Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել 6-րդ եւ 7-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
6. |
ազատ տնտեսական գոտու շահագործում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
7. |
ազատ տնտեսական գոտու կազմակերպում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
Հոդված 2. 43-րդ հոդվածի երկրորդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում.
- 1-ին կետի 9-րդ սյունակում լրացնել «Հ» տառը.
- 2-րդ կետի 7-րդ սյունակի «Մ» տառը հանել, նույն տողի 9-րդ սյունակում լրացնել «Հ» տառը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով «ազատ տնտեսական գոտու շահագործում» եւ «ազատ տնտեսական գոտու կազմակերպում» գործունեության տեսակները համարվում են լիցենզավորման ենթակա գործողություններ, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում տրված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում գործունեության այդ տեսակները նշված չեն: Նախագծով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում տրված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում կատարել համապատասխան լրացում:
Բացի այդ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը «անմաքս առեւտրի խանութի կազմակերպում» գործունեության լիցենզավորման համար նախատեսում է մրցութային կարգ, ինչի անհրաժեշտությունը չկա, քանի որ տվյալ տարածքում անմաքս առեւտրի խանութի կազմակերպում գործունեության լիցենզիա տրամադրելու պահանջները կարող են բավարարել միայն մեկ սուբյեկտի կողմից՝ տվյալ տարածքի սեփականության կամ վարձակալության իրավունքի հիման վրա: Հետեւաբար մրցույթի անցկացումը դատապարտված է ունենալ ձեւական բնույթ: Ներկայացված նախագծով առաջարկվում է հանել մրցույթի անցկացման պահանջը:
Բացի այդ, ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսվում է, որ անմաքս առեւտրի խանութների եւ մաքսային պահեստների կազմակերպիչները պետք է ապահովեն մուտքագրված եւ բացթողնված (վաճառված) ապրանքների վերաբերյալ հաշվառման վարումը եւ այդ հաշվառման արդյունքների տրամադրումը մաքսային մարմիններին: Սակայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում գործունեության այդ տեսակների համար հաշվետվությունների ներկայացում: Ներկայացված նախագծով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ: