Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասում «լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը։