Armenian ARMSCII Armenian
Կ-23280-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Քրեական վարույթ իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «Նախաքննության մարմինները» բառերով, իսկ «հարուցվել է քրեական վարույթ» բառերը՝ «հարուցվել է քրեական հետապնդում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 29.1-ին հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում «կալանքի» բառը փոխարինել «կարճաժամկետ ազատազրկման» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: