2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 2-ին:
Համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական եւ կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաեւ համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք Կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 20-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության համար:
2018թ. նոյեմբերի 2-ին ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյան
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը թեեւ չի պարունակում նոր օրենքի ընդունում, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:
Համաձայնագրի Հավելված 3-ի 10-րդ բաժնի 1-ին կետը, որի համաձայն՝ արտահանվող, պաhպանվող արտադրատեսակները եւ տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում եւ կառավարվում են համատեղ գործունեության մասնակցի կողմից, ներմուծող Կողմի պետության տարածքում եւ տվյալ պետության իրավազորության եւ (կամ) հսկողության ներքո գտնվող օբյեկտներում օգտվում են անձեռնմխելիությունից ցանկացած տեսակի եւ ձեւի առգրավումներից կամ կատարողական վարույթից, ինչպես նաեւ ցանկացած այլ հարկադիր միջոցներից, ինչպիսիք են նշված կատեգորիաների վրա բռնագանձում տարածելը կամ դրանց կալանքը՝ մինչեւ դատական որոշման կայացումը, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի դրույթին, ըստ որի՝ քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, լիազորված է կատարել առգրավումներ եւ այլ քննչական գործողություններ, իսկ 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ եւ փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում եւ, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ եւ ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում: Հետեւաբար, առգրավում իրականացնելու համար դատարանի որոշում անհրաժեշտ չէ:
Նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նշված է, որ պահպանվող արտադրատեսակները եւ տեխնոլոգիաները չեն օգտագործվում որպես գրավ կամ ապահովման այլ միջոց համատեղ գործունեության ընթացքում ցանկացած պարզված կամ ենթադրվող խախտման առնչությամբ: Վերոնշյալ դրույթը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի այն դրույթին, համաձայն որի՝ հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները եւ միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները եւ վերոնշյալ Օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին եւ 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին եւ քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ եւ 233-րդ հոդվածներով նախատեսված են գույքի վրա կալանք դնելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91 հոդվածով՝ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ դրույթներ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 281-րդ, 285-րդ եւ 288-րդ հոդվածներով սահմանված են պարտավորությունների կատարումն ապահովելու այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գույքի վրա բռնագանձում տարածելը, ռեկվիզիցիան եւ բռնագրավումը:
Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված գույքի ցանկում, որոնց վրա բռնագանձում չի տարածվում, ընդգրկված չէ վերոնշյալ կետում նշված գույքի տեսակներից որեւէ մեկը: Իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում նախատեսված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքով: Իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում ենթակա է վավերացման նաեւ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրի ՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ Համաձայնագիրը կիրարկելիս համատեղ գործունեության ֆինանսավորումն իրականացվում է շահագրգիռ կողմերի ազգային բյուջեների միջոցների սահմաններում, եւ այդ ֆինանսավորումն իրականացվում է շահագրգիռ կողմերի կողմից՝ բյուջեներով նախատեսված միջոցների եւ արտաբյուջետային աղբյուրների հաշվին: Հետեւաբար Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված ոլորտներում՝ 5-րդ հոդվածով նշված ձեւերով համագործակցության իրականացումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որի չափը հնարավոր չէ գնահատել:
Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոնայք,
Ի պատասխան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2022 թվականի հունվարի 18-ի թիվ 01/15.1/303-2022 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված դրույթը «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար կարող է առաջացնել գույքային պարտավորություն:
Հարգանքով՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում:
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի նպատակն է հանդիսանում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման, տիեզերական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման ոլորտներում բազմակողմ համագործակցության հիմնումը, ինչպես նաեւ այդ նպատակներով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:
ԱՊՀ համաձայնագիրը սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները՝
- Հիմնարար եւ կիրառական տիեզերական հետազոտություններ՝ ներառյալ տիեզերական միջավայրի հեռավոր զոնդավորում, աստղագիտական հետազոտություն,
- Երկրի հեռակա զոնդավորում,
- համակարգող-ժամանակային եւ տեղորոշիչ ապահովում,
- տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում,
- աստերոիդ-գիսաաստղային վտանգի կանխարգելում,
- տիեզերական գործունեության իրականացման ժամանակ շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգության եւ պաշտպանության ապահովում,
- տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական ենթակառուցվածքի հետ կապված գիտատեխնիկական, փորձարարական-կառուցողական, փորձարարական-տեխնոլոգիական եւ այլ աշխատանքներ,
- փորձնական տիեզերական թռիչքներ,
- տիեզերական ծառայությունների մատակարարում եւ օգտագործում,
- տիեզերական ոլորտում Կողմերի ազգային նորմատիվ իրավական եւ տեխնիկական փաստաթղթերի փոխհամաձայնեցում:
Տվյալ Համաձայնագրի շրջանակներում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքները օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, կանխարգելել այն եւ հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների մոնիթորինգ:
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Խաչատուրյան,Ի պատասխան Ձեր 2022 թվականի հունվարի 17-ի N 01/15.1/303-2022 գրության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրի վավերացման վերաբերյալ նկատառումներ եւ առարկություններ չունի:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարգելի՛ պարոն Խաչատուրյան,
Հայտնում ենք, որ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրի վավերացման առնչությամբ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում