Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի մայիսի 13-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության բաղկացուցիչ մաս է հանդիսանում համագործակցությունը իրավապահ մարմինների միջեւ:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի վավերացումը/հաստատումը կնպաստի երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության պայմանների դյուրացմանը՝ տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառմանը:
Այս ոլորտում Կողմերի միջեւ համագործակցություն իրականացվում է նաեւ Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում 1992թ. օգոստոսի 3-ին ստորագրված «Տեղեկատվության փոխանակման ոլորտում ներքին գործերի նախարարությունների փոխհարաբերությունների մասին» եւ 2009թ. մայիսի 22-ին ստորագրված «Հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրերի շրջանակներում: 2009թ. մայիսի 22-ի համաձայնագրով կողմերի միջեւ համագործակցության արդյունքում ձեռք բերված օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական եւ հետախուզական հաշվառումների, ինչպես նաեւ վիճակագրական եւ արխիվային տեղեկատվության ամբողջ քանակը կենտրոնացված է Միջպետական տեղեկատվական բանկում, որի պահառուն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն է: Վերջինս համագործակցում է համաձայնագիրը ստորագրած պետությունների իրավասու մարմինների հետ եւ աջակցում նրանց համակարգչայնացման, ծրագրային եւ տեղեկատվական ապահովման կատարելագործման, տվյալների փոխանցման` միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ոլորտում: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակումը կդյուրացնի այդ գործընթացը:
Հաշվի առնելով վերոգրյալը 2021թ. մայիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. մայիսի 13-ին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից՝ այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով ստացված վերջին գրավոր ծանուցման օրվանից:
2021թ. մայիսի 24-ի դրությամբ՝ ռուսական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միեւնույն ժամանակ, Համաձայնագրի հոդված 4-ի համաձայն՝ կողմ պետությունների իրավասու մարմինները էլեկտրոնային եղանակով տրամադրում եւ ստանում են իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Սույն դրույթով նախատեսվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով անձնական տվյալների փոխանցում օտարերկրյա պետությանը: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից՝ համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների հիմքով: Իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում ենթակա է վավերացման նաեւ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման (մասնավորապես՝ Համաձայնագրի 1-ին, 4-րդ եւ 7-րդ հոդվածները):
Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀՀ արդարադատության նախարարի
պաշտոնակատար Ռ. Բադասյանին
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով` / Ս.Պապիկյան պաշտոնակատար
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը տեղեկատվության փոխանակումն իրականացնում է 1992թ. Չոլպոն Ատայում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների տեղեկատվության փոխանակման ոլորտում փոխհարաբերությունների մասին» միջգերատեսչական եւ 2009թ. Աստանայում կնքված «Հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» միջպետական համաձայնագրերի հիման վրա:
Սակայն վերոնշյալ ակտերը հնարավորություն չեն ընձեռում ԱՊՀ մասնակից պետություննների իրավապահ մամինների «ԽՐՌՎՌվՈսՌրՑՌՍՈ հծթ» ցանցին միանալու եւ նրա միջոցով տեղեկատվություն փոխանակելու, առավել եւս տեղեկատվական ռեսուրսներին առցանց հասանելիություն ստանալու համար (ԱՊՀ մասնակից պետությունների ինֆորմացիոն բանկի զանգված):
Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ոստիկանության կողմից միջպետական բանկի հետ տեղեկատվությունը փոխանակում է միջազգային հեռախոսակապով, օգտագործելով dial-up մոդեմ, ինչը չի բավարարում ներկայիս պահանջների ինչպես տեղեկատվության փոխանակման օպերատիվության, այնպես էլ ծավալների առումով:
Երկու գերատեսչությունների միջեւ տեղեկատվության փոխանակման օպերատիվությունը էլ ավելի դյուրացնելու, ինչպես նաեւ տեղեկատվական ռեսուրսներին առցանց հասանելություն ստանալու նպատակով 2017թ. մշակվել եւ 2021թ. մայիսի 13-ին Մոսկվա քաղաքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):
Համաձայնագրի շրջանակներում կողմերի միջեւ համագործակցությունը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջեւ: Համաձայնագրի հիման վրա Կողմ պետությունների իրավասու մարմինները պետք է որոշեն տեղեկատվության փոխգործակցության ապահովման համար լիազորված ստորաբաժանումների ցանկը:
Համաձայնագրի վավերացմամբ Կողմ պետությունների իրավասու մարմինները՝
- էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն եւ կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը, եւ/կամ համաձայն տեխնիկական արձանագրությունների՝ տեղեկատվական համակարգերի ռեսուրսների անհատույց հասանելիությունը՝ իրենց կողմից համաձայնեցված ծավալով,
- կամրագրեն տեղեկատվության տրամադրումը, ձեռքբերումը եւ ոչնչացումը,
- կամրագրեն մյուս Կողմ պետության իրավասու մարմնի հասանելիությունը իրենց տեղեկատվական համակարգերի ռեսուրսներին,
- կապահովեն համաձայնագրի շրջանակներում ձեռք բերվող տեղեկատվության անվտանգությունը՝ համաձայն յուրաքանչյուր Կողմ պետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք,
- համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը կօգտագործեն բացառապես ծառայողական նպատակներով եւ առանց տեղեկատվությունը տրամադրած Կողմ պետության իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնության չեն փոխանցի երրորդ կողմին,
- կպահպանեն տեղեկատվական անվտանգության պահանջները եւ տեղեկատվական համակարգերում աշխատանքի կանոնները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից՝ այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով ստացված վերջին գրավոր ծանուցման օրվանից:
Հարկ է նշել, որ Կողմերն ինքնուրույն կրելու են Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը: Համաձայնագիրը համաձայնեցվել է ՀՀ ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ:
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության՝ Համաձայնագրում առկա են ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ (մասնավորապես՝ Համաձայնագրի 1-ին, 4-րդ եւ 7-րդ հոդվածները): Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չկան:
Ըստ ՀՀ արդարդատության նախարարության եզրակացության՝ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերի, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի դրույթների հիմքով:
Արտաքին գործերի նախարարության տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 2021թ. մայիսի 24-ի դրությամբ՝ ռուսական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:
Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Գրություն