Armenian ARMSCII Armenian
Կ-659-21.07.2005-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվական, ՀՕ-82).

1. 4 հոդվածի «Ֆոնդային ապրանք» հասկացության սահմանման մեջ «համարվում» բառից հետո լրացնել «արժեթղթերը, » բառը.

2. 74 հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերը.

3. 74 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերը.

4. 74 հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «բանկերը» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպությունները» բառերը.

5. 74 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերը.

6. 80 եւ 84 հոդվածների 1-ին մասերում «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերը:

Հոդված 2 . «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

1. 105 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 105. Ֆոնդային բորսա: Ընդհանուր դրույթներ

1.Ֆոնդային բորսան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի վրա տարածվում են սույն օրենքի IX գլխի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2.Ֆոնդային բորսան սույն օրենքով, Հանձնաժողովի որոշմամբ եւ իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային առեւտուր՝ արժեթղթերի գնանշում, դրանց հիման վրա գործարքների կնքում, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում եւ հաշվանցում (քլիրինգ):

Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպել արտարժույթի հրապարակային առեւտուր միայն արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպել ֆոնդային այլ ապրանքների հրապարակային առեւտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով եւ իր կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

Ֆոնդային բորսան ֆոնդային ապրանքներով առեւտրի ընթացքում կնքված գործարքների վերջնահաշվարկի կատարման հարցում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ:

3.Ֆոնդային բորսան Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ ֆոնդային ապրանքներով առեւտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար:

4.Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպել եւ անցկացնել արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական դասընթացներ, ինչպես նաեւ մասնագիտական որակավորման քննություններ՝ եթե վերջինս սույն օրենքով եւ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով պատվիրակվել է տվյալ ֆոնդային բորսային:

Ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնել Հանձնաժողովի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված լրացուցիչ այնպիսի գործունեություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթների իրականացման համար:

Ֆոնդային բորսան իրավունք չունի իրականացնել սույն հոդվածում չնախատեսված որեւէ այլ գործունեություն:

5.Հանձնաժողովում սույն օրենքին համապատասխան որպես ֆոնդային բորսա չգրանցված անձին կամ անձանց խմբին արգելվում է «ֆոնդային բորսա» բառակապակցությունը, դրա հոլովված ձեւերը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում, բացառությամբ, եթե`

ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ֆոնդային բորսայի ստեղծումն է, եւ

բ) 30-օրյա ժամկետում Հանձնաժողովին է ներկայացվում որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության սույն օրենքով նախատեսված գրանցման դիմումը:».

2.106 հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ

«2. Ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արժեթղթերի հրապարակային առեւտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն նրա անդամները: Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի ա) եւ բ) կետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Համրապետության տարածքում գործող առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները:

Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արտարժույթով հրապարակային առեւտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերը, վարկային կազմակերպությունները եւ արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձինք:

Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ ֆոնդային այլ ապրանքներով հրապարակային առեւտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն օրենքով նման գործառնությունների իրականացման իրավունք ունեցող անձինք:

Այլ անձինք կարող են մասնակցել ֆոնդային բորսայում իրականացվող գործարքներին միայն սույն մասով նախատեսված անձանց միջոցով:».

3.108 հոդվածում լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Ֆոնդային բորայի կանոնադրությունը պետք է սահմանի դրույթ, որ արտարժույթի հրապարակային առեւտրի (արտարժույթի գնանշման, դրանց հիման վրա գործարքների կնքման, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման եւ հաշվանցման) կանոնները, դրանցում փոփոխություններն ու լրացումները ֆոնդային բորսայի կողմից ենթակա են պարտադիր ընդունման, եթե դրանք արժանացել են ֆոնդային բորսայում արտարժույթով առեւտրին մասնակցող անձանց առնվազն 2/3-ի հավանությանը:».

4.111 հոդվածի 1-ին մասից հանել « , ինչպես նաեւ հաշվանցման (քլիրինգի)» բառերը.

5.111 հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Կենտրոնական դեպոզիտարիան, ֆոնդային բորսայի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնել ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման եւ հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:».

6.112 հոդվածի 1-ն մասի գ) կետում «որպես» բառից հետո լրացնել «արժեթղթերով կնքված գործարքների» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: