Armenian ARMSCII Armenian
Կ-2591-14.08.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի եզրակացությունը» բառերը:

Հոդված 2. Օրենքի Հավելվածում «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի»՝

1) «Իրավական պահանջներ» բաժնի 1-ին պարբերության «Կարճաժամկետ միջոցառումներ» սյունակից 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2) «Ինստիտուցիոնալ զարգացում»  բաժնի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

3) «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի 2-րդ պարբերության «Երկարաժամկետ միջոցառումներ» սյունակից հանել «Ջրի ազգային խորհրդի Վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մշակում:» բառերը:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ    կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման համար հիմք Է հանդիսացել  փոխվարչապետ Տ. Ավինյանի 2019 թվականի փետրվարի 25-ի N04/03.13/8905 հանձնարարականը Ջրի ազգային խորհուրդը լուծարելու եւ լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ:

Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ ի պաշտոնե Ջրի ազգային խորհրդի անդամներ են տարածքային կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը, Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը, Կարգավորող հանձնաժողովի ղեկավարը, ինչպես նաեւ կարող են ընդգրկվել այլ պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացուցիչներ: Ջրի ազգային խորհուրդը տալիս է եզրակացություն ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման, շահագործման նպատակով եւ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերից ջրօգտագործման թույլտվություններ տալու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն, 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն եւ 2017 թվականի մարտի 9-ի N 240-Ն որոշումներով հաստատվել են Արարատյան, Հարավային եւ Ախուրյանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները, Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները ներկայումս գտնվում են մշակման փուլում, իսկ Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը նախատեսված է մշակել մինչեւ 2023 թվականը? Ելնելով վերոնշյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը եւ ջրօգտագործման թույլտվության ձեւերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի եւ հիդրոերկրաբանական հորատանքցի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձեւերը հաստատելու մասին» 218-ն որոշմամբ արդեն իսկ տրված են ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտերի որոշ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման կարգավորումներ, Ջրի ազգային խորհուրդի գործունեությունը  կորցրել է իր երբեմնի նպատակային նշանակությունը:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի  N218-ն որոշման մեջ եւս կկատարվեն փոփոխություններ, որոնցով կտրվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտերի ոլորտային շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման կարգավորումները? Ջրի ազգային խորհրդի լուծարմամբ եւ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-ն որոշման մեջ նախատեսվող փոփոխություններով ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը չի կասեցվի եւ ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի քննարկման գործընթացի ժամկետը հավելյալ չի երկարաձգվի, ինչով կթեթեւացվի տնտեսվարող սուբյեկտների վարչարարական բեռը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության, լիազորությունների հետ կապված դրույթները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ    կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել մի շարք իրավական ակտերում, մասնավորապես՝

1) ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը եւ ջրօգտագործման թույլտվության ձեւերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի եւ հիդրոերկրաբանական հորատանքցի նախագծային  երկրաբանատեխնիկական  կտրվածքի ձեւերը հաստատելու մասին» N218-ն որոշում,

2) ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության եւ զննման կարգը սահմանելու մասին  N 686-Ն որոշում,

3) ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 28-ի «Ջրամբարների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատման, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1154-Ն որոշում,

4) ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը եւ միջոցառումների իրականացման փուլային ծրագիրը հաստատելու մասին»  N 33-Ն որոշում,

5) ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը եւ արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին»  N 240-Ն որոշում,

6) ՀՀ վարչապետի 2002թ. սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշում,

ՀՀ վարչապետի 2002թ. հոկտեմբերի 21-ի «Վեճեր լուծող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնակարգը եւ կազմը հաստատելու մասին» N 614-Ն որոշում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

11 հուլիսի 2019 թվականի  N 881  - Ա
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հուլիսի 16
       Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 
 

Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 11-ի N 881-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ