Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում լիազորագրի հիման վրա դա հանձնել այլ անձի» բառերը փոխարինել «բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: