Armenian ARMSCII Armenian
Խ-298-26.09.2019,11.11.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21) բանկերի կամ վարկային կազմակերպությունների ստացած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու` այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկի մարմանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) բանկերի կամ վարկային կազմակերպությունների վճարած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու` այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկի մարմանը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող այլ նվազեցումները

1. Ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաեւ Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների եւ (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները, ինչպես նաեւ կեղծ թղթադրամների եւ վճարային փաստաթղթերի պատճառով կրած կորուստները:

2. Ռեզիդենտ ապահովագրական ընկերությունների համար հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաեւ ապահովագրական եւ վերաապահովագրական հատուցումները, ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով կատարվող ծախսերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու` այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական անձին կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական անձի վարկի մարմանը.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների: Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: