Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել առաջին նախադասությունը եւ «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու» ու «եւ ծանուցման» բառերը.
2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «սահմանված ժամկետում» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Պետական եկամուտների կոմիտե» բառերով:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության «հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը փոխարինել «հիմնադրամը` հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում» բառերով.
2) առաջին պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը:».
3) երկրորդ պարբերությունից հանել «եւ ներկայացման» բառերը.
4) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39.3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)» բառերը փոխարինել «հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Մինչեւ սույն օրենքով նախատեսված` հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը հիմնադրամները հաշվետվությունները հրապարակում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: