Armenian ARMSCII Armenian
Կ-0614-08.10.2021-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-135-Ն oրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «կանխիկ» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային եւ այլ գործարքների կանխիկ եւ անկանխիկ ձեւով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով:».

3) 5-րդ մասը «արտարժույթով» բառից հետո լրացնել «՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ կանխիկ եւ անկանխիկ ձեւով» բառերով, իսկ նույն մասի «ինչպեu կանխիկ, այնպեu էլ անկանխիկ եղանակով» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: