Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը, ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 1801 00 000 տողից հետո, լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
«1803 |
Կակաոյի մածուկ |
0 |
|
1804 |
Կակաո-յուղ, -ճարպ |
0 |
0 |
|
Կակաո-փոշի |
0 |
|
Հոդված 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներկայումս «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» 102-րդ հոդվածով սահմանված է, որ ԱՏԳ ԱԱ 18-րդ խմբի ծածկագրին դասվող ապրանքների («Կակաո եւ դրանից մթերքներ») ներմուծման ժամանակ գանձվում է մաքսատուրք` 10 տոկոս դրույքաչափով, բացառությամբ այդ խմբի 1801 00 000 ծածկագրով նախատեսված` «Կակաո հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված» ապրանքատեսակի:
Խնդիրը կայանում է նրանում, որ հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործվում են նաեւ կակաոյի այլ հումքատեսակներ, եւ դրանց ներմուծման ժամանակ 10 տոկոս մաքսատուրք վճարելու դեպքում այդ հումքատեսակներից պատրաստված արտադրանքը գնային առումով մրցունակ չի լինում ինչպես ներքին շուկայում արտադրված, այնպես էլ ներմուծված պատրաստի արտադրանքի համեմատությամբ: Բացի այդ, տեղական արտադրողները ստիպված են լինում իրենց արտադրություններում օգտագործել կակաոյի հումքին փոխարինող հումքատեսակներ, ինչն էլ էականորեն իջեցնում է պատրաստի արտադրանքի որակը` խորացնելով մրցունակության բնագավառում առկա բեւեռվածությունը (այսինքն` տեղական արտադողները մրցունակ չեն լինում նաեւ արտադրանքի որակի առումով):
Ըստ մասնագետների կատարած վերլուծությունների եւ հաշվարկների, օրենսդրական նման փոփոխությունը, բացի այն, որ ամբողջովին համապատասխանում է ՀՀ Մաքսային օրենսգրքով որդեգրված` հումքատեսակները մաքսատուրքից ազատելու ռազմավարությանը, կունենա նաեւ որոշակի դրական հետեւանքներ, մասնավորապես` հրուշակեղենի արտադրության ոլորտում տեղական խոշորագույն արտադրողների միջեւ լուրջ մրցակցություն կառաջանա, կընդլայնվեն տեղական արտադրության ծավալները (ըստ նախնական գնահատականների մեկ տարվա ընթացքում արտադրության ծավալները կաճեն 4500 տոննայով (որի 2500 տոննան կփոխարինի ներմուծմանը), կստեղծվեն 600-700 նոր աշխատատեղեր (70-80 հազ. դրամ միջին աշխատավարձով` առանց հարկերի), տարեկան գանձվող միջին հաշվով 57 մլն. դրամ մաքսատուրքի փոխարեն ՀՀ պետբյուջեի մուտքերը կավելանան մոտ 194 մլն. դրամով եւ այլն:
Հաշվի առնելով վերոգրյալը, օրենսդրական սույն նախաձեռնությամբ առաջարկվում է Կակաո եւ դրանից մթերքներ ապրանքախմբի մեջ մտնող բոլոր հումքատեսակների ներմուծման մաքսատուրքերը սահմանել 0 տոկոս` տեղական բոլոր արտադրողների համար ստեղծելով մրցակցային հավասար հնարավորություններ: