ծավալը եւ որոշման պահանջների կատարման համար տնտեսավարող սուբյեկտի փաստացի կարողությունը: Շուկայի վերահսկողության մարմինը կարող է փոփոխել որոշման պահանջների կատարման համար սահմանված ժամկետը` հիմնվելով տնտեսավարող սուբյեկտի հիմնավորված միջնորդության վրա: Նշված միջնորդությունը կարող է ներկայացվել որոշման կատարման ցանկացած պահին, սակայն ոչ ուշ, քան որոշման կատարման համար սահմանված ժամկետի ավարտը:

11. Նախքան սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշում ընդունելը շուկայի վերահսկողության մարմինը համապատասխան տնտեսավարող սուբյեկտին է տրամադրում որոշման նախագիծը` առաջարկելով որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել գրավոր առարկություններ, բացատրություններ, հանրության շահերին սպառնացող ռիսկերի կանխման կամ վերացման, արտադրանքի անհամապատասխանության վերացման եւ սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանեցման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող միջոցառումների մասին տեղեկություններ:

12. Տնտեսավարող սուբյեկտը, որին վերաբերում է որոշման նախագիծը, իրավունք ունի այն ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում շուկայի վերահսկողության մարմին առձեռն կամ փոստով ներկայացնել որոշման նախագծի վերաբերյալ իր բացատրությունները, առարկությունները եւ/կամ տեղեկությունները: Տնտեսավարող սուբյեկտի հիմնավորված միջնորդության հիման վրա շուկայի վերահսկողության մարմինը կարող է երկարաձգել նշված ժամկետը:

Սույն մասով սահմանված ժամանակահատվածի ընթացքում չի թույլատրվում իրացնել կամ այլ կերպ սպառողին հասանելի դարձնել այն արտադրանքը, որին վերաբերում է որոշման նախագիծը:

13. Բացատրությունների, առարկությունների եւ/կամ տեղեկությունների հետ մեկտեղ տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի նաեւ ներկայացնել իր դիրքրոշումը կամ իր կողմից տրամադրված տվյալները հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց օրինակները:

14. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշման նախագծի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված բացատրությունները, առարկությունները եւ տեղեկությունները պարտադիր ենթակա են ուսումնասիրման եւ պահպանման շուկայի վերահսկողության մարմնում:

15. Հանրության շահերին սպառնացող ռիսկերը կանխելուն կամ դրանցից խուսափելուն ուղղված սահմանափակող (ուղղիչ) հրատապ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության դեպքում շուկայի վերահսկողության մարմինը կարող է սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշում ընդունել առանց տվյալ որոշման նախագիծը տնտեսավարող սուբյեկտին ներկայացնելու: Այս դեպքում տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի ներկայացնել որոշման վերաբերյալ իր բացատրությունները, առարկությունները եւ/կամ տեղեկությունները որոշման ընդունումից հետո ցանկացած պահի, սակայն նախքան որոշման պահանջների կատարման ժամկետի ավարտը: Շուկայի վերահսկողության մարմինը անհապաղ ուսումնասիրում է տնտեսավարող սուբյեկտից ստացված բացատրությունները, առարկություններն ու տեղեկությունները եւ ուսումնասիրության հիման վրա գնահատում է ընդունված որոշման համարժեքությունը եւ համամասնությունը:

16. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշման նախագծի վերաբերյալ բացատրություններ, առարկություններ եւ/կամ տեղեկություններ ներկայացնելու, ոչ ժամանակին ներկայացնելու կամ չներկայացնելու փաստը չի զրկում տնետասվարող սուբյեկտին նշված որոշումը բողոքարկելու իրավունքից:

17. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշման մեջ փոփոխությունները կատարվում են սույն հոդվածով նախատեսված որոշումների ընդունման կարգին համապատասխան:

18. Սույն հոդվածի 11-16-րդ մասերի դրույթները չեն վերաբերում արտադրանքի նմուշների փորձաքննության ընթացքում արտադրանքը շուկայահանելու ժամանակավոր արգելքի մասին որոշումների ընդունմանը եւ դրանցում փոփոխություններ կատարելուն:

Հոդված 28. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումների կատարման հսկողությունը

1. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով շուկայի վերահսկողության մարմինը պարտավոր է.

1) վերլուծել տվյալ որոշումների պահանջների կատարման մասին համապատասխան տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված ծանուցումները.

2) իրականացնել տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ որոշումների պահանջների կատարման ընթացքի ուսումնասիրություններ.

3) իրականացնել ձեռնարկված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների արդյունավետության մոնիթորինգ:

2. Տնտեսավարող սուբյեկտը, որին վերաբերում է սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումը, պարտավոր է որոշման մեջ նշված ժամկետում շուկայի վերահսկողության մարմին ներկայացնել ծանուցում որոշման պահանջների կատարման մասին: Տնտեսավարող սուբյեկտը կարող է ծանուցմանը կից ներկայացնել նշված պահանջների կատարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճեներ:

3. Եթե սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների կատարման մասին ծանուցման մեջ նշված տեղեկությունները բավարար չեն որոշման պահանջների կատարման արդյունավետությունը ապացուցելու համար, եւ եթե հիմնավոր կասկածներ կան տվյալ տեղեկատվության հավաստիության վերաբերյալ, ապա շուկայի վերահսկողության մարմինն անց է կացնում տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշման պահանջների կատարման ստուգում:

4. Որոշման պահանջների կատարման ստուգումն անց է կացվում ոչ ուշ, քան տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայի վերահսկողության մարմին տվյալ որոշման պահանջների կատարման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից տաս աշխատանքային օր հետո, իսկ եթե տնտեսավարող սուբյեկտը որոշման մեջ նշված ժամկետում ծանուցում չի ներկայացնում, ապա ստուգումն անց է կացվում նշված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան տաս աշխատանքային օր հետո:

5. Որոշման պահանջների կատարման ստուգումը իրականացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել արտադրանքի նմուշների ֆիզիկական զննում, իսկ եթե հիմքեր կան կասկածելու, որ արտադրանքը վտանգավոր է, ներկայացնում է լուրջ ռիսկ եւ/կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա կարող է կատարվել արտադրանքի նմուշառում եւ փորձաքննության ներկայացում:

6. Որոշման պահանջների կատարման ստուգման ընթացքում շուկայի վերահսկողության մարմինը գնահատում է տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշման պահանջների կատարման ընթացքն ու արդյունավետությունը:

7. Եթե սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշման պահանջների կատարման մասին տնտեսավարող սուբյեկտից ստացված ծանուցումը վերլուծելուց եւ/կամ տնտեսավարող սուբյեկտի կողմից վերոնշյալ որոշման պահանջների կատարումը ստուգելուց հետո պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտը ամբողջությամբ եւ արդյունավետ կատարել է համապատասխան որոշման պահանջները (բացառությամբ արտադրանքը շուկայահանելու արգելքի մասին որոշման), ապա շուկայի վերահսկողության մարմինն անհապաղ չեղյալ է ճանաչում տվյալ որոշումը:

8. Եթե սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշման պահանջների կատարման մասին տնտեսավարող սուբյեկտից ստացված ծանուցումը վերլուծելուց եւ/կամ տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշման պահանջների կատարումը ստուգելուց հետո պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտը չի կատարել կամ մասամբ է կատարել համապատասխան որոշման պահանջները, ապա շուկայի վերահսկողության մարմինը կարող է կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ եւ սույն օրենքով սահմանված կարգով ընդունել նոր որոշում, որը կարող է նախատեսել նոր սահմանափակող (ուղղիչ) միջոցառումներ:

9. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումը (բացառությամբ արտադրանքը շուկայահանելու արգելքի կիրառման մասին որոշման) չեղյալ ճանաչելուց հետո շուկայի վերահսկողության մարմինը մոնիթորինգ է անցկացնում` իրականացված սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակով: Նման մոնիթորինգն իրականացվում է շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրերի հիման վրա դիստրիբյուտորների տարածքներում այն արտադրանքի հատկանիշների ստուգումների միջոցով, որոնց նկատմամբ ձեռնարկվել են սահմանափակող (ուղղիչ) միջոցառումներ:

10. Արտադրանքի շուկայահանման արգելքի արդյունավետության մոնիթորինգը բաղկացած է մանրածախ առեւտրի ոլորտում նշված արգելքի կիրառման ստուգումներից: Եթե մոնիթորինգի արդյունքում պարզ է դառնում, որ այն արտադրանքը, որի նկատմամբ կիրառվել է շուկայահանման արգելքը, շրջանառվում է շուկայում, ապա շուկայի վերահսկողության մարմինը պահանջում է, որ արտադրողն արտադրանքը դուրս բերի եւ/կամ հետ կանչի շուկայից: Եթե պարզ է դառնում, որ արգելված արտադրանքը պարբերաբար շրջանառվում է շուկայում, ապա շուկայի վերահսկողության մարմինը քննարկում է արտադրողի տարածքում արտադրանքի հատկանիշների ստուգում անցկացնելու հարցը:

11. Արտադրանքի նմուշների փորձաքննության անցկացման ժամանակահատվածում արտադրանքը շուկայահանելու ժամանակավոր արգելքի մասին որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից ժամանակավոր արգելքի պահանջի կատարումը ստուգելու միջոցով:

12. Սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 29. Շուկայի վերահսկողության մարմնի կողմից սպառողներին արտադրանքի վտանգավորության մասին իրազեկումը

1. Հանրության շահերին սպառնացող ռիսկերի նվազեցման եւ այլ վնասների կանխման նպատակով` շուկայի վերահսկողության մարմինը քայլեր է ձեռնարկում համապատասխան արտադրանքի վտանգավորության մասին սպառողներին ժամանակին նախազգուշացնելու ուղղությամբ:

2. Սպառողների նախազգուշացման նպատակով համապատասխան տեղեկատվությունը անհապաղ տարածվում է ԶԼՄ-ների եւ ինտերնետի միջոցով:

3. Լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի մասին տեղեկատվության արագ փոխանակման համակարգում պարունակվող տվյալները հրապարակվում են «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծավալով եւ կարգով:

Հոդված 30. Շուկայի վերահսկողության մարմնի եւ նրա պաշտոնատար անձանց որոշումների, հրամանների, գործողությունների եւ անգործության բողոքարկումը

Շուկայի վերահսկողության մարմնի կամ նրա պաշտոնատար անձանց որոշումները, հրամանները, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


Գլուխ 5. ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի մասին տեղեկատվության փոխանակումը

1. Լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը պետական մարմինների միջեւ փոխանակելու նպատակով «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձեւավորվում եւ կիրառվում է լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի մասին տեղեկատվության արագ փոխանակման համակարգը:

2. Միջազգային համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունն օգտվում է լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի մասին տեղեկատվության փոխանակման միջազգային, տարածաշրջանային եւ օտարերկրյա համակարգերից:

Հոդված 32. Շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգը

1. Շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգը ձեւավորվում եւ օգատործվում է շուկայի վերահսկողության միջոցառումների ինքնաշխատ (ավտոմատ) աջակցության ապահովման նպատակով:

2. Շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգը բաղկացած է.

1) շուկայի վերահսկողության մարմնի որոշումների էլեկտրոնային ռեգիստրից,

2) լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի մասին տեղեկատվության արագ փոխանակման համակարգից:

3. Շուկայի վերահսկողության մարմնի ռեգիստրում առկա տեղեկատվությունը հասանելի է շուկայի վերահսկողության մարմնին եւ նրա տարածքային ստորաբաժանումներին, մաքսային մարմիններին, տնտեսական քաղաքականության եւ առողջապահության բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմիններին եւ այլ մարմինների:

4. Շուկայի վերահսկողության ազգային համակարգի պահպանումն իրականացնում է շուկայի վերահսկողության մարմինը:

5. Շուկայի վերահսկողության ազգային համակարգի շահագործման կարգը, մուտքագրվող տեղեկությունները, ինչպես նաեւ դրանում տվյալների մուտքագրման դեպքերն ու կանոնները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ԳԼՈՒԽ 6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:


ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. Օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2, Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգը ներդրվում է օրենքի ընդունումից մեկ տարի հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի» կատարման ապահովումն է, համաձայն որի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում:

Շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք հստակ կարգավորում են ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկաղության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:

Միեւնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում արտադրանքի վերահսկողության ոլորտը կարգավորվում է “Համապատասխանության գնահատման մասին” ՀՀ օրենքով, որը սակայն համակողմանի չի կարգավորում արտադրանքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Արտադրանքի անվտանգության ապահովումը եւ շուկայի վերահսկողությունը իրավական կարգովրման կարիք ունեն, որի նպատակն է սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության ապահովման միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հանգում է շուկայի վերահսկողության միջոցառումների պատշաճ կերպով իրականացմանը եւ ներքին շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանվածությանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ որ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի սահմանումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի մշակմանը ներգրավված են եղել Տեսչական բարեփոխումների քարտուղարությունը եւ ՎԶԵԲ-ը:

6. Ակնկալվող արդյունքը

Եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների առկայություն, որոնք հիմք կստեղծեն շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանելու եւ վերջինիս վերահսկողության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման համար:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան