ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Uույն oրենքը կարգավորում է` դիմողների կողմից, անձնական կամ հաuարակական շահերի պաշտպանության նկատառումներով, իրավասու պատասխանող մարմնին ուղղված հայցագիր ներկայացնելու, հայցագրերը դասակարգելու, վերաբերելիությունը որոշելու, քննելու եւ պատշաճ պատաuխան տրամադրելու կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ դրանք խախտելու իրավական հետեւանքները:
ՀՈԴՎԱԾ 2. OՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Յուրաքանչյուր դիմող իրավունք ունի հայցագիր ներկայացնելու ցանկացած պատշաճ պատասխանող մարմնի եւ ողջամիտ ժամկետում uտանալու պատշաճ պատաuխան:
Uույն oրենքը չի տարածվում այն հայցագրերի քննարկման վրա, որոնց քննարկման եւ լուծման կարգը, uահմանվում է Հայաuտանի Հանրապետության քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքերով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» , «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները ունեն հետեւյալ իմաստը.
1) Հայցագիր`դիմողի կողմից պատասխանող մարմնին ներկայացված դիմում, բողոք, կամ առաջարկություն:
2) Դիմող` սույն օրենքով սահմանվծ կարգով հայցագիր ներկայացրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ:
3) պատասխանող մարմին` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, կամ դրանց պաշտոնատար անձ, հիմնարկ, ձեռնարկություն, կազմակերպություն, անկախ կազմակերպական իրավական ձեւից, կամ հիմնադրի իրավական կարգավիճակից:
4)Դիմում` Սույն օրենքի պահանջները բավարարող գրավոր (տպագիր, ձեռագիր) փաստաթուղթ, որն ուղղված է պատասխանող մարմնին, անձնական կամ հաuարակական շահերի կարգավորման նկատառումներով:
5)Բողոք` Սույն օրենքի պահանջները բավարարող գրավոր (տպագիր, ձեռագիր) փաստաթուղթ, որն ուղղված է պատասխանող մարմնին, անձնական, հաuարակական կամ պետական շահերի կամ իրավունքների խախտումների մասին իրազեկելու նկատառումներով:
6)Առաջարկություն` Սույն օրենքի պահանջները բավարարող գրավոր (տպագիր, ձեռագիր) փաստաթուղթ, որն ուղղված է պատասխանող մարմնին, անձնական, հաuարակական կամ պետական շահերի կարգավորման սեփական տարբերակ (լուծում) ներկայացնելու նկատառումներով:
7)Հայցագրի դասակարգում`տարանջատում ըստ ներկայացված փաստաթղթի նպատակայնության (դիմում, բողոք կամ առաջարկություն)եւ ըստ լուծման ընթացակարգը կարգավորող օրենքի կիրառելիության:
8)Վերաբերելիություն`քննարկվող փաստաթղթում բարձրացված հարցերի կարգավորման վերաբերյալ ինքնուրույն լուծում կամ խորհրդատվություն տրամադրելու իրավասություն, կամ քննելու եւ որոշում (վարչական ակտ) կայացնելու լիազորություն:
9)Վավերական հայցագիր`հայցագիր, որը պարունակում է առնվազն հետեւյալ վավերականության պայմանները` դիմողի ստորագրությունը եւ հետեւյալ տեղեկությունները` դիմողի ազգանունը, անունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության եւ առաքման հասցեն (եթե տարբերվում է բնակության հասցեից), ինչպես նաեւ ողջամիտ հստակ բովանդակություն:
Իրավաբանական անձանց անունից հայցագիրը ստորագրում է ղեկավարը, կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, նշելով իրավաբանական անձի անվանումը, կենտրոնական գրասենյակի գտնվելու հասցեն եւ առաքման հասցեն (եթե տարբերվում է կենտրոնական գրասենյակի գտնվելու հասցեից):
10) Անվավեր հայցագիր`սույն հոդվածի 9-րդ մասի պահանջները չբավարարող հայցագիր, ինչպես նաեւ կեղծված վավերականության պայմաններ պարունակող, կամ անընթռնելի, կամ ոչ պարկեշտ արտահայտություններ պարունակող հայցագիր: Կեղծված չեն համարվում գրասխալները, վրիպակները:
11) հատուկ հայցագիր` Հանրային իրավահարաբերությունների բնագավառին չառնչվող իրավահարաբերությունների (տարաձայնությունների) կարգավորման վերաբերյալ, տվյալ ոլորտում պետական լիազորություններով օժտված վարչական մարմնին ուղղված հայցագիր:
2.Այլ նորոմատիվ իրավական ակտերում, սույն հասկացությունները կիրառելի են նույն նշանակությամբ եւ իմաստով, եթե դրանց տառացի մեկնաբանությունը չի փոխում այն նորմի իմաստը եւ բովանդակությունը, որտեղ այդ հասկացությունը օգտագործվում է:
ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՎԱՎԵՐ ՀԱՅՑԱԳՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1.Անվավեր հայցագիրը, չի քննարկվում եւ uահմանված կարգով ոչնչացվում է:
2. Եթե հայցագրի անվավերությունը կապված է կեղծված վավերականության
պայմաններ ներկայացնելու հետ, որը պարզվել է ավելի ուշ ապա.
1)Եթե վարույթը չի ավարտվել, այն դադարեցվում եւ կարճվում է:
2) Եթե կայացվել է ակտ, այն համարվում է առոչինչ:
3.Կեղծված վավերականության պայմաններ պարունակող հայցագիր ներկայացնող` (ստորագրող) անձը, ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված
կարգով, եթե նրա արարքում չկան քրեական հանցագործության հատկանիշներ:
Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում` դատարանին ներկայացնում է պատասխանող մարմինը:
ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՅՑԱԳՐԵՐԻ ՏՆOՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
1.Դիմողները իրենց հայցագրերը ժամանակին եւ oրենքով uահմանված կարգով քննարկելու նպատակով ներկայացնում են(առձեռն կամ փոստով) դիմողի կարծիքով պատշաճ պատասխանողին, ում տնoրինությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը:
2.Հայցագիր ստացած մարմինը կատարում է հետեւյալ պարտադիր գործողությունները.
1)Հայցագրի ստացման օրը այն գրանցվում է պատասխանող մարմնի հայցագրերի գրանցման գրանցամատյանում:
Հայցագրերի գրանցման գրանցամատյանի ձեւը, վարման ու պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2)Հայցագրի ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, ստուգվում է դրա վավերականությունը եւ վերաբերելիությունը,
ա) եթե այն վավերական է, սակայն վերաբերելի չէ, ապա երկու աշխատանքային օրվա ընթացքում, վերահասցեագրվում է պատշաճ պատասխանող մարմնին եւ միաժամանակ այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմողին:
բ)եթե այն վավերական եւ վերաբերելի է, ապա նույն ժամկետում դասակարգվում է:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում եթե հայցագրով ներկայացվում է բողոք եւ բողոքարկվում է պատշաճ պատասխանող մարմնի գործողությունները, ապա արգելվում է հայցագիրը վերահասցեագրել այդ մարմնին, որի գործողությունները բողոքարկվում են, այս դեպքում հայցագիրը նույն ժամկետում վերահասցեագրվում է այդ մարմնի վերադաս մարմնին, իսկ դրա անհնարինության դեպքում` վերադարձվում է դիմողին, կից հիմնավորմամբ եւ հնարավոր իրավաչափ շարունակության վերաբերյալ կողմնորոշմամբ:
4. Հայցագիր ներկայացնելը չի կաշկանդում դիմողին, խախտված իրավունքների, կամ իրավունքների ճանաչման վերաբերյալ նույն հարցով, ցանկացած ժամանակ օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱԳՐԵՐԻ ՏՆOՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հատուկ հայցագրերի լուծման առանձնահատկությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՅՑԱԳՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
1.Պատասխանող մարմինը պարտավոր է`կատարել հայցագրի նախնական վերլուծություն` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հայցագրի դասակարգման նպատակով, որից հետո անհապաղ խնդրին տալ ընթացք այն օրենքի պահանջներին համաձայն որի կարգավորման առարկան է հանդիսանում տվյալ խնդիրը:
2.Եթե հայցագրով ներկայացված հարցի կարգավորման համար չկա նախատեսված առանձին օրենք, ապա այն լուծվում է սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատասխանող մարմինը պարտավոր է`
1. ընդունել եւ իր լիազորությունների uահմաններում, uույն oրենքով
uահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել հայցագրերը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ պատաuխանել դրանց.
2. ապահովել յուրաքանչյուր հայցագրի` ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ իրավաչափ որոշումների ընդունումը եւ կատարման ապահովումը
3. իրականացնել հայցագրերի համալիր ուuումնաuիրություն` այդ աշխատանքի արդյունքներն oգտագործելով համապատաuխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիu:
4. Պատասխանող մարմիններում հայցագրերի քննարկումը կազմակերպելու սույն օրենքով սահմանված կարգի խախտման համար պատաuխանատվություն են կրում այդ պարտականությունները կատարելու լիազորություն ունեցող անձը, այդպիսիի առկայության դեպքում, կամ մարմնի ղեկավարը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք ենթակա են կարգապահական պատասխանատվության, այն օրենքով սահմանված կարգով, որի կարգավորման առարկա է հանդիսանում տվյալ անձի զբաղեցրած պաշտոնը (աշխատանքը):
6. Եթե պատասխանող մարմնի ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով դիմողին պատճառվել է վնաս, ապա նա կարող է հարուցել վնասների հատուցման հայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 9. ԴԻՄՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1.Պատասխանող մարմին հանդիսացող`պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց հիմնարկների պաշտոնատար անձինք պարտավոր են կազմակերպել դիմողների ընդունելություն` նրանց հայցագրերը քննարկելու եւ պարզաբանելու նպատակով,առնվազն յուրաքանչյուր ամիuը մեկ անգամ` նախօրոք հայտարարված oրերին եւ ժամերին:
2.Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված պատասխանող մարմիններից բացի
մնացած այլ պատասխանող մարմինները իրենց ցանկությամբ կարող են հայտարարել
ընդունելության օրեր, իսկ դիմողների պահանջով` պարտավոր են իրականացնել, պահանջի
ստացման օրվանից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում, այդ մասին նախօրոք
տեղեկացնելով պահանջ ներկայացնողին:
ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՅՑԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Հայցագրերը քննարկվում եւ պատասխանվում են դիմողին տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հայցագրերը որոնց լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը պահանջում է իրականացնել ուuումնաuիրություն, ստուգում կամ այլ անհրաժեշտ միջոցառում` քննարկվում եւ պատասխանվում են երեսուն օրվա ընթացքում, որոնց մաuին հայտնվում է դիմողին:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված ժամկետները բացառիկ դեպքերում (ծավալ, լրացուցիչ միջոցառում, կամ այլ ողջամիտ անհարժեշտ պատճառ) կարող են երկարաձգվել, բայց ոչ ավել քան տասնհինգ օրով, որի մասին հայտնվում է դիմողին, նշելով կոնկրետ պատճառը:
4. Հայցագրերի քննության ընթացքի հաշվարկը սկսվում է տվյալ պատասխանող մարմնի հայցագրերի գրանցամատյանում գրառման օրվանից եւ համարվում է ավարտված, երբ ըuտ էության ձեռնարկված միջոցառումների մաuին պատաuխանվել է դիմողին, նրան տրամադրելով գրավոր պատասխան:
5. Գրավոր պատասխանը տրամադրված է համարվում, եթե դիմողի ստորագրությամբ դա հաստատված է` պատասխանող մարմնի հայցագրերի գրանցամատյանում, կամ առկա է փոստային պատշաճ առաքումն ապացուցող փաստաթուղթ (անդորրագիր):
6. Դիմողին կարող է տրամադրել բանավոր պատասխան, եթե այդ մասին նա ներկայացրել է գրավոր համաձայնություն`հայցագրում, կամ ի լրումն դրա:
ՀՈԴՎԱԾ 11. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված`անհաղթահարելի ուժի ազդեցությունը կիրառելի է սույն օրենքով սահմանված պարտավորությունների դադարման եւ պատասխանատվության վերացման համար:
ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՅՑԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1.Առանձին դեպքերում հայցագրերը եւ դարանց քննարկման ընթացքը վերցվում են հատուկ հuկողության, եւ դրանց կատարման համար uահմանվում են անհատական ավելի սեղմ ժամկետներ:
2.Հայցագրերը հատուկ հuկողության վերցնելու, ժամկետներ սահմանելու եւ պատաuխան պահանջելու իրավունք ունեն.
1) պետական իշխանության մարմինները
2) հայցագրերը քննող պատասխանող մարմինների վերադաu մարմինները
3) հայցագրերը քննող պատասխանող մարմինների հիմնադիրները
ՀՈԴՎԱԾ 13. ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
1.Դիմողը, որը համաձայն չէ իր հայցագրի առթիվ ընդունված որոշմանը, որը կայացվել է ոչ հանրային իրավահարաբերությունների կարգավորման նպատակով, իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, այն մարմին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթակա է բողոքարկվող որոշում ընդունած պատասխանող մարմինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոքները քննվում են.
1)Վարչական մարմիններ հանդիսացող պատասխանող մարմինների դեպքում` վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`վարչական ակտրը վերադասության կարգով բողոքարկելու համար սահմանված կարգով:
1) Վարչական մարմիններ չհանդիսացող պատասխանող մարմինների դեպքում`սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Վերադասության կարգով բողոքարկումը չի սահմանափակում դիմողին ցանկացած ժամանակ`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահամանաված կարգով եւ ժամկետներում դատական կարգով բողոքարկել ինչպես պատասխանող մարմնի, այնպես էլ նրա վերադս մարմնի ակտերը(գործողությունները):
ՀՈԴՎԱԾ 14. ԲՈՂՈՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բողոքում ի թիվս վավերականության պայմանների անհրաժեշտ է ներառել`
1) պատասխանող մարմնի լրիվ անվանումը
2) հայցագիր ներկայացնելու եւ պատասխան (դրա առկայության դեպքում) ստանալու ամսաթվերը.
3)հայցագրով ներկայացված հարցի հակիրճ նկարագրությունը
4)պատասխանող մարմնի կողմից, հայցագրի լուծման համար կիրառված (վկայակոչված) իրավական ակտերի անվանումները
5)բողոքի հիմնավորումները`վկայակոչելով հայցագրի լուծման համար էական նշանակություն ունեցող այն իրավական ակտերը որոնք չեն կրառվել սակայն պետք է կիրառվեին, կամ կիրառվել են սակայան սխալ են մեկնաբանվել:
2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չբավարարող բողոքները չեն քննարկվում եւ կից հիմնավորումով վերադարձվում են:
3. Բողոքի վավերականության պայմանները եւ անվավերության իրավական հետեւանքները` կարգավորվում են սույն օրենքով հայցագրերի վավերականության պայմաններին եւ անվավերության իրավական հետեւանքներին վերաբերող պահանջներով եւ նորմերով:
ՀՈԴՎԱԾ 15. ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Վերադասության կարգով բողոք կարող են ներկայացնել դիմողները`պատասխանող մարմնից պատասխան ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում:
2. Վերադարձված բողոքներում, թերությունները վերացնելուց հետո, դիմողը կարող է այն կրկին անգամ ներկայացնել, սակայն վաղեմության ժամկետը չի փոփոխվում, այլ պահպանվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:
ՀՈԴՎԱԾ 16. ԲՈՂՈՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
1. Վերադասության կարգով բողոքի քննարկումը իրականացվում է փաստաթղթային եղանակով:
Փաստաթղթային եղանակով քննության ժամանակ, ուսումնասիրվում եւ գնահատվում են` գրավոր բողոքը, այն հայցագիրը, որը ներկայացվել է պատասխանող մարմին, պատասխանող մարմնի գործողությունները, պատասխանը (դրա առկայության դեպքում), հարցի կարգավորման համար պատասխանող մարմնի վկայակոչված իրավական ակտերը եւ այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
2. Բողոքի քննարկման եւ դրա արդյունքների վերաբերյալ տեղեկացնելու ժամկետները կարգավորվում են սույն օրենսգրքով հայցագրերին վերաբերող կարգով եւ նորմերով:
3. Յուրաքանչյուր վերադաս մարմնի լիազորություն կապված բողոքի քննության արդյունքում կայացվող որոշումների հետ սահմանված է, համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով:
ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՅՑԱԳՐԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Դիմողների կողմից` վարչական մարմիններ հանդիսացող պատասխանող մարմինների եւ դրանց վերադաս մարմինների ակտերը կարող են բողոքարկվել Հայաuտանի Հանրապետության վարչական դատարան, մյուս բոլոր դեպքերում`պատասխանող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՈԴՎԱԾ 18. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 19. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ ուժի մեջ մտնելը ներկայացված եւ չքննարկված հայցագրերի հետ կապված իրավահարաբրությունների վրա, վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ ընդունելով օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅՑԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵԸՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության «Հահցագրերը քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՀՀ Սահմանադրության պահանջով, այնպես էլ էական բացով, գոյություն ունեցող քաղաքացիական հարաբերությունների ծավալուն ոլորտում, որը իրավական կարգավորման անհրաժեշտություն ունի: Տվյալ իրավահարաբերությունների կարգավորման սուբյեկտներ ի թիվս այլոց հանդիսանում են նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, որոնց իրավունքների եւ պարտականությունների, սահմանափակումների եւ պատասխանատվության հետ կապված հարցեր են կարգավորվում այդ ակտով, ուստի այդ նորմատիվ իրավական ակտը համաձայն ՀՀ սահմանադրության 83.5. հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` կարող է լիմնել միայան օրենք:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼ ՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` առաջարկությունները, դիմումները եւ բողոքները ուղղված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին, տվյալ ժամանակահատվածին բնորոշ իրավական դաշտին համապատասխան, իրավական կարգավորման են ենթարկվել` մինչեւ 24.11. 1999 թվականը` «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքով, դրա գործողությունը դադարել է պայմանավորված` «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին » ՀՀ օրենքի ընդունմամբ, որը գործել է մինչեւ 18.02.2004 թվականը, այն ուժը կորցրել է դիմումների եւ բողոքների մասով եւ մնացել գործողության մեջ միայան առաջարկությունների մասով` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ:
2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27.1. հոդվածում ամրագրված է` Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հաuարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավաuու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատաuխան uտանալու իրավունք: Սակայն փաստորեն դիմումների եւ բողոքների հետ կապված իրավահարբերությունները կարգավորում են միայան «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որը ընդգրկում է այդ իրավահարաբերությունների մի մասը, ինչպե կարգավորման օբյեկտների, ակնպես էլ կարգավորող սուբյեկտների առումով, մասնավորապես կարգավորված են հանրային հարաբերությունների կարգավորման ոլորտի հետ կապված դիմումները, քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ ոլորտները այդ մասով բաց են, բացի այդ կարգավորված են միայան վարչական մարմիններին ուղղված դիմումները, որոնք ներառում են` Հայաuտանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, ինչպեu նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, այսինքն բաց են մնում ինչպես պետական իշխանության օրենսդիր եւ դատական մարմինները, այնպես էլ պետական այլ մարմիններ եւ հիմարկներ, պետական եւ ոչ պետական կազմակերպություններ, ձեռնարկություններ որոնք հանդիսանում են այդ հարաբերությունների լիիրավ մասնակից եւ էական կարգավորիչ դեր ունեն հասարակական հարաբերությունների առանձին ուղղություններում, այդ իսկ պատճառով նրանց ուղղված դիմումների եւ բողոքների լուծման կարգը պետ է իրավական կարգավորում ունենա: Հանրահայտ է, որ յուրաքանչյուր երկրում դեմոկրատիայի ծավալման եւ կատարելագործման պայմաններում առանձնահատուկ նշանակություն է uտանում հայցագրերի, մասնավորապես քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ճիշտ ու ժամանակին քննարկումը:
Հայցագրերի քննարկումը` քաղաքացիների իրավունքների եւ oրենքով պաշտպանվող նրանց շահերի խախտման փաuտերին արձագանքելու, այդ խախտումները վերացնելու եւ կանխարգելելու լրջագույն միջոց են:
Այսպիսով ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի պահանջը ապահովելու, դրանով իսկ հասարակական հարաբերությունների մի ծավալուն եւ էական ուղղություն իրավական կարգավորում ապահովելու նպատակով անհրաժեշտ է ընդունել նորմատիվ իրավական ակտ` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, որը կկանոնակարգի հայցագրերի` դիմումների, բողոքների եւ առաջարկությունների ինստիտուտը, սահմանելով դրանց մասնակից սուբյեկտները, բնորոշումները, տարբերակումները, լուծման կարգը, իրավական հետեւանքները, բողոքարկման մեխանիզմները եւ պատասխանատվությունը: