Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2851-30.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի ՀՕ-186) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.6 եւ 10.7 կետերով.

«10.6 Ազատ տնտեսական գոտու կազմակերպման բազային տուրքի գործունեության համար՝ տարեկան 3000-ապատիկի չափով»

«10.7 Ազատ տնտեսական գոտու շահագործման բազային տուրքի գործունեության համար՝ տարեկան1000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «ազատ տնտեսական գոտու կազմակերպում» եւ «ազատ տնտեսական գոտու շահագործում» գործունեությունները համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, սակայն դրանց համար «Պետական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքով պետական տուրքի առանձին դրույքաչափեր սահմանված չեն: Ելնելով նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար պետական տուրքի առանձին դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությունից՝ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացում: