ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ կետի «թափուր պաշտոնի,» բառերից հետո լրացնել «, սույն օրենքի 151-ին հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված քաղաքացիական ծառայության դաuային աuտիճանից ավելի բարձր դաuային աuտիճան, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, շնորհվում է համապատաuխան դաuային աuտիճանը uտանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայողը դասային աստիճանը ստանալուց հետո երեք տարի անընդմեջ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն, ներառյալ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանը:
Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու եւ այդ պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, շնորհվում է համապատասխան պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու եւ քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակվելու միջեւ ընկած ժամանակահատվածը գերազանցել է մեկ ամիսը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետը «12-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 33-րդ հոդվածի 6-րդ կետով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2. Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը:».
2) 3-րդ կետում «նշանակում եւ» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.2. կետի,» բառերով.
3) 3.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով.
«3.2. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 122-րդ հոդվածով եւ 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
3.3. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Փաuտաթղթային ատեuտավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված ավելի բարձր քաղաքացիական ծառայության դաuային աuտիճան կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Սույն հոդվածի 1-ին կետի «ի ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձն զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում իրավունք չունի մասնակցել քաղաքացիական ծառայության թափուր նույն պաշտոնի համար հայտարարված մրցույթին կամ օրենքով սահմանված այլ կարգով զբաղեցնել այդ պաշտոնը:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «եւ էկոնոմիկայի բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: