Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3588-03.10.2013-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) վերնագրի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաեւ հանդերձանքի ապահովման իրավունք:».

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

4) 3-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասից հանել երրորդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կարող են կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը եւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

2) 7-րդ մասից հանել «2-րդ» բառը, իսկ նույն մասը «հաշվին» բառից հետո լրացնել

«, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) 8-րդ մասում «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:» բառերով.

2) 9-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայողին աշխատավարձ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 42-րդ հոդվածը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա քրեակատարողական ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: