Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «ազգային մարմնի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 10.1) կետով հետեւյալ բովանդակությամբ`
«10.1) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր բովադակությամբ`
«1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր բովանդակությամբ`
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:
2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առեւտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափման միջոցները ենթարկել ստուգաչափման»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: