Armenian ARMSCII Armenian
Կ-5063-09.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Գյուտերի,  օգտակար  մոդելների  եւ  արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պետական լիազոր մարմին հասկացությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները, սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը: