Հոդված 1.
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ 207-Ն օրենքի 1-ին հոդվածում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեում» բառերը:
Հոդված 2.
9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 11-րդ կետով.
«11) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի համար»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտե մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը: