ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող՝ «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընկերությունների ցանկից հանել 3-րդ՝ , 90049/«Լազերային տեխնիկա» ՓԲԸ/ քաղ.Երեւան, Շոպրոնի 21/ տողը.
2) ուժը կորցրած ճանաչել 45.3 կետը:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Անհրաժեշտությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության 02.11.2011թ. NՊՆ/510-1364, եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 27.07.2012թ. թիվ 8/17/2590-12 գրություններով ներկայացված հիմնավորումներով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարը 02.22.2011թ. թիվ ՊՆ/510-1364 գրությամբ հայտնել է, որ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` օրենք/ համաձայն` մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկում ընդգրկված` ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 12-ի N622-ԱՀԳ որոշման համաձայն ներառված է զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպությունների անվանացանկում եւ ըստ, «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթների, ենթակա չէ մասնավորեցման:
«Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է նաեւ ՀՀ ռազմական արդյունաբերության` 2011-2015թթ. Զարգացման պետական ծրագրի նախագծում, եւ, քանի դեռ ծրագրով նախատեսված միջոցառումները չեն իրականացվել, ընկերության մասնավորեցման հարցը քննարկելը նպատակահարմար չէ:
Առաջարկվում է օրենքի մաս կազվող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում ուժը կորցրած ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության ընկերությունների ցանկի 3-րդ` «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին (ծածկագիր` 90049) վերաբերող տողը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը 27.07.2012թ. թիվ 8/17/2590-12 գրությամբ հայտնել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնակցությամբ, ուսումնասիրվել են Ստեփանավանի օդանավակայանի հետագա շահագործման եւ տնօրինման նպատակահարմարության հարցերը: Բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքներն արդյունավետ եւ առավել օպերատիվ իրականացնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը խիստ անհրաժեշտ է իր ենթակայության տակ ունենալ օդանավակայան: Գրությանը կից ներկայացվել է դրա անհրաժեշտությունը` առավել հիմնավորված:
Ելնելով վերոգրյալից` պարոն Մխիթարյանը խնդրել է <Ստեփանավան> օդանավակայան> ՓԲԸ-ն սահմանված կարգով հանել պետական գույքի մասնավորեցման ցանկից եւ հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օգտագործմանը:
Առաջարկվում է օրենքի մաս կազվող` , 2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերություններիե ցանկ թիվ 1-ում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առըներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ցանկը /քանի որ այդ ցանկում ընդգրկված է միայն «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն/:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծով չի նախատեսվում փոփոխություններ կատարել պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Մասնավորեցման գործող ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակն է՝ ապահովել Օրենքով սահմանված դրույթների կատարումը:
Նախագծից հանվում են այնպիսի ընկերություններ, որոնք, իրենց գործունեության բնույթով, ներկա պահին առավել անհրաժեշտ են պետությանը, իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Ցանկից հանվող ընկերությունների առավել արդյունավետ գործունեության ծավալում պետության կարիքների համար:
7. Այլ տեղեկություններ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով հետեւյալ իրավական ակտերը.
1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, 03.04.2002թ., ՀՕ-320.
2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը (լրացումներով եւ փոփոխություններով), 31.05.2006թ., ՀՕ-124-Ն.
3. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188: