Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-128-18.10.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակում՝

1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 06 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով` 
«0602 10 100 Խաղողի կտրոններ
0
0»:
 0602 20 Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր,       թփեր եւ թփուտներ
0
0»:

2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 0701 10 100 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
 
«0713 10 100 Ոլոռ ցանքի համար
0
0»:
  0713 33 100 Լոբի ցանքի համար
0
0»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը ՝ Գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից է ճյուղում օգտագործվող բարձր բերքատու պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ սերմերի դժվարամատչելիությունը: Դա հիմնականում վերաբերում է ներմուծվող ռեսուրսներին: Գյուղատնտեսությունում օգտագործվող նշված ռեսուրսների բարձր գների պատճառով դրանք մատչելի չեն գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար, որը բացասաբար է անդրադառնում ճյուղի արտադրողունակության եւ մրցունակության վրա:

Հանրապետության պտղաբուծության եւ խաղողագործության ճյուղի զարգացման եւ արդյունավետության բարձրացման հիմնական նախադրյալներից է բարձրորակ պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների եւ տնկիների օգտագործումը: Վերջինս պահանջում է նշված տնկիների եւ արմատակալների մեծածավալ ներկրումներ, սակայն դրանց իրացումից գանձվում է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք, որը զգալիորեն բարձրացնում է վերոհիշյալ  ռեսուրսների գները:

Ակնկալվող արդյունքը ՝ առաջարկվող օրենքների նախագծերով գյուղատնտեսության մեջ օգտագործվող 0602 10 100, 0602 20, 0713 10 100, 0713 33 100 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ լոբու ու ոլոռի սերմերի ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի չգանձումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռք բերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում՝  ճյուղի արդյունավետության բարձրացման համար կստեղծվեն լավագույն նախադրյալներ։

Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից ագրարային  ոլորտում որդեգրվել եւ իրականացվում է  պետական աջակցության քաղաքականություն հետեւաբար առաջարկվող օրենսդրական փոփոխությունները համահունչ են կիրառվող քաղաքականությանը: Ընդ որում այժմ գյուղատնտեսության մեջ օգտագործվող 8432, 8433, 8434, 8436, 8701 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ դրանց մասերի, 31 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93,  3808 94, 3808 99 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմացուների ու տնկանյութերի (բացառությամբ նախագծով առաջարկվող ապրանքների) ներկրումը եւ իրացման շրջանառոջթյունն ազատված են ԱԱՀ-ից: