Հոդված 1.
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-333-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունից «հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի,» բառերը հանել:
Հոդված 2.
Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «, բացառությամբ քննչական գլխավոր վարչության պաշտոնների,» բառերը հանել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: