Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-353-16.08.2004,27.04.2005-ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Հոդված 1. ՀՀ Սահմանադրության 1 հոդվածից հետ ավելացնել նոր 1.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.1.Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերով գործող նպատակային գործունեության սուբյեկտ է, որը՝ իր Սահմանադրությամբ, օրենքներով, իր կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված ազգային եւ համամարդկային արժեքներից, սկսզբունքներից ելնելով ինքն է որոշում իր գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, դրանց իրագործման ծրագրերը։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական գործունեության ընթացքում պարտավոր են ղեկավարվել այդ ծրագրերով»։

Հոդված 2. Սահմանադրության 2 հոդվածից հետո ավելացնել նոր 2.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդած 2.1 ՀՀ-ում՝

ա) իշխանական համակարգի ընդհանուր կառուցվածքի եւ գործունեության ուղղությունների,

բ) մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների ապահովման,

գ) հասարակական կյանքի կազմակերպման,

դ) այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման,

ե) ինչպես նաեւ պետական երկարաժամկետ ծրագրերի, նպատակների եւ խնդիրների ընտրության հիմնական սկզբունքներն ու մոտեցումները որոշվում եւ փոփոխվում են միայն համաժողովրդական հանրաքվեների եւ ընտրություններում ընտրողների հավանությանն արժանացած նախընտրական ծրագրերում պարունակվող դրույթների հիման վրա»։

Հոդված 3. Սահմանադրության 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։

Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով, որպես անմիջականորեն գործող իրավունք»։

Հոդված 4. Սահմանադրության 4 հոդվածից հետո ավելացնել նոր 4.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 4.1.Պետությունը միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով թույլ տրված սահմաններում, իր կարողությունները ի նպաստ է դնում համազգային խնդիրների եւ նպատակների իրականացմանը»։

Հոդված 5. Սահմանադրության 5 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5.Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման հիման վրա։

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով եւ օրենքից անմիջականորեն բխող՝ օրենքի կիրառումնապահովող օրենսդրական այլ ակտերով»։

Հոդված 6. Սահմանադրության 6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 6.ՀայաստանիՀանրապետությունումերաշխավորվում է օրենքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը։

ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրության եւ օրենքների բովանդակությունից չբխող, նրանց հակասող ճանաչված իրավական ակտերն իրավական ուժ չունեն։ Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերվող չհրապարակված իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն։

Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայամանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո։

Վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում պարունակվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրնքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայամանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո միայն»։

Հոդված 7. Սահմանադրության 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7.Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվումէ բազմակարծությունն ու բազմակուսակցությունը։

Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը, մասնակցում հասարակական կյանքի կարգավորման, կառավարման գործընթացներին։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու նրանց նախընտրական միավորումները ընտրողներին են ներրկայացնում այն նախընտրական ծրագրերն ու մոտեցումները, որոնք պետք է հիմք ծառայեն պետական քառամյա եւ տարեկան ծրագրերի մշակման, գործադիր իշխանության գործունեության ուղղությունների որոշման համար՝ եթե Սահմանադրությամբ սահմանված կարգով նրանք ընտրությունների արդյունքով կառավարություն կազմելու իրավունք ստանան։

Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին»։

Հոդված 8. Սահմանադրության 7 հոդվածից հետո ավելացնել նոր 7.1. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1.Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու պատմական բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»։

Հոդված 9. Ավելացված 7.1. հոդվածից հետո ավելացնել նոր 7.2 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.2.Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կոչված են ապահովելու ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Հոդված 10. Սահմանադրության 8 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը։ Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, չխախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը, չզրկի պետությանը օրենքով ամրագրված իր խնդիրների եւ ծրագրերի իրականացման հնարավորությունից։

Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զագացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, արգելված են շուկայական մենաշնորհն ու անբարեխիղճ մրցակցությունը»։

Հոդված 11. Սահմանադրության 10 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10.Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»։

Հոդված 12. Սահմանադրության 11 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Հայ մշակույթի զարգացման, մշակութային արժեքների պահպանության խնդիրները գտնվում են պետության մշտական հոգածության ներքո։ Իր հնարավորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը նպաստում է քաղաքակրթության առաջընթացին, նպաստում , որ իր քաղաքացիներն ազատ հաղորդակցվեն համաշխարհային մշակութային ժառանգությանը։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը»։

Հոդված 13. Սահմանադրության 11 հոդվածից հետո ավելացնել նոր 11.1 հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.1 ՀՀ վարչատարածքային միավորներն են շրջաններն ու համայնքները։ Երեւան քաղաքն ունի շրջանի կարգավիճակ եւ նրա կազմի մեջ են մտնում թաղային համայնքները»։

Հոդված 14. Ավելացված 11.1. հոդվածից հետո ավելացնել նոր 11.2. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։

Ինքնակառավարումն իրականացվում է բոլոր վարչատարածքային միավորումներում՝ շրջաններում, համայնքներում, Երեւան քաղաքում եւ նրա թաղային համայնքներում»։

Հոդված 15. Ավելացված 11.2. հոդվածից հետո ավելացնել նոր 11.3. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.3. Հայաստանի հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է օրենքով։ Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն են ձեռքբերումպարզեցված կարգով։

Հայաստանի Հանրապետությունում չբնակվող ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում կարող են ստանալ երկքաղաքացիության կարգավիճակ։ Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում, պետության պարտավորությունները նրանց նկատմամբ սահմանվումեն երկքաղաքացիության մասին օրենքով։

Ոչ ոք չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիություն փոխելու իրավունքից։

ՀՀ քաղաքացուն չի կարելի հանձնել այլ պետությանը, բացառութամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։ Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան։

ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո»։

Հոդված 16. Սահմանադրության 14 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատու՟թյուն՟ների ու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտ՟պանվում է պետության կողմից:

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Սահմանադրու՟թյամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպա՟նությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատաս՟խան:

Հոդված 17. Սահմանադրության 14 հոդվածից հետո ավելացնել նոր 14.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 14.1. Մարդիկ՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղա՟քական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, իրավահավասար են, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահման՟ված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտա՟կանությունները եւ առանց խտրականության հավասա՟րապես պաշտ՟պանվում են օրենքով:

Հոդված 18. Սահմանադրության 15 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

Հոդված 19. Սահմանադրության 16 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում՝

1) երբ նա դատապարտվում է ազատազրկման իրավասու դատա՟րանի կողմից.

2) դատարանի օրինական վճիռը չկատարելու համար կամ օրենքով նախատեսված պարտավո՟րության կատարումն ապահովելու նպատակով.

3) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկա՟յության դեպքում,կամերբ դաանհրաժեշտ էնրա կողմից հանցա՟գոր՟ծության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

4) անչափահասին դաստիա՟րակչական հսկողության հանձնելու կամ իրավասու դատարանին ներկայացնելու նպատակով.

5) վարակիչ հիվանդությունների տարա՟ծումը եւ հասարակական այլ վտանգներըկանխելու նպատակով.

6) նրաանօրինական մուտքը Հանրապետություն կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում էիր ձերբակալման պատճառների եւներկայացվող մեղադրանքի մասին: Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը։ Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ։

Ձերբա՟կալ՟ված յուրաքանչյուր ոք պետքէ 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքումորոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլխափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Անձի ազատ արձակումը կարող է պայմա՟նավորվել դատաքննության ներկա՟յանալու երաշ՟խիքներով:

Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը վիճարկել վերադաս դատական ատյանում :

Յուրաքանչյուրոք իրավունք ունի ապօրինի ձերբակալման կամ կալանքի տակ պահ՟վելու համարօրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հա՟տուցման:

Ոչ ոք չի կարող ձերբակալվել, կալանքի տակ պահվել կամ դատապարտվել ազատազրկ ման միայն իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Մարդուն չի կարելիխուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:

Հոդված 20. Սահմանադրության 17 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված17. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի: Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերա՟բերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, այդ թվում՝ բժշկականփորձերի:

Հոդված 21. Սահմանադրության 18 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ Եթե խախտվել են անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ապա նա պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ունի:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրավունք ունի իր իրավունքների ու ազատու՟թյունների պաշտպանության խնդրով դիմել մարդու իրավունքների եւ ազատու՟թյունների պաշտ՟պանության միջազգային մարմիններին, եթե սպառվել են ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:

Հոդված 22. Սահմանադրության 19 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածու՟թյունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջ՟ների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից խելամիտ ժամկետումիր գործի հրապա՟րակային քննության իրա՟վունք:

Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպա՟նության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակու՟թյան ներկայա՟ցու՟ցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել օրենքով, սակայն վերջնական դատական ակտերը ենթակա են հրապարակման՝ դռնբաց դատական նիստում:

Հոդված 23. Սահմանադրության 20 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստա՟նալու իրա՟վունք:

Արդարադատության շահերից ելնելով՝ դատապաշտպանի ծառայության դիմաց վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առա՟ջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք: Յուրաքանչյուր դատա՟պարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնաս ը հատուց վ ում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Սահմանադրության 21 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մ”ղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեւությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Հոդված 25. Սահմանադրության 22 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 22. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգա՟կանների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտակա՟նությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցա՟գործության կատարման պահին գործող օրենքով:

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետա՟դարձ ուժ ունի:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստաց՟նող օրենքը հետադարձ ուժ չունի:

Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատապարտվել նույն արարքի համար:

Հոդված 26. Սահմանադրության 23 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Պետական իշխանության մարմինները չեն կարող անձի վերաբերյալ հավաքել, պահպանել, օգտագործել եւ տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախա՟տեսված է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը եւ պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ, իսկ օրենքով նախատեսված անհետաձգելի դեպքերում՝ մինչեւ դատարանի որոշումը։

Հոդված 27. Սահմանադրության 24 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատա՟րանի որոշմամբ, իսկ օրենքով նախա՟տեսված անհետաձգելի դեպքերում՝ մինչեւ դատարանի որոշումը:

Հոդված 28. Սահմանադրության 25 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք, ով օրինական հիմքերով բնակվում է Հայաստանի Հանրապետու՟թյունում, ունի Հանրա՟պետություն վերադառնալու իրա՟վունք:

Հոդված 29. Սահմանադրության 26 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Հոդված 30. Սահմանադրության 27 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կար՟ծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղե՟կատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Մամուլի եւ տեղեկատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանակային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող համազգային ռադիոյի եւ հեռուստատեսության հանրային ծառայության առկայությունը եւ ազատ գործունեությունը:

Պետությունը նպաստավոր պայմաններ, աջակցություն է ապահովում ազատ եւ անկախ մամուլի եւ տեղեկատվության այլ միջոցների գործունեության եւ զարգացման համար:

Հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորում է օրենքով ստեծված անկախ հասարակական մարմինը, որի անդամները պետք է նշանակվեն ժողովրդավարական եւ հրապարակային եղանակով, բացառելով կախվածությունը իշխանական մարմիններից եւ որի որոշումները ենթակա պետք է լինեն դատական կարգով վերանայման:

Հոդված 31. Սահմանադրության 27հոդվածից հետո ավելացնել նոր 27.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտ՟պանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներ՟կայացնելու եւ պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

Հոդված 32. Սահմանադրության 28 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեւծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմա՟նա՟փակվել միայն Զինված ուժերի ծառայողների եւ պետականծառայողների առանձին խմբերինկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության կամ միա՟վորման:

Միավորումների, այդ թվում՝ կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:

Հոդված 33. Սահմանադրության 29 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրա՟հավաքներ, երթեր եւ ցույցեր, եւ այլ զանգվածային միջոցառումներ անցկացնելու իրավունք:

Զինված ուժերում եւ պետական ծառայության մեջ գտնվող որոշ անձանց կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։

Հոդված 34. Սահմանադրության 30 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղա՟քա՟ցիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայ՟տությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառա՟վարմանը մասնակցելու իրա՟վունք:

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքա՟ցիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրու՟թյուններում ընտրական իրավունքը:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները: Օրենքով կարող են սահմանվել տեղական ինքնա՟կառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքի լրացուցիչ սահ՟մանափակումներ:

Հոդված 35. Սահմանադրության 30 հոդվածից հետո ավելացնել նոր 30.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 30.1. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունք՟ներով պետա՟կան ծառայության ընդունվելու իրավունք:

Պետական ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 36. Սահմանադրության 31 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 31. Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք:

Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, տնօ՟րինում եւ օգտագործում է իրեն պատկանող գույքը, իր մտավոր գործունեության արդյունք՟ները: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախա՟տեսված դեպքերի:

Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ հողի սեփականության իրավունքը կարող է սահմանա՟փակվել օրենքով:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Հոդված 37. Սահմանադրության 31հոդվածից հետո ավելացնել նոր 31.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայություն՟ների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:

Հոդված 38. Սահմանադրության 32 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխա՟տանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւօրենքով սահմանված նվազագույ՟նից ոչ ցածր աշխատա՟վարձի, ինչպես նաեւ անվտան՟գության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատան՟քային պայմանների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեու՟թյամբ զբաղվելու իրավունք, որի իրականացման հետ կապված սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխա՟տանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Պետությունն իրականացնում է գոր՟ծազրկու՟թյան կրճատման եւ արդյունավետ զբաղվածության ծրագրեր։ Մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտա՟՟կան աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամա՟նա՟կավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

Հարկադիր աշխատանքն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 39. Սահմանադրության 33 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 40. Սահմանադրության 33 հոդվածից հետո ավելացնել նոր 33.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտան՟գությունն ապահովող քաղաքականություն:

Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Հոդված 41. Սահմանադրության 34 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 34. Յուրաքանչյուրոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսա՟պայ՟մանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնար՟կում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

Հոդված 42. Սահմանադրության 35 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտա՟նիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Ամուսնական տարիքի կանայք եւ տղամարդիկ ունեն ամուսնանալու եւ ընտանիք ստեղծելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթաց՟քում եւ ամուսնա՟լուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

Ամուսնությանը եւ ընտանիքին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 43. Սահմանադրության 36 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար:

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատար՟վել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխա՟տունակ եւ կարիքավոր ծնողների մասին:

Հոդված 44. Սահմանադրության 37 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք:

Հոդված 45. Սահմանադրության 38 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկա՟կան օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով: Պետությունն իրակա՟նացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզիկական կուլ՟տուրայի եւ սպորտի զարգացմանը:

Հոդված 46. Սահմանադրության 39 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 39. Յուրաքանչյուրոքունի կրթության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր միջնակարգ կրթությունը պար՟տադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրեն՟քով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

Միջնակարգ կրթությունը պետական եւ համայնքային ուսումնական հաստա՟՟տություններում անվճար է:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սահման՟ները եւ սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահ՟մանվում է օրենքով:

Հոդված 47. Սահմանադրության 40 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Մտավոր սեփա՟կանությունը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 48. Սահմանադրության 41 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 41. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների պահպանման, էթնիկա՟կան, լեզվական, մշակութային եւ կրոնական ինքնու՟թյունն անարգել արտա՟հայտելու, պահպանելու եւ զարգացնելուիրավունք:

Հոդված 49. Սահմանադրության 42 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացուայլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում:

Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտա՟կանություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունըվերաց՟նող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտականություններով սահմանված շրջանակները:

Հոդված 50. Սահմանադրության 43 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 43. Սահմանադրության 23-30-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի չորրորդ մասով ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազա՟տությունները կարող են սահմանափակվել միայն արտակարգ դեպքերում ընդունվող ժամանակավոր օրենքներով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավա՟րա՟կան հասարակությունում պետական անվտան՟գության, հասա՟՟՟րա՟կական կարգի պահպանման, հանցագործությունների կանխ՟ման,հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրա՟վունքների եւ ազատու՟թյունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Հոդված 51. Սահմանադրության 44 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 44. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ ու ազատություններ, բացա՟ռությամբ Սահմանադրության15, 17-22, 26-րդ եւ 42-րդ հոդվածներում նշվածների, արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կարող են օրենքով սահմանված կարգով՝ իրավիճակին համարժեք չափով, ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

Հոդված 52. Սահմանադրության 45 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 53 . Սահմանադրության 46 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահ՟ման՟ված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանու՟թյանը:

Հոդված 54. Սահմանադրության 47 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանա՟պատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատե՟լություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 55. Սահմանադրության 48 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 48. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով օժտված են նաեւ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով այդ իրավունք՟ներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հոդված 56. Սահմանադրության 49 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, պետական ծրագրերի կատարման ընթացքին, նպաստումօրենսդիր , գործադիր եւ դատական իշխանության բնականոն գործունեությանը։

Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության, պետական իշխանության շարունակականության ապահովման, հրապարակայնության, պաշտոնական տեղեկատվության եւ ՀՀ վիճակագրական տվյալների հավաստիության երաշխավորն է»։

Հոդված 57. Սահմանադրության 55 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 55.ՀանրապետությանՆախագահը՝

1. Ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին։

2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն։ Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել ԱԺ, պահանջելով նոր քննարկում։ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունած օրենքըՀՀ Նախագահը ստորագրում եւ հրապարակում է հնգօրյա ժամկետում կամ դիմում է Սահմանադրական դատարան դրա` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումով: Եթե Սահմանադրական դատարանը տալիս է եզրակացություն օրենքի դրույթների Սահմանադրությանը հակասելու մասին Հանրապետության Նախագահը չի ստորագրում այն:

3. Պետական քառամյա ծրագրերը իր տարեկան կտրվածքներով, չկատարելու դեպքում՝ ԱԺ լիազորություների առաջին տարվա վերջում ՀանրապետությանՆախագահը ուղերձով զգուշացնում է Ազգային ժողովին եւ կառավարությանը եւ եթե դրանից հետո էլ ծրագիրը շարունակվում է չկատարվել, ապա ՀՀ Նախագահը Ազգային ժողովի լիազորությունների երկրորդ կամ երրորդ տարվա առաջին կիսամյակից հետո կարող է կրճատել Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ։

4. Նշանակում է Ազգային ժողովի հերթական, արտահերթ ընտրությունները։

5. Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում։

6. Օրենքով նախատեսված կարգով կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդը եւ նախագահում նրա նիստերը։

7. Որպես պետության գլուխ ներկայացնում է ՀՀ միջազգային հարաբերություններում, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը։

8. Կառավարության առաջարկությամբ նշանակում եւ ետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը։

9. Ազգային ժողովի հետ համաձայնելով նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է նրա տեղակալներին։

10. Նշանակում է՝ իր կողմից եւ Ազգային ժողովի կողմից ներկայացվող Սահմանադրական դատարանի անդամներին։ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի իր կողմից նշանակված անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել նրա նկատմամբ։

11. Սահմանադրությամբ նախատեսված կարգով մասնակցում է դատական իշխանության մարմինների ձեւավորմանը։

12. Արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ ստանձնում է գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները եւ համակարգում պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում։

13. Որոշում է ընդունումԶինված ուժերի օգտագործման մասին` Հանրապետության վրա Զինված հարձակման, դրաանմիջական վտանգիառկայության կամ պատերազմ հայտարարվելուդեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Նման վիճակում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը եւ այլ զորքերը դիմում են պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ենթակայության տակ: Պատերազմի ժամանակ ՀՀ Նախագահը կարող է նշանակել եւ ազատել Զինված ուժերի գլխավոր հրամանատարին:

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժովանհապաղ գումարում է ԱԺ հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկված միջոցառումների իրավիճակին համապատասխանության հարցը։

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

14. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այս դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկված միջոցառումների` իրավիճակին համապատասխանության հարցը:

15. Օրենքով սահմանված կարգով լուծում է ՀՀ քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը։

16. Պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում օրենքով սահմանված կոչումներ, բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ։

17. Ներում է շնորհում դատապարտյալին»։

Հոդված 58. Սահմանադրության 57 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունների միտումնավոր կամ շարունակական չկատարման, պաշտոնազանության, պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան։

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից։

Հոդված 59. Սահմանադրության62 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 62.Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունը իրականացնում է Ազգային ժողովը։

Ազգային ժողովն է նշանակում վարչապետին, վարչապետի ներկայացմամբ՝ կառավարության անդամներին, հաստատում կառավարության կազմը, կառուցվածքը, գործունեության ուղղությունները։ Կառավարության ներկայացմամբ ընդունում է հեռանկարային, քառամյա, տարեկան եւ հատուկ պետական ծրագրերի ու բյուջեի մասին օրեքները, որոշում է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, փոփոխություններ կատարում դրանց մեջ, վերահսկում դրանց կատարման ընթացքը։

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ եւ նրա հիմքով ընդունված Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։

Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան։

Հոդված 60. Սահմանադրության 63 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 63.Ազգային ժողովը կազմված է համամասնական կարգով ընտրվող հարյուր եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող երեսունմեկ պատգամավորներից։ Մեծամասնական կարգով Երեւան քաղաքից ընտրվում է հինգ, իսկ Գյումրի, Վանաձոր քաղաքներից եւ ՀՀ վարչատարածքային միավոր՝ շրջաններից մեկական պատգամավոր»։

Հոդված 61. Սահմանադրության 63 հոդվածից հետո ավելացնել նոր 63.1 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.1. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չորս տարի է։

Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով տվյալ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել եւ նշանակվել ԱԺ արտահերթ ընտրություններ։

Ազգային ժողովի ընտրություններ չեն կարող նշանակվել ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ։

Ռազմական դրության ժամանակԱԺ լիազորությունների ժամկետը երկարացվում է։ Նոր գումարման Ազգային ժողովի ընտրություններ նշանակվում են ռազմական դրության ավարտից հետո։

Նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման օրը»։

Հոդված 62. Ավելացված 63.1. հոդվածից հետո ավելացնել նոր 63.2. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ։

«Հոդված 63.2. Համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց նախընտրական միավորումները ընտրողներին են ներկայացնում առաջիկա չորս տարվա համար նախատեսված իրենց նախընտրական քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով պետք է ղեկավարվեն, եթե ընտրությունների արդյունքով իրավունք ստանան կառավարություն ձեւավորելու։

Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է պարունակեն ըստ բոլոր հիմնական ոլորտների ենթածրագրեր՝ իրենց տարեկան կտրվածքներով, նշված պետք է լինեն կատարման ընթացքի գնահատման քանակական եւ որակական ցուցանիշները, թույլատրելի շեղումների չափը եւ ծրագրի կատարման անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը։

Անհաղթահարելի խոչընդոտների բացակայության դեպքում ծրագիրն ամբողջությամբ կամ իր տարեկան կտրվածքով համարվում է չկատարված, եթե հիմնական ցուցանիշները, ըստ վիճակագրական տվյալների ցածր են եղել նախատեսված նվազագույնից»։

Հոդված 63. Ավելացված 63.2. հոդվածից հետո ավելացնել նոր 63.3. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.3. Կուսակցությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների ընթացքում ընտրողներին ներկայացվող իր կամ իր մասնակցությամբ նախընտրական միավորման նախընտրական քառամյա ծրագրի համար։

Եթե կուսակցությունը հրապարակայնորեն հրաժարվում է նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից, կամ եթե կուսակցությունն օրենքով, սահմանված կարգով դադարել է գործելուց, ապա սահմանադրական դատարանի եզրակացության առկայության դեպքում, Ազգային ժողովի որոշմամբ նա զրկվում է իր պատգամավորական տեղերից։

Թափուր տեղերի համար, եթե կուսակցությունն առանձին է մասնակցել ընտրություներին, Ազգային ժողովի որոշմամբ կարող են նշանակվել լրացուցիչ համամասնական ընտրություններ, որին մասնակցում են միայն Ազգային ժողովում ներկայացված մյուս կուսակցություններն ու միավորումները։ Իսկ, եթե կուսակցությունը ընտրություններին մասնակցել է նախընտրական միավորման շրջանակում, ապա թափուր տեղերը լրացվում են միավորման ցուցակին համապատասխան միավորման մեջ մնացած մյուս կուսակցությունների ներկայացուցիչներով»։

Հոդված 64. Ավելացված 63.3. հոդվածից հետո ավելացնել նոր 63.4. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ։

«Հոդված 63.4. Կուսակցության նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթներից հրաժարված համամասնական ընտրակարգով ըտրված պատգամավորը զրկվում է պատգամավորական լիազորությունից եւ նրա փոխարեն պատգամավոր է դառնում ցուցակով հաջորդը»։

Հոդված 65. Ավելացված 63.4 հոդվածից հետո ավելացնել նոր 63.5. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.5. Մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուները ընտրատարածքի ընտրողներին են ներկայացնում ընտրատարածքում եւ Ազգային ժողովում իրենց գործունեության ծրագիրը՝ այն հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնց իրականացմանն են հետամուտ լինելու եւ որոնց համար պատասխանատվություն են ստանձնում։

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորին, նախընտրական պարտավորությունների չկատարման համար, ընտրողները տեղական հանրաքվեով կարող են ետ կանչել։

Այդ դեպքում թափուր տեղի համար նշանակվում է լրացուցիչ ընտրություն»։

Հոդված 66. Ավելացված 64.5. հոդվածից հետո ավլացնել, նոր 63.6. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.6. Հերթական եւ արտահերթ ընտրություններում ըստ ստացած քվեների համամասնության պատգամավորական տեղեր են ստանում այն կուսակցությունների նախընտրական միավորումները, որոնց օգտին տրվել են վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը։

Մեծամասնական ընտրակարգով տվյալ ընտրատարածքից ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է վավեր ձայների կեսից ավելին։ Եթե դա չի կատարվել, ապա մեկ շաբաթ անց, առավել ձայն ստացած երկու թեկնածուների միջեւ անց է կացվում կրկնական ընտրություններ»։

Հոդված 67. Սահմանադրության 66. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում։

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել նրա նկատմամբ առանց Ազգային ժողովի համաձայնության։

Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է ԱԺ նախագահը եւ առաջիկա նիստում քննարկվում է համաձայնություն տալու հարցը։ Եթե համաձայնություն չի տրվում, պատգամավորն անհապաղ ազատ է արձակվում»։

Հոդված 68. Սահմանադրության 68 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 68. ԱԺ հերթական ընտրություններն անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող յոթանասուն օրվա ընթացքում։ Հերթական ընտրությունների քվեարկությունը կատարվում է սեպտեմբեր ամսի երկրորդ կիրակի օրը։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է քվեարկությունից տասն օր հետո։

Մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունը ԱԺ նիստերը վարում է Ազգային ժողովում առավել տեղեր ստացած կուսակցության կամ նախընտրական միավորման ներկայացուցիչը»։

Հոդված 69. Սահմանադրության 71 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 71. Օրենքները եւ ԱԺ որոշումները, բացառությամբ այլ կերպ նշվածների ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»։

Հոդված 70. Սահմանադրության 73 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից Ազգային ժողովում կազմվում է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողով։

Բացի այդ հանձնաժողովից Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի, քան ինը մշտական հանձնաժողովներ։

Մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար։

Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման եւ որոշակի իրադարձություններին, փաստերի եւ ծրագրերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»։

Հոդված 71. Սահմանադրության 74 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 74. Ազգային ժողովի առաջին նիստում առավել տեղեր ստացած կուսակցությունը կամ նախընտրական միավորումը Ազգային ժողովին է ներկայացնում իր նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթները, կառավարության կազմի գործունեության հիմնական ուղղությունների իր մոտեցումները եւ վարչապետի իր թեկնածունին։ Մեկ շաբաթվա ընդմիջումից հետո գումարվող ԱԺ հաջորդ նիստում վարչապետի թեկնածուն Ազգային ժողով է ներկայացնում նախընտրական ծրագրի հինման վրա կազմված պետական քառամյա ծրագրի նախագիծը, կառավարության կազմը՝ դնելով կառավարության վստահության հարցը։

Վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 նախաձեռնությամբ կարող է ներկայացվել կառավարությանը անվստահիություն հայտնելու որոշոման նախագիծ։ Կառավարությանը անվստահութուն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայցնելուց ոչ շուտ, քան քսանչորս եւ ոչ ուշ, քան քառասունութ ժամվա ընթացքում։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելուկամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական քառամյածրագիրը, կառավարության կազմը եւ վարչապետի թեկնածությունը համարվում է հավանության արժանացած»։

Հոդված 72. Սահմանադրության 74 հոդվածից հետո ավելացնել նոր 74.1. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 74.1.Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրության 74-րդ հոդվածով տրված ժամկետում եւ կարգով մեկ անգամեւս կարող է փորձել կազմավորել կառավարություն:

Եթե Սահմանադրության 74-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով նորից է անվստահություն հայտնում կառավարությանը, ապա կառավարություն կազմելու իրավունքը անցնում է Հանրապետության Նախագահին:

Մեկշաբաթյա ընդմիջումից հետո գումարվող ԱԺ նիստում նախագահի կողմից նշանակված վարչապետի թեկնածուն Ազգային ժողովին է ներկայացնում պետական քառամյա ծրագրի իր նախագիծը, կառավարության կազմը դնելով Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով կառավարության վստահության հարցը»:

Հոդված 73 . Ավելացված 71.1. հոդվածից հետո ավելացնել նոր 74.2. հոդվածը հետեւյալ բովադակությամբ.

«Հոդված 74.2. Եթե Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովը նորից է անվստահություն հայտնում կառավարությանը, ապա Հանրապետության Նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր ընտրություններ»։

Հոդված 74. Ավելացված 74.2. հոդվածից հետո ավելացնել նոր 74.3. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 74.3.Բացի Սահմանադրության հոդվածներ 74-ում եւ 74.1.-ում նշված դեպքերի, իր լիազորությունների ժամանակահատվածում Ազգային ժողովը կարող է մեկ անգամ անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդ դեպքում կարող են փոխվել միայն վարչապետն ու կառավարության կազմը։Եթե երկրորդ անգամ կառավարությանն անվստահություն է հատնվել Ազգային ժողովի կողմից, ապա ԱԺ լիազորությունների ժամկետը կրճատվում է եւ նշանակվում նոր գումարման ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հանրաքվեով Ազգային ժողովին անվստահություն հայտնելու, նախագահի կողմից քառամյա ծրագիրը չկատարելու պատճառով կամ գարնանային նստաշրջանում կառավարությանը երկրորդ անգամ անվստահություն հայտնելու պատճառով ԱԺ լիազորությունների ժամկետը կրճատվելու դեպքում ԱԺ արտահերթ ընտրություններն անց են կացվում յոթանասուն օրվա ընթացքում եւ քվեարկությունները նշանակվում են համապատասխան տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը։ ԱԺ կողմից աշնանային նստաշրջանում անվստահություն երկրորդ անգամ հայտնելու դեպքում նշանակվող արտահերթ ընտրությունները անց են կացվում հիսուն օրվա ընթացքում։ Այդ դեպքում մինչեւ Ազգային ժողովի եւ նրա կողմից կառավարության ձեւավորումը, նոր քառամյա ու տարեկան պետական ծրագրերի եւ բյուջեի հաստատումը նախորդ կառավարությունը շարունակում է իր աշխատանքները բյուջետային համամասնությունների պահպանման սկզբունքով։

Հոդված 75. Սահմանադրուկթյան 85 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 85. ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է։

ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, հայեցակարգերով ամրագրված նպատակներից եւ խնդիրներից ելնելով.

Կենսագործելու համար Հայաստանի Հանրապետության հեռանկարային, քառամյա, տարեկան ծրագրերի ու բյուջեի կատարումը.

Օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությունը համակարգում, ղեկավարում եւ վերահսկում է գործադիր իշխանության մյուս բոլոր պետական մարմինների աշխատանքըեւ ընդհանուր պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար։

Կառավարության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով։

Իր լիազորությունների շրջանակում կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում։

Կառավարությանը անվստահություն հայտնելու, նոր կառավարություն ձեւավորելու կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ։

Հոդված 76. Սահմանադրության 85 հոդվածից հետո ավելացնել նոր 85.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 85.1. ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից։

Կառավարությանը համարվում է կազմված եթե նշանակված են վարչապետը եւ օրենքով նախատեսված բոլոր նախարարները։

Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։

Վարչապետը նախարարներից մեկին նշանակում է իրականացնելու վարչապետի լիազորությունները վարչապետի բացակայության ժամանակ։

Կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը սահմանվում է կառավարության մասին օրենքով։

Հոդված 77. Սահմանադրության 86 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը։

Կառավարության նիստեր հրավիրվում ենկառավարության անդամների մեկ երրորդի պահանջով։

Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը։

Հոդված 78. Սահմանադրության 87 հոդվածից հետո ավելացնել նոր 87.1. հոդվածը հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 87.1. Նախարարությունները ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով եւ սահմաններում ղեկավարում են կառավարության մասին օրենքով նախատեսված որոշակի ոլորտը, ապահովում պետական քառամյա եւ տարեկան ծրագրերով այդ ոլորտի համար նախատեսված ենթածրագրերի կատարումը։

Նախարարը ղեկավարում է նախարարության աշխատանքը եւ պատասխանատու է համապատասխան ենթածրագրերի կատարման ընթացքի համար։ Նախարարությունների կանոնադրությունները օրենքներ են եւ կառավարության ներկայացմամբ հաստատվում են Ազգային ժողովին կողմից։

Հոդված 79. Սահմանադրության 89 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 89. Կառավարությունը՝

1. Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով ԱԺ հաստատման է ներկայացնում ՀՀ քառամյա պետական ծրագրի մասին օրենքի նախագիծն իր տարեկան կտրվածքներով, ըստ ոլորտների ենթածրագրերով, կատարման ընթացքի, հնարավոր շեղումների գնահատման չափանիշներով, ծրագրի կատարման համար անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությամբ.

2. Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվում տարեկան պետական ծրագրերի եւ բյուջեի նախագծերը, ապահովում նրանց կատարման ընթացքը, որի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովին.

3. Կառավարում է պետական սեփականությունը.

4. Տնտեսական, հասարակական կյանքի կարգավորման բոլոր ոլորտներում ապահովում է պետական միասնական քաղաքականության իրականացումը.

5. Ապահովում է Հանրապետության պաշտպանության, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

6. Ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ»։

Հոդված 80. Սահմանադրության 90 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 90. Կառավարությունը տարեկան պետական ծրագրի եւ բյուջեի մասին օրենքների նախագծերը ԱԺ քննարկման է ներկայացվումբյուջետային տարին սկսելուց առնվազն քառասունհինգ օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով համատեւ քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը։

Բյուջեի եւ տարեկան ծրագրի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը»։

ԳԼՈՒԽ 6. Դատական իշխանությունը

Հոդված 81. Սահմանադրության 91 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրա՟՟՟կանացնում են միայն դատարանները՝ Սահմա՟նադրու՟թյանը եւ օրենք՟ներին համապատասխան:

Դատական որոշումները, վճիռները եւ դատավճիռները ընդունվում են Հայաստանի Հանրա՟պետու՟թյան անունից:

Հոդված 82. Սահմանադրության 92 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 92. Հայաստանի Հանրապետությունում գործում են սահմանադրա՟կան դատարանը, ընդհանուր իրա՟վա՟սության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, իսկ օրենքով նախա՟տես՟ված դեպ՟քերում՝ նաեւ այլ մասնա՟գիտացված դատարաններ:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 83. Սահմանադրության 93 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 93. Ընդհանուր իրավասության եւ այլ մասնագիտաց՟ված դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են վերանայվել վճռաբեկ դատա՟րանի կողմից:

Հոդված 84. Սահմանադրության 94 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում ենՍահմանադրությամբ եւ օրենքներով:

Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմա՟՟նադրու՟՟թյամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 85. Սահմանադրության 94 հոդվածից հետո ավելացնել նոր 94.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 94.1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավոր՟վում եւ գործում է Արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեար՟կությամբ երեք տարի ժամկետովընտրված ինը դատավորներ եւ ԱԺ-ի կողմից նշանակված երեք իրավաբան գիտնականներ:

Արդարադատության խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Հոդված 86. Սահմանադրության 95 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 95. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով`

1) կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության եւ դատա՟վորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) դատավորներինենթարկում է կարգապահական պատասխանատվության.

3)սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պաշտոնանկէ անում դատավորներին։

Արդարադատության խորհուրդը՝ գլխավոր դատախազի առաջարկով, եզրակացություն է տալիս դատավորին որպես մեւադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին:

Հոդված 87. Սահմանադրության 96 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անփո՟փոխելի են: Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին, իսկ սահմանադրական դատա՟րանի անդամը՝ 70 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Հոդված 88. Սահմանադրության 97 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին:

Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխա՟նատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող որպես մեղադրյալ ներգրավվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Սահմանադրությամբ նախատեսվածմարմնի համաձայնության։ Դատ՟ավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացա՟ռությամբ այն դեպքերի, երբայնկատարվում է հանցա՟գործության վայրում եւ բխում է գործի քննության շահերից։ Նման դեպքում անմիջապես տեղեկացվում են Արդարադատության Խորհրդի նախագահը, սահմա՟նադրական դատարանի նախագահը եւ համապատասխան դատարանի նախագահը:

Հոդված 89. Սահմանադրության 98 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբա՟ղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմին՟ների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործու՟նեություն, ինչպես նաեւկատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտա՟կան, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը եւ սահմա՟նադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հոդված 90. Սահմանադրության 99 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին՝ Հանրապետության Նախագահը:

Հոդված 91. Սահմանադրության 100 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 100. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադա՟տությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝

որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախա՟գահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության, վարչապետի, տեւա՟կան ինքնակառավարման ներկայացուցչականմարմիններիորոշումներիհամա՟պա՟տասխա՟նությունըՍահմանադրու՟թյանը.

1.1)լուծում է պետական իշխանության սահմանադրական մարմինների, ինչպես նաեւ դրանց եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ լիազորությունների սահմանադրականության հարցերով առաջացած վեճերը, նման վեճերի լուծման դեպքում մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.

1.2) որոշում է Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, վարչա՟պետի որոշումների՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության հարցը.

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմա՟նադրու՟՟թյանը համապատասխանու՟թյան հարցը.

3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

3.1) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատ՟գա՟մավորների ընտրու՟թյունների արդյունքներով ընդունված որոշում՟ներիհետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտո՟նանկ անելու հիմքերի առկայության մասին.

5.1) եզրակացություն է տալիս նախընտրական ծրագրի, հիմնական դրույթներից կուսակցության հրաժարման հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով սահմանված իրավական ռեժիմին ձեռնարկված միջոցառումների համապատասխանության վերաբերյալ.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորություն՟ների կատարման անհնարինության մասին.

8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորու՟թյուն՟ները դադարեցնելու, նրան որպես մեւադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխա՟նատվության հարց հարուցելու մասին.

8.1) եզրակացություն է տալիսդատավորի լիազորությունների դադարեցման մասին.

8.2) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ համայնքի ավագանին արձակելու՝ օրենքով նախա՟տես՟ված հիմքերի առկայության մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցու՟թյան գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Հոդված 92. Սահմանադրության 101 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 101. Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասինօրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 1.2,2, 3,8-րդ եւ9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1.1, 1.2, 3, 5, 6, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը.

4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 1.2, 7, 8.2-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինները՝ իրենց սահմա՟նադրական իրավունքներին առնչվող՝Սահմանադրու՟թյան 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի սահմանադրա՟կա՟նության կամ պետական մարմինների՝ սահմա՟նադրա՟կան լիազորություն՟ների գերազանցումը վիճարկելու հարցով.

6) յուրաքանչյուր ոք՝ որոշակի գործով, երբ առկա է դատարանի վերջ՟նականակտը եւ վիճար՟կ՟վում է իր նկատմամբ կիրառված օրենքի այս կամ այն դրույթի սահմանադրականությ ու նը .

7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

8) մարդու իրավունքների պաշտպանը՝Սահմա՟նադրության100-րդ հոդվածի1-ինկե՟տում թվարկվածնորմատիվ ակտերի՝Սահմանադրու՟թյան2-րդ գլխիդրույթներինհամա՟պատասխանությանհարցերով.

9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորությանթեկնա՟ծուները՝ Սահմանադրության100-րդ հոդվածի 3.1-ին եւ 4-րդ կետերի շրջա՟նակներում իրենց առնչվող հարցերով.

10) կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի4-րդ կետով նախատեսված դեպքերում.

11) արդարադատության նախարարը՝ Սահմանադրության100-րդ հոդվածի 8.1-ին կետում նախատեսված դեպքերում:

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապա՟տասխան դիմումի առկայության դեպքում:

Հոդված 93. Սահմանադրության 102 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 102. Սահմանադրական դատարաննընդունում է որոշումներ եւ եզրակացություններ՝ Սահմա՟նադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ավելի, քան սահմանադրական դատարանի որոշումն ընդունելու պահից վեց ամիս հետո :

Սահմանադրական դատարանը Սահմանադրության100-րդհոդվածի 1-4-րդ (նե՟րառ՟յալ 1.1-ին կետը)եւ 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրա՟կացություններ։ Եզրակացությունները եւ1.1-ին ու 9-րդ կետերով նախատես՟ված հարցերով որոշումներն ընդունվում ենանդամների ընդհանուր թվի ձայների առնվազներկու երրորդով, մնացած որո՟շումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Պատգամավորների ընտրությունների հարցերով, ինչպես նաեւ քաղաքացիներիանհատական դիմումներիհիման վրա սահմանադրական դատա՟րանը, օրենքով սահմանված կարգով, կարող է գործը քննել եւ որոշում կայացնել սահ՟մանադրական դատարանիերեք անդամի կազմով, եթե որոշումն ընդունվել է միաձայն։ Ձայները բաժանվելու դեպքում որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հոդված 94 Սահմանադրության 103 հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնա՟կան, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախա՟զությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ՝

1) հարուցում է քրեական գործ եւ իրականացնումքրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննությանօրինա՟՟կանության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դա՟տարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ քրեաիրավական ներ՟գոր՟՟ծության այլ միջոցների ու վարչականհարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիա՟զորու՟թյունների շրջանակում, օրենքի հիման վրա:

Հոդված 95. Սահմանադրության 104 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում։

Տեղական ինքնակառավարումը վարչատարածքային միավորների համար պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեւական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար։

Հոդված 96. Սահմանադրության 104 հոդվածից հետո ավելացնել նոր 104.1. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է։ Շրջանը համայնքներից կազմված վարչատարածքային միավոր է։

Շրջանը, համայնքը իրավաբանական անձ են, ունեն սեփականության իրավունք եւ գույքային իրավունքներ»։

Հոդված 97. Սահմանադրության 105 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 105. Շրջանի եւ համայնքի սեփականությունը կառավարելու, տնօրինելու, տեղական նշանակության հարցերը լուծելու, բնակչության պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները ինքնակառավարման մարմինները իրականացնում են որպես սեփական լիազորություններ՝ ինքնակառավարման մարմինների անուններից եւ իրենց պատասխանատվությամբ։

Այդ լիազորությունների մի մասը օրենքով կարող են սահմանվել պարտադիր։

Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային կամ շրջանային ինքնակառավարման մարմիններին»։

Հոդված 98. Սահմանադրության 105 հոդվածից հետո ավելացնել նոր 105.1 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 105.1. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանողի, համայնքի սեփականությունն է»։

Հոդված 99. Սահմանադրույան 106 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 106. Շրջաններն ու համայնքներն ինքնուրույն են ձեւավորում իրենց բյուջեն։

Նրանց եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով։

Պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից։

Շրջաններն ու համայնքները սահմանում են տեւական հարկեր ու տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում եւ իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ»։

Հոդված 99. Սահմանադրության 107 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 107. Շրջանն ու համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ու շրջանի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով։

Ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի եւ շրջանի սեփականությունը, համայնքի եւ շրջանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր։ Ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով։

Շրջանի ու համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով։

Վարչատարածքային միավորների բնակիչները կարող են ուղղակիորեն մասնակցել տեղական գործերի կառավարմանը՝ հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։ Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

Հոդված 100. Սահմանադրության 108 հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«Հոդված 108. Երեւան քաղաքում եւ նրա թաղային համայնքներում ինքնակառավարումն իրականացվում է քաղաքային եւ թաղային ավագանիների, քաղաքապետի եւ թաղապետի ուղղակի ընտրության ճանապարհով։

Երեւանի եւ նրա թաղային համայնքների ինքնկառավարման առանձնահատկությունները սահմանում են Երեւանի մասին օրենքով»։

Հոդված 101. Սահմանադրության 109 հոդվածը հանել»:

ԳԼՈՒԽ 8.

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ եւ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Հոդված 101. Սահմանադրության 111 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամմբ.

«Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ են կատարվում հանրաքվեի միջոցով`

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ, եթե Ազգային ժողովը տալիս է իր համաձայնությունը.

2. Ազգային ժողովի նախաձեռնությամբ, եթե Հանրապետության Նախագահը տալիս է իր համաձայնությունը.

3. Ազգային ժողովի 2/3-ի մեծամասնության նախաձեռնությամբ.

4. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ, եթե նրան աջակցող հասարակական կամ հասարակական-քաղաքական կազմակերպությունները հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով կարողանում են նախաձեռնության օգտին հավաքել 200 հազար ստորագրություններ.

5. Քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե նախաձեռնության օգտին հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով հավաքվել է 250 հազար ստորագրություններ»:

Հոդված 102. Սահմանադրության 112 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում`

1. ՀՀ կառավարության կամ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ, եթե Ազգային ժողովը տալիս է իր համաձայնությունը.

2. Ազգային ժողովի ընդհանուր թվակազմի մեծամասնության նախաձեռնությամբ.

3. Քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե նախաձեռնության օգտին հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով հավաքվել է 200 հավար ստորագրություններ»:

Հոդված 103. Սահմանադրության 112 հոդվածից հետո ավելացնել նոր 112.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված112.1. Պետականնշանակության կարեւորագույն խնդիրների լուծման եւ դրանց վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտման հանրաքվե է անցկացվում`

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ` Սահմանադրության 49 հոդվածով` իրեն տրված լիազորությունների շրջանակում.

2. Ազգային ժողովի նախաձեռնությամբ Սահմանադրության 62 հոդվածով տրված լիազորությունների շրջանակում.

3. Սահմանադրական դատարանինախաձեռնությամբ Սահմանադրության 100 հոդվածով տրված լիազորությունների շրջանակում.

4. Քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե նախաձեռնության օգտին հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով հավաքվել է200 հազար ստորագրություններ»:

Հոդված 104. Սահմանադրության 112.1 հոդվածից հետո ավելացնել նոր 112.2 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 112.2.Սահմանադրության 111, 112 եւ 112.1 հոդվածներով նախատեսված կարգով նախաձեռնության առկայության դեպքում Հանրապետության Նախագահը հանրաքվեի մասին օրենքով եւ նախաձեռնությամբ որոշված ժամկետում նշանակում է հանրաքվե: