Armenian ARMSCII Armenian
Կ-286-16.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության անդամը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը «, ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «կառավարության անդամը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը «, ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: