Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 15-րդ հոդվածի 2-րդ կետը «հանրակրթական դպրոցները,» բառերից հետո լրացնել «մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: