1) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) քննիչ` քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.»:
2) 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«26) քննչական բաժնի պետ` քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը եւ նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.»:
3) 26.2-րդ կետում «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության հարկային եւ մաքսային մարմինների քննիչները:»:
Հոդված 3 . Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերում՝ «ոստիկանության», իսկ 5-րդ մասում՝ «պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի» բառերով.
2) 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» բառերը.
3) լրացնել 6.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:».
4) 8-րդ մասում «հանցագործությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-րդ մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի» բառերը.
5) 10-րդ մասի 1-ին պարբերությունում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-րդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնց նախաքննությունն կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները:».
6) 10-րդ մասի 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4 . Օրենսգրքի 193-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «հանձնարարում է» եւ «գործը» բառերից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերը.
2) 1-ին մասի 2-րդ կետում «հետեւում է» բառից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերը.
3) 1-ին մասի 3-րդ կետում «ցուցումներ» բառից առաջ լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին» բառերը, իսկ «առանձին» բառից առաջ լրացնել «իրենց վարույթում գտնվող քրեական գործերով» բառերը.
4) 1-ին մասի 4-րդ կետում «հանձնարարում է» բառից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերը.
5) 2-րդ մասում «մասնակցել» բառից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ 2014 թվականի մարտի 31-ը ոստիկանության եւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները, քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետերը եւ նրանց տեղակալները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում են, համապատասխանաբար, քննչական կոմիտեի քննիչներ, քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետեր եւ նրանց տեղակալներ: