Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի 2-րդ նախադասության «Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի» բառերը փոխարինել «Արտարժույթի առուվաճառքի (արտարժույթի փոխանակման)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «,արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 384-րդ հոդվածի 8-րդ մասից հանել « եւ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: