Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝
1) 25-րդ կետում «հատուկ քննչական ծառայության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերը.
2) 26-րդ կետում «քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները,» իսկ «քննչական կոմիտեի» բառերից հետո՝ «հակակոռուպցիոն կոմիտեի,» բառերը.
3) 26.1-րդ կետում «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեում,» բառերը.
4) 26.2-րդ կետում «պաշտոնատար անձանց» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ կետով.
«9) Հակակոռուպցիոն կոմիտեն՝ օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածում «հատուկ քննչական ծառայության» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «քննչական կոմիտեի քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերը.
2) 2-րդ մասում «մաքսային մարմինների քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերը.
3) 3-րդ մասում «ազգային անվտանգության մարմինների քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի):» բառերը.
4) 5-րդ մասում «քննչական կոմիտեի քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերը.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.
«5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հավելված N 1-ով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:».
6) 6-րդ մասի առաջին պարբերությունից հանել «, 154.2-րդ, 154.9-րդ, 310.1-ին, 314.2-րդ, 314.3-րդ բառերը, իսկ «հատուկ քննչական ծառայության քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1.-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերը.
7) 6.1-ին մասում «ազգային անվտանգության մարմինների քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերը.
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2.-րդ մաս.
«6.2.Նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:».
9) 8-րդ մասից հանել «200», «308-310, 314,» թվերը.
10) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6-րդ եւ 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, 6-րդ եւ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները, իսկ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննիչները:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
2. Մինչեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը այլ քննչական մարմիններում գտնվող քրեական գործերը (նյութերը) ենթակա չեն փոխանցման Հակակոռուպցիոն կոմիտեին՝ բացառությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ համաձայնեցված դեպքերի: