Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-475-27.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17.Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 2-րդ կետի «հաշվետվության պահանջ» 9-րդ սյունակը լրացնել «Հ» տառով, իսկ 3-րդ կետի «հաշվետվության պահանջ» 9-րդ սյունակից հանել «Հ» տառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


1. Իրավական ակտի հիմնավորումը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Անհրաժեշտությունը

Նշված նախագծի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ առ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի թիվ 775-Ն որոշմամբ հաշվետվություն են ներկայացնում միայն տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, որոնցում ամբողջությամբ չի ընդգրկվել շինարարության ծավալների վերաբերյալ տեղեկատվությունները

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է թվով 1600 լիցենզավորված շինարարական կազմակերպություններ, որոնցից ՀՀ վիճակագրական ծառայություն հաշվետվություն է ներկայացնում ընդամենը 778 շինարարական կազմակերպություն, փաստորեն շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում է 50 տոկոսի չափով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս շինարարական կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից կատարված աշխատանքների ծավալների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում միայն ՀՀ վիճակագրական ծառայություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Շինարարական կազմակերպությունների հաշվետվությունները տվյալ ձեւաչափով ստանալուց հետո կհստակեցվի Հայաստանի Հանրապետությունում շինարարության ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Շինարարական թվով 778 կազմակերպությունների փոխարեն կունենանք թվով 1600 կազմակերպությունների հաշվետվություններ, որոնց տվյալների ամփոփումից հետո կպարզվի Հայաստանի Հանրապետությունում շինարարության ընդհանուր պատկերը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

-